Կազանլիկի դամբարան
Կազանլակի դամբարան | |
Thracian Tomb of Kazanlak* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Բուլղարիա |
Տիպ | |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1979 (3-րդ նստաշրջան) |
Համար | 44 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Թրակյան դամբարան, հնագույն Նեկրոպոլի մաս, Բուլղարիայի Կազանլիկ քաղաքի մոտ։ Համաշխարհային ժառանգության օբյեկտ 1979 թվականից[1]։
Դամբարանը ստեղծվել է թրակիացի առաջնորդ Ռոյգոսի համար մ.թ.ա. 4–րդ դարի ավարտից մինչև մ.թ.ա. 3-րդ դարի սկիզբը։ Պատերը մարմարապատ են և ձևավորված են ֆրեսկոներով։ Նկարները նվիրված են թրակիացինեի կյանքին և իրենց ռազմական հաղթանակներին, որոնք ստեղծվել են թրակիացի նկարիչ Կոձամակիսոմի կողմից, ով իր աշխատանքներում օգտագործել է ընդամենը 4 գույն՝ սև, կարմիր, դեղին և սպիտակ։ Ֆրեսկոների սյուժետները կապված են այն ղեկավարի կառավարման տարիների հետ ում նվիրված էր այս դամբարանը։
Դահլիճի կենտրոնում մուտքի դիմաց գտնվում է կնոջ և տղամարդու պատկեր, ովքեր նստած են ուտելիքներով լի սեղանի շուրջ, իրենց շուրջը կանգնած են նվերներով ծառաները։ Վերնամասում մայր աստվածուհի Դեմետրին է, որը ղեկավարում է ստորգետնյա արքայությունը։ Բավական իրատեսական է ներկայացված թաղման արարողությունները։
Թրակյան առաջնորդի դամբարանը հայտնաբերվել է 1944 թվականին՝ զինվորի կողմից, Կազանլիկ քաղաքի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ։
Որմնանկարների պահպանման նպատակով զբոսաշրջիկների մուտքը դամբարան սահմանափակվել է։
1979 թվականին Կազանլիկի դամբարանն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մահացածներին հրաժեշտ տալու տեսարան
-
Թրակիական թագավոր և թագուհի
-
Մրցավազք կառքերով
-
Մարզիչը և քառաձի մարտակառքը, պատի նկարի վերապատկերում
-
Մարզիչը և զրահապատ ձիերը, պատի նկարի վերապատկերում
-
Թաղման պսակի կավե զարթարանքներ
-
Թաղման պսակի ոսկեգույն զարթարանքներ
-
Ոսկեզօծ արծաթե կուժ
-
Թրակիական դամբարանի գմբեթի ֆրիզը.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Казанлыкская гробница». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Thracian Tomb of Kazanlak(անգլ.)
|