Հարոլդ Յուջին Էջերթոն
Հարոլդ Յուջին Էջերթոն անգլ.՝ Harold Eugene Edgerton | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Fremont, Նեբրասկա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 4, 1990[1][2][3][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1927) և Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան (1925) |
Մասնագիտություն | լուսանկարիչ, համալսարանի դասախոս, ճարտարագետ և գյուտարար |
Աշխատավայր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Harold Eugene Edgerton Վիքիպահեստում |
Հարոլդ Յուջին «Դոք» Էջերթոն (անգլ. Harold Eugene "Doc" Edgerton, 1903 ապրիլի 6, Ֆրիմոնտ, Նեբրասկա, ԱՄՆ, 1990 հունվարի 4, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ և գյուտարար, մասնագիտացված է էլեկտրատեխնիկայի ոլորտում։ Եղել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Նա ավելի շատ հայտնի է որպես լուսանկարների արագության և տեսանկարահանման տեխնիկայի գյուտարար, որտեղ օգտագործվում է ստրոբոսկոպ, որը լայնորեն օգտագործվում էր գիտության և տեխնիկայի[12][13] ոլորտներում, ինչպես նաև նրա ներդրումը հիդրոլոկատորի տեխնոլոգիայի և խորը ուսումնասիրությունների համակարգերի կատարելագործման մեջ[14][15]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարոլդ Էջերթոնը ծնվել է 1903 թվականի ապրիլի 6-ին Ֆրիմոնտում, Նեբրասկա նահանգում[16]։ Նրա հայրը՝ Ֆրենք Յուջին Էջերթոնը, եղել է լրագրող, գրող և հաղորդավար նեբրասկայի բարի առաջատար անդամ, իսկ մայրըմ մերի Քոու Էջերթոնը, եղել է երաժիշտ և ակտիվիստ և Նեբրասկա նահանգի Ավրորա համայնքի հասարակական կազմակերպությունների անդամ էր[17]։
Դեռահաս տարիքում Էջերթոնը կես դրույքով աշխատել է Nebraska Power & Light էլեկտրական ընկերությունում, որտեղ սկսել է հետաքրքրվել էլեկտրատեխնիկայով, այնուհետև ընդունվել է Նեբրասկա-Լինքոլի համալսարանի «էլեկտրատեխնիկայի» մասնագիտությամբ։ 1925 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 1926 թվականին ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ասպիրանտուրա, որտեղ 1927 թվականին ստացել է Բնական գիտությունների մագիստրոսի կոչում, իսկ 1931-ին՝
Գիտությունների դոկտորի աստիճան[18]։ Այնտեղ էլ նա սկսեց աշխատել սթոբոսքոփի հետ, հետազոտելով էլեկտրական սինխրոն շարժիչների աշխատանքը։ Նա աշխատում էր էլեկտրական շարժիչի համաժամանակյա թերությունները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես, նրան հետաքրքրում էր, թե ինչպես է հոսանքի ուժգնությունը ազդում շարժիչի աշխատանքի վրա։ Շարժիչի շարժվող մասերն այնքան արագ էին պտտվում, որ անհնար էր անզեն աչքով նկատել տեղի ունեցող գործընթացները, բայց Էջերթոնը նկատեց, որ սարքավորման ելքային թարթող լույսի տեղադրումը, ցանցին ազդակ ուղարկելը, որը համընկնում է շարժիչի պտտվելու հաճախականության հետ, ստեղծում է շարժիչի շարժական մասերի անշարժության պատկեր, որը հնարավորություն է որը հնարավորություն է տալիս հետազոտել շարժիչի աշխատանքը ավելի մանրակրկիտ[19]։ Ստրոբոսկոպի այս հատկությունը հետագայում նկարագրվել է Էջերթոնի դոկտորական թեզում։
1930-ական թվականներին Էջերթոնը մշակեց մի շարք տեխնոլոգիաներ, ինչպես նաև ստրոբոսկոպը, լուսանկարչության տեխնոլոգիա, և լուսազգայունությունը չափելու գործիք։ Լուսանկարները պատրաստվում էին մեկ վայրկյանում բազմաթիվ փայլատակումներ օգտագործելով մութ սենյակում[20]։ Այն նաև դարձել է գիտական հետազոտությունների գործիք, որը թույլ էր տալիս տեսնել արագ կատարվող գործողության մանրամասները։ Առաջին կոմերցիոն ստրոբոսկոպի մոդելը շուկա մտավ, որի աշխատանքն Էջերթոնն իր գործընկեր Քենեթ Հերմեսհաուզենի հետ գլխավորում էր[21][22], ում հետ 1931 թվականին ստեղծեց խորհրդատվության-տեխնիկական կենտրոն, որտեղ 1934 թվականին այցելեց Հերբերտ Գրիերը[23]։ 1947 թվականին պաշտոնապես կայացել է EG&G ընկերության հիմնադրումը, որը սկսեց համագործագցել ԱՄՆ ատոմային էներգիայի խորհրդի հետ։ Հանձնաժողովի պատվերով ստեղծվել է «արագ տեսախցիկ», որի անվանումը հանդիդսանում է rapid action electronic նոր բառարտահայտություն։ Տվյալ տեսախցիկը օգտագործվել է ԱՄՆ-ում 1950 թվականից մինչև 1960-ական թվականները միջուկային փորձարկումների լուսանկարչության և տեսանկարահանման համար[24]։
1953 թվականին Էջերթոնը սկսեց իր բազմամյա համագործագցությունը ֆրանսիական օվկիանոսային խորություններ ուսումնասիրող Ժակ Իվ Կուստոյի հետ։ 1968 թվականին նա ստեղծեց աշխարհում միակ տեսախցիկը, որը ստորջրյա հատվածներում դանդաղ նկարահանման համար էր։ Նա նաև ստեղծեց մի քանի հիդրոտեղանքի մի քանի սարքեր և կարևոր դեր խաղաց հիդրոտեղաքնի կողային դիտարկման զարգացման մեջ, որն օգտագործում էին օվկիանոսային խորը հատվածներ հետազոտելու և խորտակված առարկաների որոնման համար[25][26]։ Էջերթոնի սարքավորումը օգտագործվել է բազմաթիվ հայտնի խորտակված նավերի հետազոտման և հայտնաբերման համար ինչպիսիք են[27], «Բրիտանիկը» և առաջին ամերիկյան զրահակիր «Մոնիտորը»[28]։ «Տիտանիկի» դետալների առաջին լուսանկարները նույնպես նկարահանվել են Էջերթոնի սարքավորումների օգնությամբ[18]։ Հետագայում Կուստոն և Էջերթոնը դարձան մոտ ընկերներ, և իրենց համատեղ աշխատանքի ժամանակ Էջերթոնը ստացավ «Ամպրոպի հայր» մականունը, որով նա դեռ հայտնի է լուսանկարիչների շրջանակներում[26]։
Հետագա տարիներին Էջերթոնի լուսանկարներն ու նրա աշխատանքները հրատարակվում էին բազմաթիվ գիտա-հանրամատչելի ամսագրերի և հեռուստահաղորդումների մեջ, իսկ նրա մշակումները հիդրոտեղանքի և օբյեկտների արագ լուսանկարահանման համար օգտագործվել են գիտության ու տեխնիկայի տարբեր ոլորտներում։
Հարոլդ Էջերթոնը մահացել է 1990 թվականի հունվարի 4-ին սրտի կաթվածից, 86 տարեկանում, և թաղվել է Մասաչուսեթս նահանգի, Քեմբրիջի Mount Aubum գերեզմանում։ Նախքան մահը, Էջերթոնը մնաց ակտիվ մարդ, շարունակում էր հորինել և փորձեր կատարել ակադեմիական իր գործունեության ընթացքում[29][30]։
Մրցանակներ և նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էջերթոնը 1934 թվականին նշանակվել է էլեկտրատեխնիկայի պրոֆեսոր Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում[31], իսկ 1956 թվականին ընտրվել է Ամերիկայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ[32]։
Մրցանակների թվում մտնում են.
- Թագավորական լուսանկարչական ընկերության բրոնզե մեդալ (1934)[33]
- Հովարդ Պոտտսի մեդալ (1941)[34]
- Առաջընթացի մեդալ (Ամերիկայի լուսանկարչության կազմակերպություն) (1955)
- Առաջադիմության մեդալ (Կինոյի և հեռուստատեսության ինժեներների կազմակերպություն) (1959)
- Առաջադիմության մեդալ (Թագավորական լուսանկարչական ընկերություն) (1964)
- Դավիթ Ռիչարդսոնի անվան շքանշան Ամերիկայի օպտիկական կազմալերպությունից (1968)[35]
- Ալբերտ Մայքելսոնի շքանշան (1969)[36]
- Հոլլիի շքանշան(1973)
- ԱՄՆ ազգային գիտական մեդալ (1973)[37]
- SPIE ոսկե մեդալ (1981)
- NAE հիմնադիրների մրցանակ (1983)
- ԱՄՆ տեխնոլոգիայի և նորարարության ազգային մեդալ (1988)
«Արագ ակնթարթ» կարճամետրաժ ֆիլմը, որը նկարահանվել է գերարագ տեխնոլոգիայի միջոցով, 1940 թվականին «Օսկար» է ստացել[38]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ստեղծվել է Հարոլդ Էջերթոնի անվան մրցանակ, որը տարեկան պարգևատրվում է օպտիկայի կամ ֆոտոնիկայի տեխնոլոգիայում նշանակալի ներդրման համար, որոնք կիրառվում են արագ շարժվող ֆիզիկական երևույթների նկարահանման ժամանակ[39][40]:1990 թվականին կառուցվել է Հարոլդ Էջերթոնի գիտության թանգարանը, որը 1995 թվականին պաշտոնապես բացվել է The Edgerton Explorit Center անունով։ Այդ կենտրոնը օգտագործվում է որպես գործնական գիտական ցուցահանդեսների ցուցահարթակ, որտեղ բոլոր տարիքի մարդիկ կարող են մասնակցել տեսողական փորձում[41]։
1992 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում բացվել է «Edgerton Center» գործնական ուսուցման կենտրոնը, որը հնարավորություին էր ընձեռում ուսանողներին համալսարանում ստացած գիտելիքները յուրացնել։ Կենտրոնի ծրագրերը ներառում են դասընթացներ մեքենաշինության ոլորտում, դասընթացներ արագընթաց լուսանկարչության ոլորտում, համաշխարհային դասընթացներ ըստ «D-Lab» ծրագրի, ինչպես նաև աջակցում են ուսանողական տարբեր ակումբների և միավորումների գոյությանը[42][43]։
2015 թվականին ապագա MIT.nano հետազոտական կենտրոնի պեղումների ժամանակ, շինհրապարակում փորվել է ժամանակի պարկուճ, որի ստեղծմանը 1957 թվականին մասնակցել է Հարոլդ Էջերթոնը[44]։
Աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտեսանելին տեսնելու ուլտրա-արագությամբ լուսանկար (1939, with James R. Killian Jr.). Boston : Hale, Cushman & Flint
- Էլեկտրական կայծակ, (1970). Նյու Յորք ։ McGraw-Hill
- Տեսարանի ակնթարթներ (1979, with Mr. Killian). Cambridge, Mass. : MIT Press. ISBN 0-262-05022-6
- Sonar Image (1986, with Mr. Killian). Englewood Cliffs, N.J. : Prentice-Hall. ISBN 0-13-822651-2
- Գնումների ժամանակ, նրա լուսանկարների հավաքածուն, (1987). New York : H.N. Abrams. ISBN 0-8109-1514-6
Լուսանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենահայտնի լուսանկարները, որոնք արվել ենՀարոլդ Էջերթոնի կողմից.
- Ֆուտբոլային հարված (1938)
- Սուզորդը (1955)
- Կաթի կաթիլ (1957)
- Լոռամրգի հյութը կաթի մեջ (1960)
- Մոսկովյան շրջանակներ (1963)
- Փամփուշտ բանանի մեջ (1964)
- .30 փամփուշտներով ծակած խնձոր (1964)
- Թղթախաղի արագ կտրատում (1964)
- Աղավնու բաց թողնում (1965)
- Մոմի կրակի մեջ փամփուշտներ (1973) (with Kim Vandiver)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Luminous-Lint — 2005.
- ↑ Union List of Artist Names — 2021.
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ https://spie.org/about-spie/spie-awards/spie-gold-medal
- ↑ https://www.optica.org/get_involved/awards_and_honors/awards/award_descriptions/davidrichardson/
- ↑ https://www.fi.edu/en/laureates/harold-eugene-edgerton-0
- ↑ Ազգային գյուտարարների փառքի սրահ — 1973.
- ↑ https://www.asme.org/about-asme/honors-awards/achievement-awards/holley-medal
- ↑ https://arts.mit.edu/mcdermott/recipients/
- ↑ Encyclopaedia Britannica «Harold E.Edgerton American electrical engineer and photographer»
- ↑ «National Academy of Science «HAROLD EUGENE EDGERTON 1903—1990»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ The Franklin Institute «HAROLD EUGENE EDGERTON»
- ↑ «Underwater Camera Positioning by Sonar»
- ↑ ««Midwestern Boy: 1903—1926»». Արխիվացված է օրիգինալից 2016-05-10-ին. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ NEGenWeb Resource Center «NEBRASKANA»
- ↑ 18,0 18,1 ««Lemelson-MIT 'Harold E. 'Doc' Edgerton'»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ ««Studies at MIT: 1926—1931»». Արխիվացված է օրիգինալից 2016-04-28-ին. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ Фотография XX века. Музей Людвига в Кёльне / пер. с англ. А.А. Сосинова. — Издательство АТС, 2008. — ISBN 978-5-17-047116-4
- ↑ «Edgerton's Life Timeline». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ ««Popular Interest: 1932—1941»». Արխիվացված է օրիգինալից 2016-04-28-ին. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ «National Atomic Testing Museum The Blast March 25, 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ ««EG&G the Company: 1947 Onwards»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-13-ին. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ «Project History: Harold Edgerton and Side-Scan Sonar». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 26,0 26,1 «Remembering ‘Papa Flash’»
- ↑ Memorial Tributes: National Academy of Engineering, Том 4
- ↑ Monitor National Marine Sanctuary
- ↑ The New York Times 'H. E. Edgerton, 86, Dies; Invented Electronic Flash'
- ↑ «The Art Reserve — 'HAROLD EDGERTON'». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ MIT Museum 'Visionary Engineer, Harold Edgerton'
- ↑ Amacad.org 'BookofMembers'
- ↑ 'Encyclopedia of Twentieth-Century Photography, 3-Volume Set'
- ↑ The Franklin Institute 'HAROLD EUGENE EDGERTON'
- ↑ «OSA — David Richardson Medal»
- ↑ The Franklin Institute 'HAROLD EUGENE EDGERTON'
- ↑ National Science Foundation
- ↑ 'Quicker 'n a Wink'
- ↑ 'SPIE — Harold E. Edgerton Award'
- ↑ MIT 'Harold E. Edgerton Faculty Achievement Award'
- ↑ The Edgerton ExlorIt Արխիվացված 2012-08-27 Wayback Machine
- ↑ D-Lab
- ↑ Edgerton Center
- ↑ MIT News 'Relic from last century'
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարոլդ Յուջին Էջերթոն» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունվարի 4 մահեր
- 1990 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ճարտարագետներ
- Ամերիկացի գյուտարարներ
- Ամերիկացի լուսանկարիչներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ