Բեատրիչե (նկար)
Բեատրիչե | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի |
տարի | 1879 |
բարձրություն | 36,5 սանտիմետր |
լայնություն | 30 սանտիմետր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ |
«Բեատրիչե» (ֆր.՝ Les peniches à Billancourt), անգլիացի նկարիչ և բանաստեղծ, «Պրեռաֆայելիտների եղբայրության» հիմնադիրների�� Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 36,5 × 30 սմ։
Այսօր «Բեատրիչե» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուում։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բեատրիչե» ստեղծագործության համար որպես բնորդուհի կեցվածք է ընդունել Ջեյն Մորրիսը։ Նկարի հետևում բանաստեղծություն է գրված՝ Դանթե Ալիգիերիի «Նոր կյանք» ժողովածուից. «Tanto gentile e tanto onesta pare» [Այդչափ ազնվազարմ, այդչափ համեստ չկա…])[1]: Ռոսսետտիի կնոջ՝ Էլիզաբեթ Սիդդալի մահից հետո, ում նույնպես որպես Բեատրիչե էր նկարել, հեղինակն իր զգացմունքները Ջեյն Մորիսի հանդեպ պատկերացնում էր որպես Դանթեի և Բեատրիչեի հարաբերություններ։ Նկարը ստեղծվել է որպես «Մարիանա» կտավի կրկնություն, որը նկարվել է 1870 թվականին. այս նկարում հերոսուհու սանրվածքը և վարսերի զարդը նույնն են մնացել[2]։
Կտավում բնորդուհին դիտողին չի նայում։ Կինը նայում է աջ, կարծես հետևում է ինչ-որ իրադարձության։ Գլուխը թեթևակի հակված է դեպի աջ և ներքև, չնայած որ դիտողը չի տեսնում կնոջ մարմինը։ Պարանոցը երկարաձգված է, որը ստեղծում է ուղղահայացության պատրանք[3]։
1883 թվականին նկարը վաճառվել է Ռոսսետտիի գործերի վաճառքի ժամանակ։ Այդ ժամանակ կտավը գնեց հեղինակի գործակալ Չարլզ Հաուելը։ Ավելի ուշ կտավն անցավ վերջինիս թոռանը՝ Չարլզ Բաթլերին։ 2015 թվականին Քրիստիս աճուրդի տանից կտավը գնել է մասնավոր անձ[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Beatrice». Rossetti Archive.
- ↑ «Beatrice, a Portrait of Jane Morris». Victorian Web.
- ↑ «Tragic Love in Rossetti's Beatrice (A Portrait of Jane Morris)». Victorian Web.
- ↑ «Dante Gabriel Rossetti (1828-1882) Beatrice: A Portrait of Jane Morris signed». The Salesroom.
- ↑ «Beatrice, a Portrait of Jane Morris by Dante Gabriel Rossetti». Peter Nahum At The Leicester Galleries. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.