Վան Սողոմոնյան
Վան Սողոմոնյան | |
---|---|
Ի ծնե | Վան Մարտինի Սողոմոնյան |
Ծնվել է | օգոստոսի 3, 1937 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 5, 2024[1] (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ակտիվ շրջան | նկարիչ, խեցեգործ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Ամուսին | Նոնա Գաբրիելյան |
Զավակներ | Լիլիթ Սողոմոնյան |
Վան Մարտինի Սողոմոնյան (օգոստոսի 3, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2024[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, խեցեգործ։
Նկարչուհի, խեցեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի հայրը և նկարիչ Գայ Ղազանչյանի պապը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վան Սողոմոնյանը ծնվել է 1937 թվականին Թբիլիսիում։
- 1956-1958 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի դպրոցում
- 1963-1968 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում
- Հայաստանի նկարիչների միության անդամ է
- 1991 թվականից՝ «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ (Լեհաստան)
- 2001 թվականից՝ Գերմանիայի նկարիչների պրոֆեսիոնալ միության անդամ
- 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև արվեստի բնագավառում ունեցած նվաճումների համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[2]։
Վան Սողոմոնյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Կիրառական արվեստի թանգարանում (Մոսկվա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Ֆաենցա, Իտալիա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Քեշքեմեթ, Հունգարիա), Խեցեգործության թանգարան Ռյոմհիլդ, Գերմանիա, Արվեստի թանգարան, Մորիզբուրգ, Հալե-ան-դեր-Զաալե, Ֆռեխեն, Գերմանիա, և այլուր[3]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործում է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում։
Գործերից են՝
- «Ճարտարապետություն», 1973 թվական, հրակավ
- «Ռեքվիեմ», 1976 թվական, հրակավ
- «Մարդը և կենսոլորտը», 1983 թվական, հրակավ, միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Ֆաենցա, Իտալիա
- «Ժամանակ», 1999 թվական, հրակավ
- «Մարդիկ և տիեզերքը», 1985-1988 թվականներ, գրաֆիկական նկարաշար
Գեղանկարներ՝
- «Միրաժ», 1999 թվական
- «Խորհրդավոր ընթրիք», 2001 թվական
- Մեծ եղեռնին նվիրված հուշարձան Խարտումում, Սուդան, 1990 թվական, բրոնզ, գրանիտ
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականից մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների (Ճապոնիա, Լեհաստան, Հունգարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Կանադա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա), սիմպոզիումների (Գերմանիա, Հունգարիա, Լեհաստան)։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
- 1986 թվական - Հայկական մշակույթի կենտրոն (Մոսկվա)
- 1987 թվական - Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
- 1990 թվական - «Հիշողություններ 1915 թվականի մասին» (Խարթում, Սուդան)
- 1993 թվական - Կուրհաուզ-Կոլոնադա (Վիսբադեն, Գերմանիա)
- 1994 թվական - Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)
- 1994 թվական - Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
- 1995 թվական - Կրեյսհաուզ պատկերասրահ (Բրեգհայմ, Գերմանիա)
- 1996 թվակաան - Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-զալ (Վիսբադեն, Գերմանիա)
- 1997 թվական - GRS կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
- 1998 թվական - հին քաղաքապետարան (Վալուադո, Գերմանիա)
- 1999 թվական - Արվեստի միջազգային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
- 2000 թվական - քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
- 2010 թվական - Հայաստանի նկարիչների միություն[4]
- 2013 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[5]
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2014)[6]։
- 1973 թվական, 1975 թվական - դիպլոմ (Վալորիս, Ֆրանսիա)
- 1983 թվական 1-ին կարգի մրցանակ (Ֆրանսիա, Իտալիա)
Մեջբերումներ Վան Սողոմոնյանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր է ոչ միայն քո աշխարհընկալումը, այլ նաև այն րոպեական տրամադրությունը, որ կա քո հոգում։ Եվ պետք է հիշել, որ ամենուր կա պայմանականություն և սեփական անհամապատասխանությունն աշխարհի հետ։ Եվ այն, ինչ ես ստեղծում եմ, միաժամանակ այն ամբողջական ֆորման է, որով ես ընկալում եմ տիեզերքը և այն փոքր աշխարհը, որ կա իմ ներսում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Վան Սողոմոնյանը
- ↑ Վան ��ողոմոնյանին Մովսես Խորենացի մեդալով պարգևատրելու մասին
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Վան Սողոմոնյան. «Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ»
- ↑ «Վան Սողոմոնյան. անհատական ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Վ. Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1937 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 5 մահեր
- 2024 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Հայաստանի նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ խեցեգործներ
- Հայ նկարիչներ