Jump to content

Անթրոպոզոոնոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անթրոպոզոոնոզներ (հին հունարեն՝ ζῷον - կենդանի + ἄνθρωπος - «մարդ», νόσος - հիվանդություն), մարդկանց և կենդանիների վարակիչ և իևֆեկցիոն ընդհանուր հիվանդությունների խումբ։ Այդ հիվանդություններից են՝ բրուցելոզը, տուբերկուլյոզ, սիբիրախտը, կատաղությունը, տուլարեմիան, խլախտը, դաբաղը, տրիխինելոզը և այլ։

Վարակի հիմնական աղբյուրը գյուղատնտեսական կենդանիներն են, իսկ երբեմն էլ՝ որսի կենդանիները և ձկները։ Շատ անթրոպոզոոնոզների համար բնորոշ է սեզոնայնությունը և հիվանդություններ փոխանցող կենդանիների (կրծողներ, միջատներ) ակտիվ մասնակցությունը։ Նման դեպքերում գոյություն ունի հիվանդությունների բնական օջախավորում։

Անթրոպոզոոնոզներ կենդանիներից մարդկանց փոխանցվում են՝

  • հիվանդ կենդանիներին խնամելիս, կերակրելիս, նրանցից ստացված մթերքների և հումույթների հետ շփվելիս։
  • կենդանի փոխանցողների՝ տզերի, պիծակների, կրծողևերի միջոցով
  • հիվանդ կենդանու կծելուց (հատկապես՝ կատաղության ժամանակ)։

Անթրոպոզոոնոզների դեմ պայքարը և կանխարգելիչ միջոցառումներն իրագործում են առողջապահական և անասնաբուժական կազմակերպությունները համատեղ՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարդկանց անձնական և ըևդհանուր պրոֆիլակտիկային։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

}

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 406