Ագիդել
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Ագիդել | |||||
Ағиҙел | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Դաշնային սուբյեկտ | Բաշկորտոստան | ||||
Համայնք | Agidel Urban Okrug?[1] | ||||
Հիմնադրված է | 1980 թ. | ||||
Տվյալ կարգավիճակում | 1991 թվականից | ||||
Մակերես | 53 կմ² | ||||
ԲԾՄ | 80 մ | ||||
Պաշտոնական լեզու | բաշկիրերեն և ռուսերեն | ||||
Բնակչություն | 15645[2] մարդ (2016) | ||||
Ազգային կազմ | թաթարներ, բաշկիրներ, ռուսներ, մարիներ, ուդմուրտներ և այլք | ||||
Կրոնական կազմ | սունի մուսուլմաններ, ուղղափառներ և այլն | ||||
Տեղաբնականուն | ագիդելցի | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | +7 34731 | ||||
Փոստային դասիչ | 452920 | ||||
Ավտոմոբիլային կոդ | 02, 102 | ||||
Պաշտոնական կայք | adm-agidel.info | ||||
| |||||
Ագիդել (բաշկիրերեն՝ Ағиҙел), քաղաք (1991 թվականից) Բաշկորտոստանում։ Տեղակայված է Նեֆտեկամսկ քաղաքից 45 կմ հեռավորության վրա՝ Բելայա և Կամա գետերի միախառնման վայրի մոտ։ Բնակավայրը կոչվել է Բելայա գետի բաշկիրերեն անունով (Ակ-Իդել - «Սպիտակ գետ»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագիդել բնակավայրը՝ որպես գյուղ, հիմնադրվել է 1980 թվականի հունիսին, երբ այդտեղ սկսել է կառուցվել Բաշկիրական ատոմակայանը։ 1991 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ[3]։
1990 թվականին կանաչների ճնշման ներքո ատոմակայանի շինարարությունը դադարեցվեց, ինչի պատճառով տեղի բնակիչներից շատերը կորցրին իրենց աշխատանքը։ 1993 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց Բաշկորտոստանի Գերագույն խորհրդի նախագահության № 6-2/408 հրամանագիրը «Ագիդել քաղաքում աշխատատեղերի բացումը խրախուսելու միջոցների մասին», ինչը թույլ տվեց ապահովել քաղաքի կենսունակությունը[4]։
2011 թվականի վերջին Բաշկորտոստանի նախագահ Ռուստեմ Խամիտովի արած հայտարարության համաձայն[5]՝ նախատեսվում էր մինչ «2014 թվական»ը քաղաքում կառուցել բազմադիսցիպլին արդյունաբերական պարկ։ Նախագիծը, որում ներառված էր նաև գետային նավահանգստի վերակառուցումը, նպատակ ուներ նոր թափ հաղորդել քաղաքի զարգացմանը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Բնակչություն | Տարեթիվ | Բնակչություն |
---|---|---|---|
1989 | 16 067[6] | 2008 | 18 992 |
1996 | 19 600[7] | 2009 | 19 139 |
1998 | 20 000[7] | 2010 | 16 370 |
2000 | 19 800[7] | 2011 | 16 400[7] |
2001 | 19 800[7] | 2012 | 16 123 |
2002 | 18 721 | 2013 | 15 932 |
2003 | 18 700[7] | 2014 | 15 865 |
2005 | 18 900[7] | 2015 | 15 749 |
2006 | 18 900[7] | 2016 | 15 645 |
2007 | 18 900[7] |
- Ազգային կազմ
2010 թվականին անցկացված Համառուսաստանյան մարդահամարի տվյալներով՝ Ագիդել քաղաքի բնակչության 53,6 %-ը թաթարներ են, 22,2 %-ը՝ բաշկիրներ, 16,2 %-ը՝ ռուսներ, 4,3 %-ը՝ մարիներ, 1,5 %-ը՝ ուդմուրտներ, 2,2 %-ը՝ այլ ազգերի ներկայացուցիչներ[8]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գործում են № 1, 2 միջնակարգ դպրոցները, գիմնազիա, ինչպես նաև Ուֆայի վառելիքային-էներգետիկ քոլեջի մասնաճյուղն ու «Պրոֆեսիոնալ լիցեյ № 146» գիտակրթական կազմակերպությունը։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ագիդել քաղաքից 100 կմ հեռավորության վրա գտնվում է Գորկիի երկաթգծի Յանաուլ երկաթուղային կայարանը, որ տեղակայված է Մոսկվա-Եկատերինբուրգ երկաթուղու վրա։ Ագիդելին ամենամոտ տեղակայված երկաթուղային կայարանը գտնվում է Նեֆտեկամսկում (շուրջ 50 կմ)[9]։ Ագիդելում կա գերատեսչական կայարան, որը ուղևորների չի սպասարկում։
Քաղաքի հարավային կողմում՝ 20 կմ հեռավորության վրա, անցնում է տեխնիկական III կատեգորիայի ասֆալտապատ ավտոճանապարհ, որ բնակավայրը կապում է Ուֆայի, Իժևսկի, Կազանի, Պերմի ու Եկատերինբուրգի հետ։
Գործում է նավահանգիտ, որ Բելայա և Կամա գետերով ելք ունի դեպի Կասպից, Սև և Բալթիկ ծովեր։ Այն կարող է ընդունել մինչև 5000 տոննա ջրատարողությամբ «գետ-ծով» տիպի նավեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ «Предварительная оценка численности населения Республики Башкортостан на 1 января 2016 года по муниципальным образованиям» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
- ↑ «Новейшая история — Агидель — 450 лет в составе России». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ В Агидели вместо АЭС построят технопарк. Новость в газете Коммерсантъ
- ↑ Всесоюзная перепись населения 1989 года. Численность городского населения
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Народная энциклопедия «Мой город». Агидель.
- ↑ Итоги Всероссийской переписи населения 2010 года по Республике Башкортостан(չաշխատող հղում)
- ↑ «Все электрички России»: Расписание движения поездов по станции Нефтекамск (график 2008/2009) Արխիվացված 2010-09-17 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Город призрак- «МК в Башкортостане»
- город призрак Агидель Արխիվացված 2016-08-17 Wayback Machine- Информационный портал
- Агидельцы готовы на крайние меры — Башкирское Спутниковое Телевидение
- Политическое убийство в г. Агидель
- «Агидельцы покидают обжитые дома и вартиры»- Медиахолдинг «Уфа-пресс»
- Жители Агидели хотят покинуть город Արխիվացված 2016-03-08 Wayback Machine — Информационное агентство «Башмедиа»
- Меняем Агидель на Дорогино? Արխիվացված 2014-09-02 Wayback Machine — сайт газеты «Республика Башкортостан»
- Критическая ситуация в Агидели — ��ашкирское Спутниковое Телевидение
- Быть или не быть в Агидели атомной электростанции? — Башкирское Спутниковое Телевидение
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագիդել» հոդվածին։ |
|