Jump to content

Գյուլաթաղ (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուլաթաղ կամ Կյուլաթաղ, գետ Կուրի ավազանում, Խաչեն գետի ձախակողմյան օժանդակը։ Սկիզբ է առնում Ղարաբաղի լեռնաշղթայի հյուսիսային հատվածի արևելյան լաջերից և հոսում է հարավ-արևմուտքից հյուսիս արևելք ուղղությամբ։ Գետահովիտն ամբողջությամբ անտառածածկ է։ Ակունքների շրջանում, նրա ձախ ձորալանջին է գտնվում համանուն գյուղը՝ Գյուլաթաղ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]