Նիլ Ռոբերտսոն
Քաղաքացիություն | Ավստրալիա |
---|---|
Մականուն | Մելբուրնյան մեքենա (անգլ.՝ Melbourne Machine), Ավստրալիական էյս (անգլ.՝ Aussie Ace), Ամպրոպը Ավստրալիայից (անգլ.՝ The Thunder From Down Under), Հարյուրապետը (անգլ.՝ The Centurion) |
Ծննդյան թիվ | փետրվարի 11, 1982 (42 տար��կան) |
Ծննդյան քաղաք և երկիր | Մելբուրն, Ավստրալիա |
Մահվան քաղաք և երկիր | , |
Պրոֆեսիոնալ կարիերա | 1998— |
Ամենաբարձր վարկանիշ | № 1 |
Ներկայիս վարկանիշ | № 3 |
Մրցանակային գումարը | GB£ 2 330 385 |
Ամենաբարձր բրեյկ | 147 |
Սենչուրիի քանակը | 349 |
Մրցաշարերում հաղթանակը | |
Ընդհանուր հաղթանակ(ներ) | 14 |
Աշխարհի առաջնություն | 1 (2010) |
Այլ վարկանշային մրցաշարեր | 9 |
Այլ մրցաշարեր | 5 |
Նիլ Ռոբերտսոն (անգլ.՝ Neil Robertson, փետրվարի 11, 1982[1][2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի սնուկերիստ։ 2010 թվականի աշխարհի չեմպիոն։ Ռոբերտսոնը առաջին ավստրալիացին է, ով դարձել է «ամբողջական» աշխարհի չեմպիոն (Հորսե Լինդրումի 1952 թվականի չեմպիոնությունը չի ընդունվում շատերի կողմից առաջնության բոյկոտի պատճառով որտեղ չէին մասնակցում առաջատար խաղացողներ), նա նաև առաջին ավստրալիացին է, որը Մասթերսի չեմպիոն (2012) և եզակի սնուկերիստներից է, որոնք հաղթել են երկու վարկանշային մեյն-տուր մրցաշարերում 2006/07 և 2009/10 մրցաշրջաններին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկիզբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլ Ռոբերտսոնը զբաղվել է սնուկերով նաև մանուկ ժամանակ, իր հայրը Ռինդվուդում սնուկերի դահլիճի ղեկավար դառնալուց հետո[3]։ 14 տարեկանում նա կատարեց իր առաջին սենչուրի բրեյկը[4], իսկ 17 տարեկանում հասավ մինչև աշխարհի առաջնության երրորդ որակավորման փուլ։
2003 թվականի հուլիսին Ռոբերտսոնը հաղթեց մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, որը անցկացվում էր Նոր Զելանդիայում[4]։ Հաղթանակի միջոցով նա ստացավ մեյն-տուերում մասնակցելու ուայլդ-քարդ WPBSA-ից։ 2003 թվականին նա նաև հաղթեց որակավորման մրցաշարը ստանալով Մասթերս 2004-ի ուայլդ-քարդ, եզրափակիչում հաղթելով Ջիմմի Ուայթին 6։ 2 հաշվով։
2004/05 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2004/05 մրցաշրջանում նա մտավ թոփ-32։ Մրցաշրջանի ընթացքում նրան հաջողվեց մտնել վեց անգամ եզրափակիչ փուլ ութից այսինքն, ամեն մի մրցաշարում նա պետք է խաղա առավելագույնը 2 որակավորման խաղ։ 2005 թվականի աշխարհի առաջանությունում Ռոբերտսոնը հասավ մրցաշարի եզրափակիչ փուլ, բայց հենց առաջին փուլից պարտվեց Ստեֆան Հենդրիին 7։ 10 հաշվով։ 2005 թվականի մարտից Ռոբերտսոնը և իր ազգակից Քվինտեն Հաննը հասան European Open-ի քառորդ եզրափակիչ, որը կայացավ Մալթայում, այն դարձավ վարկանշային մրցաշարերի պատմության նմանօրինակ առաջին ձեռքբերումը Ավստրալիայի համար։
2005/06 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանի ընթացքում Ռոբերտսոն շարունակեց առաջադիմել և վերջապես հայտնվեց թոփ-16-ում։ ՄԲ առաջնությունում նա հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Դին Ցզյունխուեյին։ 2006 թվականի աշխարհի առաջնությունում նա նորից հասավ մինչև քառորդ եզրափակիչ, ��րտեղ հանդիպեց Գրեմ Դոթթի հետ։ Խաղի ընթացքում նա պարտվում էր 8։ 12 հաշվով, բայց, հաղթեց չորս ֆրեյմ անընդմեջ, հաշիվը հավասարվեց, բայց պարտվեց վճռորոշ ֆրեյմում և խաղում 12։ 13 հաշվով։
2006/07 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլ Ռոբերտսոնի համար հաջող եղավ 2006/07 մրցաշրջանը։ Գրան-պրի-2006-ում նա զբաղեցրեց առաջին տեղը, պարտվեց ընդհանուր մեկ խաղ, և հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ հաղթեց Ռոննի Օ'Սալլիվանին 5։ 1 հաշվով։ Նա հասավ կիսա-եզրափակիչ, դառնալով չորրորդ ավստրալիացին, որոը հասել է նման բարձր փուլ վարկանշային մրցաշերում։ Կիսա-եզրափակիչում նա հանդիպեց Ալան Մակմանուսի հետ, որին հաղթեց 6։ 2 հաշվով։ Եզրափակիչում նրա մրցակիցը դարձավ Ջեյմի Կոուպը, որին Ռոբերտսոնը բավականին հեշտ հաղթեց 9։ 5 հաշվով և շահեց վարկանշային մրցաշարերում հաղթողի իր առաջին տիտղոսը։
Հաջորդ խոշոր հաջողությունը եկավ նրան շատ շուտով — Welsh Open 2007-ում։ Մրցաշարի քառորդ եզրափակիչում հաղթեց Ռոննի Օ'Սալլիվան 5։ 4 հաշվով, կիսա-եզրափակիչ՝ Սթիվ Դևիսին 6։ 3 հաշվով։ Ռոբերտսոնը եզրափակիում հանդիպեց Էնդրյու Հիգգինսոնի հետ։ Առաջին խաղակեսից հետո նա գլխավորում էր, 6։ 2, որից հետո նա պարտվեց 6 ֆրեյմ անընդմեջ, բայց նա կարողցավ հավաքվել և հաղը հաղթեց 9։ 8 հաշվով։
Այդ տարում նա հասավ մինչև աշխարհի առաջնության երկրորդ փուլ, պայց պարտվեց Ռոննի Օ'Սալլիվանին, 10։ 13։
2007/08 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]2007/08 մրցաշրջանը Ռոբերտսոնը անհաջող սկսեց, արդեն առաջին երեք մրցաշարերի վաղ փուլերից լքեց պայքարը, նաև Մասթերս և Մալթայի գավաթ մրցաշարերում։ Northern Ireland Trophy մրցաշարում նա հասավ մինչև քառորդ եզրափակիչ, հաղթելով Ջեյմի Կոուպին և Իան Մակկալոխին։ 2008 թվականի աշխարհի առաջնությունում նա հասավ մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեց Սթիվեն Մագուայերին, 7։ 13։
2008/09 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես և անցյալ տարում, Ռոբերտսոնի համար 2008/09 մրցաշրջանի սկիզբը անհաջող եղավ։ Այնուամենայնիվ Բահրեյնի առաջնությունում նա հասավ եզրափակիչ, որտեղ գրեթե վեց ժամանոց խաղում հաղթեց Մեթթյու Սթիվենսին 9։ 7 հաշվով։
Ավստրալացու համար հաջող եղավ աշխարհի առաջնություն 2009-ը՝ եզրափակիչ փուլի երկրորդ ռաունդում նա հաղթեց Ալիսթեր Քարթերին 13։ 8 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում հաղթեց սնուկերի վարկանշային աղյուսակի երկրորդ տեղում գտնվող Սթիվեն Մայգուրին, 13։ 8։ Կիսա-եզրափակիչ խաղում նա հանդիպեց Շոն Մորֆիի հետ, զիճելով 7։ 14, բայց կարողացավ հաղթել յոթ ֆրեյմ անընդմեջ և հավասերցրեց հաշիվը։ Բայց խաղը հաղթեց անգլիացին 14։ 17 հաշվով։ Նա նաև 1982 թվականից հետո դարձավ առաջին ավստրալիացին, ով հասնում է աշխարհի առաջնության կիսա-եզրափակիչ, կրկնելով Էդդի Չարլթոնի ձեռքբերումը։
2009/10 մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրեմիեր-Լիգայում Նիլը հաղթեց լիգայի նորեկ Ջադդ Թրամփին, 4։ 2, պարտվեց մեկնարկային ֆրեյմը, որից հետո հաղթեց 4 ֆրեյմ։ Հաջորդ խաղում պարտվեց Ստեֆան Հենդրիին՝ 1։ 5։ Երրորդ խաղում, որը եղավ Ռոննի Օ'Սալլիվանի դեմ, ավարտվեց ոչ-ոքի — 3։ 3։ Որից հետո պարտվեց Ջոն Հիգգինսին, 2։ 4։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://asia.eurosport.com/snooker/neil-robertson_prs32335/person.shtml
- ↑ http://au.eurosport.com/snooker/neil-robertson_prs32335/person.shtml
- ↑ «Նիլ Ռոբերտսոն՝ պարգև ռիսկի համար». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «Նիլ Ռոբերտսոն - պաշտոնական կայք». NeilRobertson.net. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 26–ին-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլ Ռոբերտսոն» հոդվածին։ |
|