Բեդրոս Կիրկորով
Բեդրոս Կիրկորով | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Бедрос Филипов Киркоров |
Ի ծնե անուն | ռուս.՝ Бедрос Пилибос Крикорян |
Ծնվել է | հունիսի 2, 1932 (92 տարեկան) Վառնա, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիայի թագավորություն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ժանրեր | էստրադա և ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Մելոդիա |
Պարգևներ | |
Bedros Kirkorov Վիքիպահեստում |
Բեդրոս Կիրկորով (բուլղար․՝ Бедрос Филипов Киркоров, անձնագրով՝ Бедрос Пилибос Киркоров, հունիսի 2, 1932, Վառնա, Բուլղարիա), բուլղարահայ երգիչ[1], Բուլղարիայի ժողովրդական արտիստ, ՌԴ ժողովրդական արտիստ[2], Ֆիլիպ Կիրկորովի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է կոշկակարի ընտանիքում։ Ծնողները երգում էին քաղաքային երգչախմբում և փոքրիկ Բեդրոսին տանում էին իրենց հետ։ Մանկության տարիներին Բեդրոսը ցանկանում էր ընդգրկվել պարային կոլեկտիվի մեջ, սակայն այնտեղ ազատ տեղեր չկային։ Այդպիսով, Բեդրոսը մտավ երգչախումբ։ Այնտեղ իր տարբերվող ձայնի պատճառով նրան անվանում էին «շեփոր»(ռուս.՝ «труба»)[3]:
Բանակում Բեդրոսը երգել է զինվորական անսամբլում։
Բուլղարիայում Կիրկորովին լսել է կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը և հրավիրել Մոսկվա՝ երաժշտական կրթություն ստանալու։
Ներկայումս Բեդրոսն իր երկրորդ կնոջ՝ Լյուդմիլայի հետ Նովգորոդի մարզում ղեկավարում է ֆերմա։ Հաճախ հյուրախաղերի ժամանակ ուղեկցում է որդուն։ Ինքը ևս մեկնում է հյուրախաղերի, պարբերաբար ելույթ է ունենում Նովգորոդի բնակիչների համար, ծավալում հասարակական գործունեություն, զբաղվում բարեգործությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 17 տարեկանում ավարտել է մասնագիտական-տեխնիկական ուսումնարանը կոշկակար-մոդելավորող մասնագիտացմամբ։
- Ավարտել է երաժշտական ուսումնարանը։
- 1962 թվականին մեկնել է Մոսկվա և ընդունվել Թատերային արվեստի ռուսական համալսարանի երկրորդ կուրս՝ Բորիս Պոկրովսկու դասարան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայր՝ Ֆիլիպ Կիրկորով
- Մայր՝ Սոֆյա Կիրկորովա
- Քույր՝ Մարի Կիրկորովա (ծնվել է 1945 թվականին), օպերային երգչուհի է։ Աշխատում է ԱՄՆ-ում, երեխաներ չունի։
- Եղբայր՝ Հարի Կիրկորով (ծնվել է 1937 թվականին), զբաղվում է բիզնեսով, երեխաներ չունի։
- 1964 - 1994 - ամուսնացել է Վիկտորյա Լիխաչյովայի հետ։ Ծանոթացել են 1964 թվականի օգոստոսի 19-ին Սոչիում՝ համերգի ժամանակ[4]։ Վիկտորյան մոր հետ նստած էր դահլիճի 8-րդ շարքում, որտեղ էլ հենց երգիչը նկատեց նրան։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանց ևս գտնվում են նույն հյուրանոցում։ Վիկտորյան մոտեցավ Բեդրոսին՝ ինքնագիր խնդրելու, և հենց նույն օրը վերջինս աղջկան ամուսնության առաջարկություն արեց։ Նույն տարում ամուսնացան։ 1994 թվականին Վիկտորյայի մահվանից հետո Բեդրոսը երեք տարի դեպրեսիա մեջ ընկավ, դադարեցրեց հյուրախաղային գործունեությունը։
- Թոռնուհի՝ Ալլա-Վիկտորյա Կիրկորովա (ծնվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ի��)։
- Թոռ՝ Մարտին Ֆիլիպովիչ Կիրկորով (ծնվել է 2012 թվականի հունիսի 29-ին)։
- 1997 թվականից ամուսնացած է համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սմիրնովայի հետ։ Ծանոթացել են 1992 թվականին՝ Խոլմսկի շրջանում հյուրախաղերի ժամանակ։ Ներկայումս ապրում են Մեծ Նովգորոդից ոչ հեռու։
- Դուստր՝ Քսենյա (ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 1-ին), ապրել է ընդամենը երկու շաբաթ։
- 1997 թվականից ամուսնացած է համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների դոկտոր Լյուդմիլա Սմիրնովայի հետ։ Ծանոթացել են 1992 թվականին՝ Խոլմսկի շրջանում հյուրախաղերի ժամանակ։ Ներկայումս ապրում են Մեծ Նովգորոդից ոչ հեռու։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկության տարիներին Բեդրոս Կիրկորովը երգում էր քաղաքային երգչախմբում։ Ուսանող ժամանակ ակտիվորեն ելույթներ էր ունենում։ Մոսկվայում սովորելու տարիներին երգում էր տարբեր նվագախմբերում։ Երաժշտական ուսումնարանն ավարտելուց հետո գրանցվել է Վարնենյան օպերայի խմբում։
Լեոնիդ Ուտյոսովն առաջինն է առաջարկել Կիրկորովին երգել բուլղարախորհրդային ընկերության մասին երգերի շարքը և ինքն էլ գրել է արտիստի նոր ծրագրի մուտքի տեքստը։ Ծանոթությունը Ուտյոսովի հետ և նրա ղեկավարությամբ աշխատելը էականորեն պայմանավորեցին երիտասարդ երգչի ստեղծագործական ուղին։
40 բարեգործական հյուրախաղային համերգից հետո հեռացվել է մոսկովյան ֆիլհարմոնիայից և աշխատանքի անցել նովգորոդյանում։
Առաջին կնոջ մահվանից հետո դադարեցրել է ակտիվ գործունեությունը։
Կատարում է ազգային, հայրենասիրական երգեր։ Ելույթների ժամանակ հաճախ է խոսում ընտանիքի դերի և հայրենիքի հանդեպ սիրո մասին։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձայնագրել է շուրջ 50 երգ ռադիոյում, «Մելոդիա» գրամոֆոնային ձայնագրության ստուդիան թողարկել է 12 երգից բաղկացած սկավառակ և 10 ձայնապնակ։
Զուգերգերով հանդես է եկել Ֆիլիպ Կիրկորովի, Մարի Կիրկորովի, Թամար Գվերդծիթելիի, Իոսիֆ Կոբզոնի, Լիլի Իվանովայի, Բիսեր Կիրովի, Բալագան Լիմիթեդի հետ։
Բեդրոս Կիրկորովի երգացանկից ընտրյալ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Алёша (Ֆիլիպ Կիրկորովի հետ)
- Вернись
- Весенний снег (Լյուդմիլա Բակլանովայի հետ)
- Влюбленные
- Возвpaщение сверчков
- Гордость
- Гренада
- Звезда
- Ирэна
- Лёк-лёк (Բալագան Լիմիթեդի հետ)
- Мечта
- Мир без тебя
- Мой сверстник
- Моя Болгария (բուլղարերեն)
- Моя любовь
- Моя страна
- Не куст смородины мне символ Родины
- Одна жена
- Песня об отце
- Песня о любви
- Помоги мне, соседкa
- Русские глазa
- Старое танго
- Судьба
- Судьбa морякa
- Сулико (Թամար Գվերդծիթելիի հետ)
- Сынок
- Таинственный билет
- Тайна
- Торна (իտալերեն)
- Травиатта (Մարի Կիրկորովայի հետ, իտալերեն)
- Ты моя песня
- Хоро (բուլղարերեն)
- Я искал любимую
- Я люблю тебя, Россия!
- Цветы (հայերեն)
- Guarda que luna! (իտալերեն)
- Love song (իտալերեն)
- L’Immensita (իտալերեն)
- Mamma (Ֆիլիպ Կիրկորովի հետ, իտալերեն)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փարիզում, Բուխարեստում և Վարշավայում կայացած միջազգային մրցույթների դափնեկիր է։
- 1992 թվականին առաջին անգամ օտարերկրացի քաղաքացուն՝ Բեդրոս Կիրկորովին, շնորհվեց Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։
- 2008 թվականին պարգևատրվել է «Հանուն պատվի և արժանապատվության» շքանշանով։
- 2012 թվականին արժանացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստի կոչմանը։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի Ընկերների միության ղեկավարման անդամ է։
- Մոսկովյան ֆիլհարմոնիայում աշխատանքի ժամանակ, կապված Բուլղարիայի ազատագրման 40-ամյակի հետ, տվել է բարեգործական 40 համերգ։
- Հյուրախաղերի ժամանակ բոլոր քաղաքներում կազմակերպել է համերգներ Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար։
- 2007 թվականի օգոստոսի 4-ին Բեդրոս Կիրկորովի նախաձեռնությամբ և միջոցներով Խոլմ քաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված բուլղարացի հերոս Պավել Կալիտինին։
- Բեդրոս Կիրկորովի մասնակցությամբ Բուլղարիայում կանգնեցվել է հուշարձան՝ նվիրված գեներալ Ուշակովին[5]։
- 2011 կազմակերպել է բարեգործական մարաթոնի շրջանակներում իրականացվող «Սրտից դեպի սիրտ» համերգային ծրագիրը[6]։ Օգնում է տարբեր քաղաքներում բարեգործական մարաթոնների կազմակերպմանը[7]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեդրոս Կիրկորովի տանը, ի նշան այն բանի, որ նրա նախնիները եղել են կոշկակար, կա կոշիկի նմանությամբ մի քանի հեռախոս և մոխրաման[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Из интервью Б.Киркорова. «Я армянин, и мы, армяне, живущие в Болгарии, называем себя болгарами…». См. Проездом… с Риммой Казаковой
- ↑ Указ Президента РФ о присвоении Б. П. Киркорову почётного звания «Народный артист РФ»
- ↑ Ночной разговор с Бедросом Киркоровым — YouTube
- ↑ Филипп и Бедрос Киркоровы — YouTube
- ↑ Ночной разговор с Бедросом Киркоровым — YouTube
- ↑ «Вице-губернатор Александр Смирнов поблагодарил украинского «Робертино Лоретти» и юную певицу из Молдовы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Новости → Бедрос Киркоров: Новгородская область — единственный регион, где проходит благотворительный марафон». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Бедрос Киркоров — О семье Киркоровых. — YouTube
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- Բեդրոս Կիրկորովը մասնակցել է նովգորոդյան բարեգործական մարաթոնին Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- Բեդրոս Կիրկորովն օգնում է ուկրաինացի վունդերկինդին բուժվել
- Ասելով Կիրկորով՝ ենթադրում ենք Գրիգորյան։ Հարցազրույց ամսագրին
- Բեդրոս Կիրկորով «Ես հայ եմ և հպարտ եմ դրա համար» Արխիվացված 2013-04-25 Wayback Machine
- Բեդրոս Կիրկորով
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեդրոս Կիրկորով» հոդվածին։ |
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Վառնա քաղաքում ծնվածներ
- Տենոր
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բուլղարահայ երգիչներ