Jump to content

Բրիգադա (սերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիգադա
Бригада
Изображение логотипа
ԺանրԿրիմինալ դրամա
Թեմակազմակերպված հանցագործություն
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Սիդորով
Գլխավոր
դերերում
Սերգեյ Բեզռուկով, Դմիտրի Դյուժև, Պավել Մայկով, Վլադիմիր Վդովիչենկով, Եկատերինա Գուսևա, Անդրեյ Պանին և Սերգեյ Ապրելսկիյ
ՊրոդյուսերՎալերի Տոդորովսկի, Ալեքսանդր Ակոպով, Ալեքսանդր Ինշակով և Անատոլի Սիվուշով
ՍցենարիստԱլեքսեյ Սիդորով, Իգոր Պորուբլև և Ալեքսանդր Վելեդինսկի
ՕպերատորՅուրի Ռայսկի
ԵրաժշտությունԱլեքսեյ Շելիպին
Պատմվածքի վայրՄոսկվա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ15
Էկրաններին էսեպտեմբերի 23, 2002-ից 2002
ՀեռուստաալիքՌուսաստան Ռոսիա 1
Ռուսաստան ՌԵՆ ՏՎ
Ռուսաստան ՆՏՎ
Ուկրաինա ICTV
Ուկրաինա 1+1
Ուկրաինա ՆՏՆ
Ուկրաինա Ինտեր
Բելառուս 8-րդ ալիք

«Բրիգադա» (ռուս.՝ Бригада), 2002 թվականին ռուսական «Ավատար Ֆիլմ» կինոընկերության կողմից նկարահանված քրեական դրամա ժանրի բազմասերիանոց գեղարվեստական կինոնկար։ Ցուցադրվելուց հետո ունեցել է մեծ հաջողություն՝ արժանանալով չափազանց մեծ ուշադրության և դրական ու բացասական արձագանքների։

Բաղկացած է 15 մասից, իսկ գործողությունները ծավալվում են 1989 թվականից մինչև 2000 թվականը՝ չորս առանցքային կերպարների՝ մանկության ընկերներ Ալեքսանդր «Սաշա» Բելովի (Սերգեյ Բեզռուկով), Կոսմոս Խոլմոգորովի (Դմիտրի Դյուժև), Վալերի Ֆիլատովի (Վլադիմիր Վդովիչենկով) և Վիտյա Պչոլկինի (Պավել Մայկով) շուրջ, ովքեր Բելովի գլխավորությամբ ձևավորում են հանցավոր խմբավորում՝ այն անվանելով «Բրիգադա»։

Ֆիլմը դարձավ Ալեքսեյ Սիդորովի ռեժիսորական դեբյուտը և գլխավոր դերակատարներներին մեծ ճանաչում բերեց։ Ֆիլմում երկրորդական դերակատարներ են եղել ավագ սերնդի «աստղերը»։

«Բրիգադան» համարվում է «ռուսական ավազակային առասպել»։ Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի խոսքերով իր համար որպես կողմնորոշիչներ ծառայեցին այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», սակայն առաջին հերթին 1932 թվականին նկարահանված «Սպիով դեմքը» ֆիլմը[1]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վելեդինսկիի հուշերով Բրիգադայի սցենարը նրանք գրել են «1998 թվականի արժեզրկման ժամանակ»[2]։ Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովը հարցազրույցի ժամանակ խոստովանեց, որ ֆիլմի հերոսները չունեին նախատիպեր, այնուամենայնիվ սյուժեն «80 %-ով» իրական էր։ Ֆիլմի ստեղծողները նպատակ են դրել լուսաբանել 1990-ականներին Ռուսաստանում տիրող իրավիճակը և գրված սցենարով խորհրդատվություն են անցկացրել ինչպես ոստիկանության և հատուկ ծառայությունների, այնպես էլ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ[1]։

Անատոլի Սիվուշովը՝ «Բրիգադայի» պրոդյուսերը, Ալեքսեյ Սիդորովի գլխավորությամբ խմբի համար Մոսֆիլմում առանձնացրեց սցենարիստների սենյակ։ Անատոլի Սիվուշովը փորձում էր չխանգարել «երիտասարդ տաղանդներին», միայն հազվադեպ նրանց հետ քննարկում էր այն, ինչ իրենց մոտ ստացվում էր։ Այդ աշխատանքի արդյունքում տղաները Սիվուշովին նվիրեցին քառյակ-կենաց։

«Տա Աստված՝ Կանի մուտքի մոտ,
Բաժակ բարձրացնենք Տոլին հանճարի համար,
Կինոսերունդների փոթորկվող
«Իրական կնքահոր» համար»...

Կավերինի դերում ռեժիսորը սկզբում պլանավորել էր հրավիրել Անդրեյ Պանինին։ Սկզբնական հանդիպման ժամանակ Պանինը համաձայնում է, միայն թե ասաց հոնորարի չափը, որը ապշեցրեց պրոդյուսերներին, այնպես որ նրանք խորհուրդ տվեցին Սիդորովին փնտրել այլ դերասանի։ Այնուհանդերձ վերջում պրոդյուսերները Սիդորովին զիջեցին՝ ծննդյան օրը նրան «նվիրելով» Պանինին։ Նկարահանումների առաջին օրերին Պանինին նույնիսկ կատակով «Նվեր» էին անվանում[3][4]։

Ֆիլմի աշխատանքները 2 տարի տևեցին, բայց հենց նկարահանման ընթացքը՝ 10 ամիս։ Դրվագների մեծ մասը նկարահանվել է Մոսկվայում, մի մասը՝ Դուբնայում և Տալդոմում։ Հարցազրույցի ժամանակ Սիդորովը պատասխանել է, որ ֆիլմում ոչ մի համակարգչային էֆեկտ չկա[1]։ Ֆիլմը նկարահանվել է Սուպեր 16 ժապավենով։ Ֆիլմը դարձավ ռուսական ամենաթանկ հեռուստասերիալը, որի մեկ սերիայի արժեքը կազմում էր 250-300 հազար դոլար[5]։

Հեռուստաեթերի խիստ պահանջների պատճառով անհրաժեշտ եղավ որոշ տեսարաններ կրճատել կամ հանել։ Այդ թվում կրճատվեցին նաև ֆիլմի վերջում Բելովի հանդեպ իր վերաբերմունքը կտրուկ փոխած Մաքս Կարելսկու մասին ներկայացվող տեսարանները։ Ֆիլմի առաջին ցուցադրման ժամանակ շատ հանդիսատեսներ նրա վերաբերմունքը համարեցին անմտություն, որի հետևանքով հեռուստաալիքը առաջարկեց հաջորդ ցուցադրման ժամանակ մի փոքր երկարացնել տևողությունը, որպեսզի հարցեր չառաջանան[1]։

Հեռուստատեսությամբ ֆիլմի հաջող ցուցադրվելուց հետո պատրաստվեց 3 ժամանոց կինոտարբերակ, որը, սակայն, սառեցվեց, քանի որ ֆիլմի ստեղծողները համոզված չէին, որ պետք է «2 անգամ մտնել գետը»[1]։

ֆիլմն սկսվում է վթարի տեսարանով, որից հազիվ են փրկվում Բելովն ու նրա երկու ընկերները և որով, ասես, սկսվում է Բրիգադայի վախճանը։ Վթարի տեսարանից հետո դեպքերը զարգանում են ժամանակագրական հաջորդականությամբ՝ սկսած 1989 թվականի ամռանից...

1989 թվականի ամառ (1-4-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին սահմանապահ զորքերի սերժանտ Ալեքսանդր Բելովը (Սաշա Բելի) զորացրվում և վերադառնում է տուն՝ Մոսկվա։ Նրան դիմավորում են մանկության հավատարիմ երեք ընկերները՝ Կոսմոս Խոլմոգորովը («Կոսմոս»), Վիկտոր Պչյոլկինը («Պչյոլա») և Վալերի Ֆիլատովը («Ֆիլ»)։ Ֆիլը բռնցքամարտի սպորտի վարպետ է, իսկ Կոսմոսն ու Պչյոլան մոսկովյան շուկաներում դրամաշորթությամբ են զբաղվում և փորձում են համոզել, որ Սաշան միանա իրենց։ Բելովը հրաժարվում է. նա ցանկանում է ընդունվել ինստիտուտ և դառնալ հրաբխագետ։ Բելովն իմանում է, որ իր ընկերուհին՝ Լենա Ելիսեևան, իրեն չի սպասել։ Բելովը գտնում է աղջկան, սակայն խոսակցությանը միջամտում է աղջկա նոր ընկերը՝ տեղի հեղինակություն Սերգեյ Մուխինը («Մուխա»)։ Սկսված վիճաբանության ժամանակ Բելովը ձայներիզով հարվածում է նրա գլխին, որից հետո Մուխովի մարդիկ սկսում են ծեծել Բելովին, բայց վրա հասած Ֆիլը, Պչյոլան և Կոսմոսը փրկում են իրենց ընկերոջը։ Մուխայի ավազակախումբը պահանջում է Բելովի կամ նրա ընկերոջ՝ Կոսմոսի գլուխը։ Բելին առաջարկում է այլ տարբերակ. մեն-մենակ կռվել Մուխայի դեմ։ Մենամարտում հաղթում է Սաշան։ Դրանից հետո Մուխայի խորթ եղբայր՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Վլադիմիր Կավերինը («Վոլոդյա-Օպեր») Բելովին և նրա ընկերներին համարում է իր անձնական թշնամիները։

Բուժզննության ժամանակ բժիշկը հաղորդում է Ֆիլին Պարկինսոնյան հիվանդության նախանշանների մասին և խորհուրդ չի տալիս շարունակել բռնցքամարտիկի կարիերան, թեև առաջարկում է մարտիկների ակումբում մասնակցել առանց կանոնների մարտերին։ Ֆիլի դեբյուտին գալիս են նաև նրա ընկերները. հանդիսատեսի թվում էր նաև Մուխան։

Ասպարեզում իրարանցում է սկսվում, որի ընթացքում Մուխան, որոշելով վրեժ լուծել Բելովից, դանակով աննկատ մոտենում է նրան։ Հանկարծ լսվում են կրակոցներ, կռիվը վերջանում է, բոլորը փախչում են. կռվի վայրում ընկած է մնում Մուխայի դին։ Հանցագործության վայրի զննության ընթացքում Կավերինը, որպես իրեղեն ապացույց, վերցնում է ատրճանակը, իսկ դրա տիրոջը տուն է թողնում՝ պայմանով, որ նա մեկ ամսով կհեռանա քաղաքից։

Կավերինը կեղծում է հետաքննության փաստերը՝ Բելովի մոտ գցելով ատրճանակը։ Կոսմոսն ստիպված Բելովին թաքցնում է ծնողների ծանոթների՝ քաղաքի արվարձանում գտնվող ամառանոցում։ Այդ ընթացքում այնտեղ Բելովը նկատում է ամառանոցի հարևանուհուն՝ երիտասարդ ջութակահարուհի Օլգա Սուրիկովային, որին անմիջապես սիրահարվում է։

Քննիչի կողմից ողջ խումբը հրավիրվում է ցուցմունք տալու։ Բելովը Օլգայի հետևից գալիս է Մոսկվա և համերգից հետո կոնսերվատորիայում ծանոթանում նրա հետ։ Նրանք միասին կայարան են գնում, սակայն կոտրվում է Օլյայի կոշիկի կրունկը, և մինչ Սաշան նորոգում էր այն, Օլգան ցուցանակին տեսնում է նրա նկարը և կարդում է. «Ուշադրություն. հետախուզում»։ Աղջիկը հեռանում է։ Սաշայի մայրը որոշում է օգնել որդուն. նրա քույրը խորհուրդ է տալիս դիմել Յուրի Ռոստիսլավովիչին՝ Կոսմոսի հորը, ով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ է և շատ կապեր ունի խորհրդային վերնախավում։

Ընկերները որոշում են զբաղեցնել Սաշային և ամառանոց են հրավիրում չորս լողորդուհիների, որոնց հետ գինարբուքի փոխվող երեկո են կազմակերպում։ Բարձր երաժշտության պատճառով Օլյայի տատիկը զանգում է տեղամասային տեսուչին՝ լեյտենանտ Վիկտոր Նիկիտինին։ Գալով այնտեղ՝ սպան տեսնում է պատուհանի մոտ ծխող Բելովին։ Բաժին վերադառնալով՝ տեսուչը նկատում է պատուհանի մոտ տեսած ծխող մարդու և Մուխայի սպանության մեջ մեղադրվող հետախուզվողի նմանությունը, զանգում է Մոսկվա, օգնություն է խնդրում՝ նշելով, որ հանցագործները զինված են, թեև, ծխախոտից բացի, Սաշայի ձեռքում ոչինչ չէր տեսել։

Կոսմոսն ու Ֆիլը մեքենայով խմիչք բերելու համար գնում են Մոսկվա։ Յուրի Ռոստիսլավովիչը իր մոտ է հրավիրում Սաշայի մորը և փորձում շտկել Բելովի հետ կապված իրավիճակը՝ նաև իր որդուն փրկելու համար։ Թաղամասային տեսուչի կողմից կանչված ՕՄՕՆ-ը շրջապատում է ամառանոցը։ Սաշան հրաժարվում է հանձնվել, և սկսվում է հրաձգություն։ Պչյոլան և Բելին ամառանոցից անտառ են փախչում, բայց Սաշան վիրավորվում է որովայնի շրջանում։ Մինչ այդ, Յուրի Ռոստիսլավովիչը զանգահարում է իր բոլոր ծանոթներին ու բարեկամներին։ Մոսկվայից վերադարձող Կոսմոսն ու Ֆիլը ճանապարհին տեսնում են Պչյոլային ու Սաշային, ինչպես նաև նրանց հետ կապկպված տեսուչին։ Կոսմոսն արձակում է ոստիկանին՝ նրան ասելով, որ իրենց ընկերը ոչնչում մեղավոր չէ, և նրան լռության համար խոշոր գումար է խոստանում։

Ընկերները երդվում են լինել հավատարիմ միմյանց նկատմամբ։ Յուրի Ռոստիսլավովիչին հաջողվում է Բելովի գործի փակման վերաբերյալ համաձայնության գալ, բայց վերջինս Սաշայի մորը խորհուրդ է տալիս իր տղային մեկ տարով ուղարկել Մոսկվայից։

1991 թվականի գարուն (4-6-րդ սերիա)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլն աշխատում է որպես կասկադյոր և խաղում է գերմանացու դեր, ով գնում է մոտոցիկլով, և վերջինս պայթում է։ Նրա ընկերները գալիս են նկարահանման հրապարակ։ Բելովն ասում է, որ Ուրալում՝ ազգայնականների մոտ գտնվելու մեկուկես տարվա ընթացքում երկար մտորելուց հետո ինքը հասկացել է, որ ավելի լուրջ գործեր սկսելու ժամանակն է։ Ընկերները հասկանում են, որ իրենց եկամուտները շատ չեն, և որոշում են դրամաշորթել Կուրս-Ինվեստ առևտրային մեծ ընկերությունը՝ մահվան սպառնալիք ցույց տալով ընկերության ղեկավար Արթուր Լապշինին՝ իրենց մարդուն բաժնետեր դարձնելու նպատակով։ Վտանգից հետո, երբեմն կատակային-հեգնական բնույթի վերածվող սպառնալիքներին տեղի տալով՝ Արթուրը համաձայնում է, և Բելովը նրա մոտ է ուղարկում իր իրավաբանին, ում ևս դաժանորեն ծեծի են ենթարկում։

Վրեժից ելնելով՝ Բելովը խափանում է Արթուրի խոշոր մի պայմանավորվածություն՝ գողանալով Տաջիկստանից ալյումինի երկաթուղային կազմը՝ նախատեսված Լապշինի գործընկերների համար։ Արթուրի հովանավորների ներկայացուցիչները անհաջող փորձ են անում համոզել Բելովին՝ հրաժարվել ապրանքից։ Ազգային անվտանգության աշխատակից Վվեդենսկին ընդունում է Բելովի տաղանդն ու հաջողակությունը և առաջարկում է վերցնել Բելովին «մշակման»՝ հետևելով նրա հետագա քայլերը։

Արթուրին առաջարկում են աշխատել Բելիի հետ։ Այդ լուրը հիասթափեցնում է Լապշինին, ինչի արդյունքում նա գրանցում է Պչյոլկինին սահմանադիր ընկերության կազմում։

Սաշան և Օլյան ամուսնանում են։ Պչյոլան, Ֆիլը և Կոսմոսը նորապսակներին բնակարան են նվիրում և հարսանյաց հանդեսին կատարում են «Ավազահանքերի գեներալները» ֆիլմից մի երգ։ Բնակարանի շեմքին Սաշան նկատում է նռնակին ամրացված մետաղալարը։ Նրան գրեթե հաջողվում է վնասազերծել ռումբը, բայց հարևանուհու շան պատճառով ռումբն ընկնում է, և Սաշան ստիպված այն շպրտում է աստիճաններին, որտեղ էլ տեղի է ունենում պայթյունը։

Գիշերը ընկերներն անց են կացնում Կոսմոսի հոր մոտ։ Վերջինիս մտածած խորամանկ թակարդի օգնությամբ ընկերները հայտնաբերում են դավաճան-խլուրդին և անտառում սպանում։ Սաշան բացահայտ հայտարարում է իր խմբին, որ այդպիսի ճակատագիր է սպասվում բոլոր նրանց, ով կդավաճանի։ Բացահայտվում է, որ «խլուրդը» Կավերինի մարդն է, որն էլ, դիակը գտնելուց հետո, խնդրում է ղեկավարությանը՝ իրեն հանձնարարել գտնված դիակի գործը, որպեսզի օգտագործի այն Բելովի դեմ։ Ընկերները գնում են Արթուրի մոտ, ում մոտ էր այդ պահին Կավերինը։ Նրանք երկուսն էլ թաքնվում են զուգարանում՝ խույս տալով Բելովի հետ հանդիպելուց։ Արթուրի քարտուղարուհին ոչինչ չի ասում այցելուներին նույնիսկ երբ նրան վախեցնում են բռնաբարությամբ։ Այդ ժամանակ հնչում է Արթուրի հեռախոսազանգը, հեռախոսը վերցնում է Պչյոլան և կոպտում զանգողին, որն իր հերթին խոստանում է, որ կգա և հաշիվ կմաքրի նրանից, այսինքն, ինչպես իրեն թվում է, Արթուրի մարդուց և հենց Արթուրից։ Այդ ողջ ընթացքում Արթուրը զուգարանում վախից օղի է խմում, մինչդեռ Կավերինը պատրաստ պահում էր ատրճանակը՝ սպանելու յուրաքանչյուրին, ով ներս կգա։ Ընկերները հեռանում են, որից հետո Կավերինը հարբած ոչինչ չհասկացող Արթուրից ստորագրություն է վերցնում և նրա անունից ոստիկանությանը ուղղված հայտարարություն է գրում՝ Բելովի կողմից զինված հարձակման մասին։

Օլգան ավարտելով երաժշտական կոնսերվատորիան չկարողացավ սկսել երաժշտական կարիերա և դիմեց իր նախկին համադասարանցի Վիտալիկին, ով խմբի հետ երգում էր ռեստորաններում։ Վվեդենսկին իր պլաններն ուներ՝ Բելովի հետ կապված և որոշում է չեզոքացնել Կավերինին։ Այդ ընթացքում ալյումինի տաջիկ պատվիրատուները գալիս են առաջացած խնդիրները լուծելու։ Հանդիպման ժամանակ Բելովը տեսնում է, որ նրանց ղեկավարը իր բանակային ընկերն է՝ Ֆարխադ Ջուրաևը (Ֆարիկը)։ Նրանք որոշում են աշխատել միասին և որպես լրացում՝ որոշում են ալյումինի տեղափոխումն օգտագործել Տաջիկստանից հերոինի փոխադրման համար։ Գործարքի կայացումը նշելու համար Բրիգադան և Ֆարիկի մարդիկ ուղևորվում են դեպի ռեստորան, որտեղ նկատում են բեմում նվագող Օլյային։ Բելովը շոկի մեջ է ընկնում դրանից, և նրանք բոլորով հեռանում են ռեստորանից։ Վվեդենսկին կապվում է Բելովի հետ և բանտարկությամբ սպառնալով՝ պահանջում, որ Ռուսաստանը թմրանյութի փոխադրման ընդամենը տրանզիտ ճանապարհ լինի, և ողջ ապրանքը գնա Եվրոպա։ Նա Կավերինի ղեկավարին պատմում է վերջինիս քրեական կապերի, ինչպես նաև կոռումպացվածության մասին։ Վերջինս լեյտենանտին իր մոտ է կանչում։ Կավերինն ասում է, որ բացահայտել է անտառում հայտնաբերված դիակի գործը, և որ այդ դիակը Բելովի խմբի ձեռքի գործն է։ Լապշինի հետ ծանոթ լինելու ղեկավարի հարցին նա ասում է, որ իր ձեռքի տակ է Արթուրի հայտարարությունը։ Կավերինի ղեկավարը զայրույթով հեռացնում է նրան՝ որպես մարդ, ով իր կապերով խայտառակում է ոստիկանությանը։ Բելովի համաձայնությունից հետո Արթուրին ստիպում են հեռանալ արտասահման, իսկ Կուրս-Ինվեստը, քարտուղարուհի Լյուդայի հետ միասին, անցնում է Բելովին։ Իսկ աշխատանքից ազատված Կավերինը նույն օրը տանը կազմակերպում է արբած տուրուդմփոց։

Վիտալիկը, չթաքցնելով իր հետաքրքրությունն Օլյայի հանդեպ, կոպտորեն առաջարկում է նրան լքել ամուսնուն։ Բելովին դուր չի գալիս Վիտալիկը և այն, որ Օլյան երգում է նրա խմբում։ Սաշան Վիտալիկին իր տեղն է ցույց տալիս, որից հետո Օլյան հեռանում է ամուսնու հետ։

Սաշան և Օլյան սիրով են զբաղվում. բոլոր հեռուստաալիքներով ցուցադրում են «Կարապի լիճը»։ Օգոստոսյան խռովության օրերն էին։ Հնչում է հեռախոսազանգ։ Ավարտելով կարճ խոսակցությունը՝ Սաշան ասում է Օլյային՝ «Հեղաշրջում. Գորբաչին ազատել են»։

1993 թվականի աշուն (7-8-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի պատմությունն սկսվում է 1992-1993 թթ.-ի սահմանադրական ճգնաժամի տարիների օրերով։ Բելովը վերադառնում է ԱՄՆ-ից, ուր գնացել էր գործերով։ Օլյան շուտով կծննդաբերի։ Ընկերները օդանավակայանում դիմավորում են Սաշային և գնում քաղաք։ Այդ ժամանակ Մոսկվա է ժամանում նաև Ֆարիկը, ում Տաջիկստանի «տարեցները» հրահանգել են, որ նա ամեն դեպքում Բելովի հետ պայմանավորվի թմրանյութի՝ Մոսկվայում վաճառելու շուրջ։ Բրիգադան տեսնում է, որ դեպի Մոսկվա ճանապարհով ուղևորվում են զինվորական մեքենաներ։ Պչյոլան և Ֆարիկը գալիս են նախկինում Արթուր Լապշինին պատկանող, բայց ներկայումս Բելովի գրասենյակ։ Սակայն Ռուսաստանի Խորհրդի Տան պաշտպանների հետապնդումով, հատուկ նշանակության ջոկատը ձերբակալեց ողջ Բրիգադային ու Ֆարիկին և տարավ բուտիրկական բանտ։

Բանտախցում, որը նախատեսում են հինգ ընկերների համար, շատ մարդիկ կային, այնպիսիները, ովքեր հոկտեմբերյան իրադարձությունների ժամանակ էին ձերբակալվել, այդ թվում նաև Կավերինը և նրա երկու գործընկերները, որոնցից մեկը հեղինակություն Բեկն էր, ով գլխավորում էր թիկնապահական կազմակերպությունը։

Վվեդենսկու միջամտության շնորհիվ Բելովին ազատում են։ Բանտից դուրս գալով՝ նա իմանում է, որ տղա է ունեցել։ Հիվանդանոց գնալու ճանապարհին տղաները տեսնում են, թե ինչպես են բերնատարներով տեղափոխում Սպիտակ տանը զոհվածների դիակները։

Բելին ծննդատուն այցելելուց և կնոջն ու նորածին որդուն տեսնելուց հետո օֆիսում հյուրընկալում է Ֆարիկին, ով նրան ներկայացնում է իր պահանջները։ Բելովը հրաժարվում է գործարքից, Ֆարիկը վիրավորվում և հեռանում է։ Ավելի ուշ Կոսմոսը խնդրում է Սաշային՝ փոխել որոշումը։ Վերջինս համաձայնում է։ Կավերինը դիմացի տնից լազերային լսող սարքի միջոցով ձայնագրում է այս ամբողջ խոսակցությունը։ Կավերինը Բեկին ինֆորմացիա է տալիս այն մասին, որ ինչ-որ ասիացի խոշոր քանակությամբ թմրանյութ է վաճառում և մարդ է ուղարկում՝ Ֆարիկից թմրանյութ գնելու։ Ֆարիկին ապահովագրելու համար Կոսմոսն առաջարկում է Սաշային նրա հետ իր մարդկանց ուղարկել, բայց Ֆարիկը հրաժարվում է օգնությունից։ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում՝ սատանայի անիվի վրա՝ գործարքի կայացման ժամանակ Ֆարիկն ու մյուս տաջիկները սպանվում են։

Բելովը լսում է ընկերոջ սպանության մասին և զոհվածների դիերի հետ թռչում Տաջիկստան, ուր հանդիպում է Ֆարիկի հորը՝ Գաֆուրին, և խոսք տալիս, որ կգտնի մեղավորներին։ Կավերինը, երկակի խաղ խաղալով, Բեկին վերացնելու նպատակով, Բրիգադային է հարձնում իր և Բեկի խոսակցության ձայնագրությունը։ Մոտենում է Նոր տարին։ Բելովը, Օլյան և նրա տատիկը դասական երաժշտության համերգ են գնում։ Կատարվում է երկրորդ վալսը՝ Պյոտր Իլիչ Չայկովսկու «Կարապի լիճը» ստեղծագործությունից։ Միաժամանակ ցուցադրվում է՝ ինչպես են մեկ-մեկ սպանում Բեկին և նրա հանցախմբի անդամներին։

Օլյան Բելովին առաջարկում է կնքել Վանյային, և նրա հետ մեկտեղ՝ իրենք էլ կնքվեն։ Նրանց հետ կնունքի խորհուրդն են ստանում նաև երեք ընկերները։ Եկեղեցուց դուրս գալիս Բելովը տեսնում է կնոջ և աղջկա հետ եկեղեցի մտնող Վվեդենսկուն։ Նա հաղորդում է Անվտանգության դաշնային ծառայությանը Կավերինի երկակի խաղի մասին և առաջարկում է օգտագործել Կավերինի կողմից հավաքած Բեկի խմբավորումը Բելովի աճող մաֆիոզական խմբավորման դեմ։

Բրիգադան, Օլյան, նրա տատիկը, Կատյա մորաքույրը և թիկնապահ Մաքսը Նոր տարին դիմավորում են կաթսայական բնակարանում։ Տոնի ժամանակ Սաշան գրություն է տալիս Օլյային՝ «Օլյա, սիրելիս, ի տարբերություն ինձ՝ մեր տղան մարդ կդառնա։ Ես սիրում եմ քեզ։ Ա. Բելով»։ Նրանք համբուրվում են։

1994 թվականի աշուն (8-9-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ Բելովի խումբն ավելի ու ավելի է մեծանում, նրանք սկսում են մեծ քրեական խաղեր։ Կավերինը Կոսմոսին ծանոթացնում է օրենքով գող Լուկայի հետ։ Նա առաջարկում է Բելովի կապերի օգնությամբ զենք ուղարկել Չեչնիա։ Բելովը ցանկանում է աստիճանաբար օրինական դաշտ տեղափոխվել, ինչի համար ծանոթություն է հաստատում կառավարական խոշոր աստիճանավոր Վիկտոր Պետրովիչ Զորինի հետ, ում օգնությամբ, ցանկանում է կազմակերպել Վերականգնման պաշտոնական հիմնադրամ։ Սաշան բացատրում է Կոսմոսին, որ հետաքրքրված չէ զենքի առևտրով։

Բելովի դեմ մահափորձ է կազմակերպվում։ Բոլորը կենդանի են մնում։ Միայն մի քանի գնդակ Ֆիլին է դիպչում. բարեբախտաբար նրան փրկում է պաշտպանիչ ժիլետը։ Մաքսը Օլյային և տղային տեղափոխում է մերձմոսկովյան ապահով մի տեղ, իսկ իրենք՝ Բելովը և Ֆիլը թաքնվում են բազմահարկ շենքի մի բնակարանում։

Մահափորձի մասին հաղորդում են հեռուստացույցով։ Կավերինը Կոսմոսին տանում է Լուկայի մոտ, որը գործարք է առաջարկում. եթե Սաշան հրաժարվի Լուկայի առաջարկից, ապա կսպանվի։ Կոսմոսն այդ մասին պատմում է Սաշային, որովհետև չէր ուզում դավաճանել։ Այդ ժամանակ Օլյան Իվանի մոտ հայտնաբերում է ֆարինգիտ, ինչը հրատապ միջամտություն էր պահանջում։ Նրանք Մաքսի և թիկնապահների հետ գնում են տեղի հիվանդանոց։ Ստուգման կետում նրանց կանգնեցնում է Ճանապարհային ոստիկանությունը և ձերբակալում թիկնապահներին՝ ներս թողնելով միայն Մաքսին՝ Օլյայի և երեխայի հետ։ Այնուհետև Լուկայի մարդիկ շրջապատում են հիվանդանոցը, որտեղ նրանց դեմ մնացել էր միայն Մաքսը։ Նա ավտոմատներով նստում է դռների մոտ։

Լուկան զանգում է Բելովին և նրան վերջնագիր է ներկայացնում՝ ասելով, որ նրա ընտանիքը պատանդ է վերցված հիվանդանոցում։ Նա առաջարկում է հանդիպել և բանակցել՝ իրականում ցանկանալով ազատվել Սաշայից՝ հրամայելով Կավերինին սպանել նրան։ Բելովի վրա հարձակումից հետո նրա մայրը մեծ սթրես է ապրում և նույն օրը մահանում սրտամկանի սուր ինֆարկտից։ Գիշերը Սաշան գնում է մոր դատարկված բնակարանը, խոսում՝ հուսալով, որ կլսի և ներողություն կխնդրի նրանից։

1995 թվականի գարուն (10-11-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեչենական առաջին պատերազմի տարիներն էին։ Գրոհայիններին զենք մատուցելու հերթական գործարքը կնքելուց հետո Բելովն ուղևորվում է խաղատուն, որտեղ որոշ ժամանակ անց ժամանում է նաև Ֆիլը։ Այնտեղ Սաշան հարբում է և ծանոթանում հայտնի պրոդյուսեր Անդրեյ Կորդոնի և նրա ընկերուհու՝ դերասանուհի Անյուտայի հետ։ Կավերինը ևս գործարքի կնքումից հետո գալիս է այն նույն խաղատունը, որտեղ այդ պահին գտնվում էին Կոսմոսն ու Մուխան։ Կավերինը պլանավորում է զենքը ավազակներին վաճառելու հաջող գործարքից հետո սպանել Բելովին։ Ավելի ուշ Կոսմոսը հարբած վիճակում վթարի է ենթարկվում։ Նրան հիվանդանոցից տանում են հոր մոտ, որտեղ գալիս է նաև Բելովը։ Անկեղծ զրույցի ընթացքում Կոսմոսը խոստովանում է Սաշային, որ կրակել և սպանել է Մուխային՝ նկատելով, որ նա դանակով մոտենում է Սաշային։ Վերջինս ներում է Կոսմոսին, թեև խոստովանում է, որ այդ դեպքը շրջել է նրա ողջ կյանքը՝ ոչ քաղցր ուղղությամբ։ Այդ ժամանակ անհանգստացած Պչյոլան Մոսկվայում զանգի էր սպասում, որ գործարքը հաջող է անցել։ Հանկարծ ռուսական հատուկ նշանակության ջոկատները ոչնչացնում են զենքով լի բեռնատարը և բոլոր ուղեկցողներին։ Կավերինը վիրավոր է և թաքնվում է վանդակի տակ։ Բելովն ասում է Պչյոլային, որ ամեն ինչ ոչնչացվել է, և չնայած կորցրած 11 միլիոնին, նրանք ազատվեցին Կավերինից։ Ավելի ուշ Բելովը մեկնում է Վիկտոր Պետրովիչի մոտ, որը Սաշային է տալիս զենքի տեղափոխման ուղերթը։ Պարզվեց, որ Բելովն ինքն է հանձնել բեռը՝ դեմ գնալով Ազգային անվտանգության ծառայությանը։ Բայց Վիկտոր Պետրովիչը հավաստիացնում է Սաշային, որ քանի դեռ իրենք կապի մեջ են, նրան ոչ ոք չի վնասի։

Վիրավոր Կավերինը կաղալով առաջ է շարժվում Չեչնիայի ճանապարհով։ Մոտենում է ռուսական զրահափոխադրիչ և վերցնում նրան։ Այն հարցին, թե որտեղից է գալիս, Կավերինը պատասխանում է՝ «Հառնել եմ դժոխքից»։

1995 թվականի դեպքերը ավարտվում են այնտեղ, որ Բելովը շարունակում է Անյուտայի՝ Կարբոնի ընկերուհու հետ հարաբերությունները և հանդիպում է Վվեդենսկու հետ «փոխհարաբերությունները կանոնավորելու», որից հետո Ֆիլից իմանում է Վլադ Լիստևի մահման մասին։

1997 թվականի ձմեռ (11-12-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլը ամերիկական նոր «Լեռնականը» ֆիլմում հանդես է գալիս կասկադյորի դերում։ Մեկ հաջող հնարքից հետո Ֆիլը Անյուտից խնդրում է տեսախցիկ, որպեսզի այդ հնարքը ցույց տա Իվանին, ով Օլյայի հետ Ամերիկայից վերջերս էր վերադարձել։ Ֆիլը տեսախցիկը գցում է մեքենան՝ մանեկենի գլխի հետ միասին, որը կտրել էին նկարահանումների ժամանակ։

Ֆիլը Օլյային և Վանյային տանում է հիվանդանոց՝ ընդունելության։ Ճանապարհին Իվանը Ֆիլի պայուսակից գտնում է կեղծամը։ Օլյան վախեցած տեղեկացնում է Ֆիլին. «Այնտեղ գլուխ է»։ Բայց Ֆիլը նրան բացատրում է, որ դա կաղապարվածք է, և տեսախցիկը տալիս է Օլյային, որպեսզի նա տեսնի այդ օրը նկարված կադրերը։ Այն բանից հետո, երբ Ֆիլը նրանց տուն է բերում, նա վերցնում է ընկերներին «Dolls» գիշերային ակումբից, որտեղ Պչյոլան նոր բանակցություններ էր վարում գումարների ներդրման շուրջ, ինչպես նաև արտասահմանցիների հետ՝ կովկասյան նավթի շուրջ։ Սաշան դրանում իմաստ չի տեսնում։ Պչյոլան որոշում է ամեն ինչ միայնակ անել և ցանկանում է թռչել Բեռլին` բանակցությունների։

Պչյոլան օդանավակայան է գնում ոչ թե Բրիգադայի, այլ կովկասցիների հետ։ Մյուս տեսարանում կրկնվում է ֆիլմի սկզբնամասը։ Ֆիլը Բելովին և Կոսմոսին տուն է տանում. հանկարծ երեքի ժամացույցի սլաքներն էլ սկսում են տարօրինակ աշխատել, իսկ ռադիոյից լսվում են ինչ-որ խանգարումներ։ Սաշան, հասկանալով, որ մեքենայում ռումբ կա, ճչում է, որ Ֆիլը արգելակի, և բոլորը դուրս թռչեն մեքենայից։ Նա և Կոսմոսը թռչում են, Ֆիլը՝ մի փոքր ուշ, և մի վայրկյանից նրանց «Mercedes-Benz W140»-ը պայթում է։

Ֆիլը անգիտակից է, նրան տեղափոխում են հիվանդանոց, որտեղ մի քանի ժամ վիրահատում են։ Կոսմոսը համոզում է Սաշային, որ ամեն ինչում Պչյոլան է մեղավոր, որովհետև իրենց մահվան դեպքում ամեն ինչ նրան կմնա։ Իր թիկնազորի պետին՝ Շմիդտին, Բելովն ուղարկում է օդանավակայան, որ գտնի ու իր մոտ բերի Պչյոլային։ Իսկ Պչյոլան, լսելով տեղի ունեցածի մասին, իջնում է օդանավակայանում, նստում առաջին պատահած տաքսին և գալիս է հետ՝ Մոսկվա։

Գիշերը Օլյան, Վանյան և նրանց թիկնապահ Մաքսը գնում են Կուտուզովյան պողոտա։ Նրանց մեքենայի հետևից մոտենում է «Վոլգա», որում Պչյոլան էր։ Նա հեռախոսով խնդրում է Օլյային, որ վերջինս չբարձրաձայնի իր անունը և կանգնեցնի մեքենան որևէ դեղատան մոտ, որտեղ ինքը մի շատ կարևոր բան պիտի ասի։ Դեղատանը Պչյոլան ասում է նրան, թե ինչ է եղել և խնդրում հիշել Ֆիլի հետ առավոտյան, կատարած ուղևորության մանրամասները, միաժամանակ խոստովանելով իր սերը նրա հանդեպ։ Այդ ընթացքում դեղատանը Մաքսը տեսնում է Օլյային ու Պչյոլային և զանգում Շմիդտին, ով Սաշայի հրամանով վերցնում է Պչյոլային՝ Օլյայի հեռանալուց մի քանի վայկյան անց։

Օլյան գնում է Անյուտայի մոտ և վերցնում տեսախցիկը, որ Ֆիլն էր վերցրել, և հասցնում է բարոյականության դասեր տալ, որ լավ չէ ուրիշի ամուսնու սիրուհին լինել։ Պչյոլային բերում են հիվանդանոց, որտեղ նա տեսնում է Սաշային և Կոսմոսին՝ զենքը ձեռքներին։ Ներս է վազում բուժքույրը և հարցնում՝ ներկաներից ով ունի երրորդ կարգի բացասական արյուն։ Այդպիսի արյուն ուներ Պչյոլան, և նրան ուղարկում են արյան փոխներարկման՝ Ֆիլի համար, ով դեռ անգիտակից էր։ Կոսմոսն ասում է Սաշային, որ չի կարող սպանել Պչյոլային։ Նույնն ասում է նաև Բելին, թեև երկուսն էլ Պչյոլային մեղադրում էին։ Կոսմոսն առաջարկում է հանձնարարել Շմիդտին։ Այդ ընթացքում Շմիդտը իր մարդկանց այն հարցին, թե ինչու Սաշան անմիջապես չի սպանել Պչյոլային, այլ ուղարկել է նրան արյան փոխներարկման, պատասխանում է, որ Բելովը Պչյոլային մեկ ժամ կյանք է տվել։

Սաշան Կոսմոսին խնդրում է իրեն կոկաին տալ՝ փորձելու։ Կոսմոսը հրաժարվում է՝ ասելով, որ այլևս չի օգտագործում, սակայն Բելովը համոզում է և նրանք միասին օգտագործում են։ Սաշան ոչինչ չի զգում։ Կոսմոսն ավելացնում է չափաբաժինը, սակայն Սաշան կրկին ոչինչ չի զգում։ Այդ պահին նրանց մոտ է գալիս Օլյան, և Սաշան, թմրանյութի ազդեցության տակ սկսում է գոռգոռալ նրա վրա։ Քիչ անց նրա ձեռքն են ընկնում Մաքսն ու Շմիդտը։ Օլյան նրանց է տալիս տեսախցիկը, որը նկարահանումներից հետո Ֆիլն էր դրել մեքենայի մեջ։ Պարզվել էր, որ Ֆիլը մոռացել էր անջատել այն, և տեսախցիկը ֆիքսել էր այն պահը, որ ինչ-որ մեկը այնտեղ՝ մանեկենի մեջ աննկատ պայթուցիկ նյութ է դրել։ Պարզվեց, որ դա Կորդոնն է։ Արյան փոխներարկումից հետո Սաշան և Կոսմոսը ներողություն են խնդրում Պչյոլայից այն բանի համար, որ նրան դավաճան են համարել։ Դրանից հետո նրանք երեքով խմում են։

Մտնում է Օլյան և ասում, որ ամեն ինչ վերջացել է, բայց Ֆիլը կոմայի մեջ է։

1998 թվականի ձմեռ (12-13-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսվեց 1998 թվականը։ Ֆիլը դեռ կոմայի մեջ է։ Բժիշկները նրա կնոջը՝ Թամարային, առաջարկում են թույլատրել անջատել Ֆիլին սնուցող ապարատուրան, այսինքն համաձայնել էֆտանազիայի։ Բելովը դեմ է դրան, բայց համաձայնում է Ֆիլին տեղափոխել այլ կլինիկա։ Միաժամանակ որոշում է վրեժխնդիր լինել ընկերոջ համար։ Կորդոնի ֆիլմի պրեմիերան հաջողությամբ է պսակվում, այնտեղ վերջինս նկատում է բարեկազմ մի պատանու՝ Ռոբերտին, և նրանք գնում են գեյ բար, բայց երբ մեքենան կանգ է առնում մի մութ նրբանցքում, պատանին Կորդոնին ողջույններ է հաղորդում Բելովից և խեղդում սեղմօղակով։

Հռչակավոր կինոպրոդյուսերի սպանությունը մամուլում մեծ աղմուկ է բարձրացնում և խոսակցություններ՝ դրանում մաֆիայի մասնակցության մասին։ Թերթում կարդալով սպանության մասին՝ Օլյան հասկանում է, որ Սաշան դրանում խառնված է, վերցնում է Իվանին և հեռանում տնից։

Շմիդտը, Պչյոլան և Կոսմոսը ռեստորանում հանդիպում են Կորդոնի սպանության համար վարձած երիտասարդին և պայմանավորվում վճարի շուրջ։ Այնուհետև նա գնում է, իսկ երբ այս երեքն էլ են դուրս գալիս, արագ արձագանքման հատուկ ջոկատայինները ձերբակալում են նրանց, ծեծում և անտառ են տանում, որտեղ ստիպում են, որ իրենց համար գերեզմանի փոս փորեն, ապա կրակում են ավտոմատներով։ Հետո հատուկ ջոկատայինները հեռանում են։

Եռյակը Մոսկվա է վերադառնում բանջարեղեն տեղափոխող բեռնատարով։ Զորինը Բելովին ասում է, որ այդ գնդակահարությունը սարսափեցնում էր Կորդոնի սպանության փաստը՝ ակնարկելով, որ կան մարդիկ, ովքեր կարող են ոչնչացնել Բելովին և իր Բրիգադային, եթե նա հավասարակշռության տակ չլինի։ Սաշան գնում է Տուչկովի՝ Արագ արձագանքման հատուկ ջոկատի հրամանատարի մոտ և փորձում է «իրավունք ճոճել», սակայն վերջինս պատասխանում է կտրուկ, և Սաշային հաջողվում է նրանից վերցնել միայն մերկ մարմնի վրայի խաչը, որը հատուկ ջոկատայինները խլել էին Կոսմոսից։

Սաշան Օլգայի հետևից գնում է նույն այն ամառանոցը, որտեղ 1989 թվականի ամռանը տատիկի հետ ապրում էր Օլգան. սկանդալ է սարքում, փորձում բռնաբարել նրան, բայց ժամանակին կանգ է առնում։ Փողոցում տեսնում և ճանաչում է այն նույն 1989-ի թաղայինին։ Ոստիկանության ավանային բաժանմունքում նրանք խմում և հիշում են մանկությունը։ Նիկիտինն էլ հասցնում է պատմել մի տխուր պատմություն այն մասին, թե ինչպես է փոխվել իր կյանքը։ Ոստիկանը Բելովին ցույց է տալիս 1989 թվականի այն նույն հայտարարությունը, որում Սաշայի դեմքն էր և որ նրան հետախուզում է ոստիկանությունը։ Սաշան ցանկանում է տպագրել, սակայն քարանում է՝ պատին տեսնելով Կավերինին հետևյալ մակագրությամբ. «Նա պատերազմել է, իսկ հիմա կառուցում է»։ Նա հասկանում է, որ Կավերինը փրկվել է Չեչնիայում, և իր տրամադրությունը կտրուկ վատանում է։ Բելովը որոշում է ինքը մասնակցի ընտրարշավին, դառնա պատգամավոր և օրինական իշխանություն ստանալով՝ հաղթի Կավերինին։

1999 թվականի ձմեռ - 2000 թվականի գարուն (13-15-րդ սերիաներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելովի առանձնասենյակում՝ ՌԴ զինանշանի հետևում, գաղտնալսող սարք են գտնում։ Նախընտրական ընտրարշավի շրջանակում Կավերինին լուսանկարում են թերթում տեղադրելու նպատակով. նա փոսի մեջ է, խստահայաց։ Չեչեն գրոհայինները կանգնած են նրա շուրջ, և նրա վրա են ուղղել ավտոմատների փողերը։ Դրանից հետո Վվեդենսկին Կավերինին է տալիս Չեչնիայում զոհված մի սպայի կենսագրություն, և ասում, որ հիմա դա նրա նոր կենսագրությունն է, որը պետք է անգիր սովորել ինչպես «Տերունական աղոթք»-ը։ Լուսանկարը «Չեչենական գերուց դումայական բազկաթոռին» հոդվածի հետ միասին տպվում է թերթերից մեկում, որը Բելովը կարդում է Կոսմոսի և Պչյոլայի համար, երբ նրանք այցելել էին Ֆիլի պալատ։ Հանկարծ սարքավորումը, որն արձանագրում էր սրտի զարկերը, սկսում է ծվալ։ Բուժքույրը տղաներին պալատից դուրս է բերում։ Նրանք շփոթմունքի մեջ լինելով ենթադրում են, որ սարքավորումը փչացած է։

Ինքը՝ Բելովը, ընտրազանգվածի հետ աշխատում է այլ կերպ։ Նա փորձում է հաշտվել Օլգայի հետ, որովհետև նրա իմիջմեյքերները խորհուրդ են տվել գովազդի համար հանրությանը ցույց տալ իր ընտանիքը։ Հետո Բելովը գնում է Ֆիլի մոտ։ Պալատում տեսնում է շատ բժիշկների՝ ինչ-որ բան քննարկելիս։ Նա հարցնում է, թե ինչ է պատահել, բայց ոչ ոք չի պատասխանում, և նա մոտենում է Ֆիլին։ Ֆիլն, ըստ երևույթին, դուրս էր գալիս կոմայից։ Սաշան շշնջում է. «Եղբայր»։ Ֆիլի աչքերից արցունքներ է կաթում։

Կավերինը փորձում է զրպարտել Բելովին և պատվիրում է թռուցիկներ, որոնց վրա կլինի Բելովի նկարը՝ ձեռքին ատրճանակ, և գրություն՝ «Եղբայրությունը» ձգտում է իշխանության։ Գիշերային սրճարանում ընթրիքի ժամանակ Բելովն Օլյային պատմում է ընտրություններում հաղթելու իր պլանների մասին, ինչը հավանության է արժանանում Օլյայի կողմից՝ պայմանով, որ Սաշան հոգա իրեն։ Ավելի ուշ վերջինս պատմում է Օլյային՝ ինչ է մտածել և զգացել այն ժամանակ, երբ առաջին անգամ տեսել է նրան, ապա նրան տանում է այն ամառանոցը, որտեղ ինքը թաքնվել էր 1989 թվականի ամռանը։ Նա ջարդում է փականը։ Բելովը չի ենթարկվում Կավերինի պատրաստած պրովոկացիային, և նրա մարդիկ, պատասխան գործուղություններ չտեսնելով, Բելովի անունից գրավում են տպարանը և վառում տպագրված թռուցիկները։

Հրատարակչության վրա հարձակման հաջորդ օրը մամլո ասուլիսին անակնկալ հայտնվում է Արթուր Լապշինը և ասում, որ Բելովի ավազակախումբը, իր ժամանակ խլել է իր աշխատանքը և ստիպել արտագաղթել 1991 թվականի գարնանը։ Ինչպես նաև Բելովի մարդիկ աղքատներին նվերներ էին տալիս։ Նա ֆինանսավորում է ուղղափառ եկեղեցիների կառուցումը։ Բելովն ընտանիքի հետ տուն է գալիս և տարօրինակ ձայներ լսում. պարզվեց, որ ինչ-որ մեկը միացրել է լուսանկարման տուփը, որտեղ ցույց էր տրված, թե ինչպես է 1990-ականների սկզբին իր Բրիգադան զբաղվում դրամաշորթությամբ։

Ընտրությունները մոտենում են։ Թեկնածուներին հրավիրում են ուղիղ եթերով հեռուստաբանավեճի, որը նաև նայում էր Ֆիլը, ով դեռ հիվանդանոցում էր և շատ թույլ էր։ Բանավեճի ժամանակ Բելովն ու Կավերինը միմյանց հարցեր են տալիս իրենց մութ անցյալի մասին։ Բելովը Կավերինին հարցնում է, թե ինչու են իրեն ոստիկանությունից հեռացրել, սակայն վերջինս խուսափում է պատասխանից։ Վերջում Կավերինը որոշում է ցուցադրել տեսագրությունները, որոնք պատմում էին Բրիգադայի քրեական անցյալի մասին, միայն թե Կավերինի տեսասկավառակների փոխարեն էկրանին հայտնվում է «Կնքահայրը» ֆիլմից մի հատված։ Դրանից հետո նախաձեռնություն է հանդես բերում Սաշան և ասում, որ պետք է ցույց տային այն տեսաերիզները, որոնք կարող են ժամանակ առ ժամանակ հայտնվել էկրաններին, և որոնք վերաբերվում են իր անցյալին։ Նա ասում է, որ այն, ինչը նա արեց 1990-ականների սկզբին, վերևից էր հրահանգվել, և որ ինքը ուրիշի խաղում զինվոր էր։ Նա ասում է, որ հիմա կարևոր է ոչ թե դա, այլ այն, որ պետք է ավելի լավը դարձնենք մեր երկիրը և նա պատրաստ է իր բոլոր ուժերը ներդնել այդ գործում։ Տաղավարում գտնվողները տպավորվում են Բելովի խոսքերից և ծափահարում են նրան։ Ծափահարում է նաև Կավերինը, թեև նա դա անում է ակամա՝ տեսախցիկի առաջ։ Գալիս է ընտրությունների օրը, սկսվում է քվեարկությունը։ Մեզ ցույց են տալիս, որ մարդիկ քվեարկում են և՛ Բելովին, և՛ Կավերինին։ Ձայները գրեթե հավասար են։ Սկսվում է ձայների հաշվումը։ Սաշան արդյունքներին սպասում է իր գրասենյակում, որտեղ կազմակերպված է նախընտրական շտաբը։ Սկզբում ընտրություններին գերակշռում էր Բելովը, իսկ հետո գրեթե բոլոր տեղամասերում գերակշռում է Կավերինը, սակայն ամենավերջին պահին վերջին ընտրատեղամասում Սաշան հավաքում է բավարար ձայներ, որպեսզի անցնի Կավերինին։ Ալեքսանդր Բելովը դառնում է Պետակա�� Դումայի պատգամավոր։ Կավերինը պարտվեց, բոլորը լուռ հեռանում են ընտրական շտաբից, նա մնում է մենակ։ Բելովի գրասենյակում բոլորն ուրախանում են և նշում հաղթանակը։ Կոսմոսը անսպասելիորեն ամուսնության առաջարկ է անում Լյուդային (Արթուրի նախկին քարտուղարուհուն)։ Սաշան գնում է Օլյայի հետևից։ Կոսմոսն ու Պչյոլան դուրս են գալիս դիմավորելու շնորհավորելու եկող հյուրերին։ Հեռախոսային զանգից հետո նրանք իմանում են, որ Սաշան ու Օլյան արդեն գալիս են։ Մոտենում է կարմիր ջիփ, բայց այդտեղից միայն դուրս է գալիս թիկնապահ Մաքսը և սպանում է նրանց, իսկ հետո միանգամից հեռանում են մեծ արագությամբ՝ իրենց հետևից գրասենյակի շուրջը արգելափակոց դնելով։ Նրա մեքենան տեսնելով՝ Սաշան և Օլյան զարմացած են Մաքսի այսպիսի պահվածքից։ Գրասենյակի բակում Սաշան գտնում է ընկերների դիերը։ Նա շոկի մեջ է։

Բելովին հայտնում են, որ հիվանդանոցում սպանել են նաև Թամարային և Ֆիլին, իսկ պալատի պատի հայելու վրա արյունով գրված էր «Լափի, արարած»։ Մաքսին ոչ մի տեղ չեն գտնում։ Հիվանդանոցում Սաշան խնդրում է իր համար այդ ստորագրությունից նկարի։ Բելովը փողոցից կրակ է բացում Կավերինի բնակարանի ուղղությամբ, որտեղ վերջինս խմում էր Արթուրի հետ։

Վիկտոր Պետրովիչը Սաշային խնդրում է վրեժ չլուծել, սակայն Սաշան ի վիճակի չէր լսելու նրա խորհուրդը։ Զորինիի հետ խոսակցությունից հետո, վերջինս իր օգնականին ասում է, որ Բելովն իրեն ձանձրացրել է և ինքն այլևս չի ցանկանում տեսնել նրան։ Սաշան հանդիպում է Վվեդենսկիի հետ, ով նրան ասում է, որ Մաքսիմ Կարելսկին, չնայած երկար ծառայել է Բելովին և շատ անգամ փրկել է նրան ու նրա ընտանիքին, իրականում Կավերինի մարդն էր, ում հետ աշխատում էր 1991 թվականից, և խնդրում է Սաշային վրեժխնդիր չլինել։ Ինչպես նաև նրան խնդրեցին վրեժ չլուծել և՛ քրեական հեղինակությունները, և՛ Յուրի Ռոստիսլավովիչը, բայց Բելովը հրաժարվում է։ Ավելի ուշ Սաշան գնում է վերակենդանացման բաժին, որտեղ արդեն դրված էր 4 դագաղ։ Նա ձեռքը մտցնում է յուրաքանչյուրի մեջ, բացի Թամարայինից, այնտեղ թողնում նրանց ատրճանակները և բաժանվում է նրանցից։ Առավոտյան Սաշային բերում են Կոսմոսի առաջին ավտոմեքենան։ Սաշայի մոտ է գալիս ինչ-որ մի մարդ և ասում, որ բոլորը պետք է պաշտպանիչ հագուստ հագնեն։ Զարմացած Շմիդտին Սաշան ասում է, որ դա իր նոր պահակապետն է և խնդրում է նրան գնալ գերեզմանոց և սպասել իրեն։ Երբ Շմիդտը ժամանում է, թաղումը գրեթե սկսել էր, հավաքվել էին շատ ընկերներ և տղաներ։

Բելովն ընտանիքի հետ գնում է ճանապարհով։ Նրանց հետևում են լրագրողները, որոնք ցանկանում են նկարահանել տեղի ունեցածը։ Սաշայի նոր պահակապետի և միևնույն ժամանակ վարորդի հրամանով մեքենան շքերթի կազմից փակում է լրագրողների ճանապարհը և մի քանի վայրկյան հետո հեռանում։ Շուտով մի այլ մեքենա շրջանցում է շարասյունը, կանգնում է կամրջի դիմաց, և դիմակով մարդը մեքենայից կրակում է նռնականետով։ Մեքենան պայթում է և կամրջից ջուրն ընկնում։

Թաղման ժամանակ հայտարարում են Բելովի մահվան մասին։ Մեզ ցույց են տալիս, որ Կոսմոսի հայրը ցնցված է այդ լուրով, Օլյայի տատիկը սարսափի մեջ է։ Կավերինը գալիս է կացարան, որտեղ այդ ամբողջ ժամանակ թաքնվում էր Մաքսը, գետնին է գցում բանալիները՝ այդպիսով ազատելով նրան։ Ալեքսանդր Բելովի նկատմամբ մահափորձ է եղել. Կավերինը, Արթուրն ու Մաքսը թիկնապահների հետ գալիս են օբյեկտը նայելու։ Այդ օրը աշխատողներ չկան, և շինությունը դատարկ է։ Հանկարծ Արթուրը ինչ-որ եռակցողի է նկատում և Մաքսին խնդրում է սպանել նրան։ Մաքսն անհայտին հարցնում է, թե ինչ է անում այստեղ։ Եռակցողը հանում է պաշտպանիչ դիմակը և ցույց է տալիս դեմքը։ Պարզվում է, որ դա Սաշա Բելին է։ Նա լռեցնում է Մաքսին, հանում է խլացուցիչով ատրճանակը, սպանում է Արթուրին, իսկ հետո ամբողջ թիկնազորին։ Այնուհետև Բելովը վերադառնում է Մաքսի մոտ և ցույց է տալիս նրան Ֆիլի պալատի պատի այն նույն լուսանկարը, որի վրա գրված էր «Լափի, անասուն»։ Մաքսը մի կերպ արտաբերում է՝ «Ատում եմ, շան որդի»։ Բելովը լուսանկարը խցկում է Մաքսի բերանը և 2 կրակոցով սպանում է իր նախկին թիկնապահին։ Հետո Սաշան հասնում է Կավերինի մոտ։ Արդեն նախազգալով իր մահը, Կավերինը փորձում է խփել Բելովին արմատուրայի ձողով, բայց Բելովը հետ է շրջվում, լռեցնում է Կավերինին և մնացած վերջին փամփուշտով սպանում է նրան։ Դրանից հետո Սաշան նոր կոտորած է կազմակերպում և կրակում է արդեն մահացած Կավերինին։ Այդ ընթացքում Բելին չի արտասանում ոչ մի բառ, ամբողջը լուռ է անում։ Հետո նա քաշ է տալիս դին դեպի ճաղաշարերը և գցում է ներքև, և միաժամանակ ազատվում է ապացույցներից։ Կառուցման աշխղեկին Բելովը ժեստով ցույց է տալիս լռություն պահել։

Փողոցով գնալիս Բելովը նստում է կասկադյոր Ինշակովի մեքենան։ Այստեղ պարզ է դառնում, որ Բելովի մահը բեմադրած է եղել, իսկ մեքենան պայթյունի ժամանակ դատարկ է եղել, անձամբ Սաշան ընտանիքի հետ գնում էր մեքենայի հետևից։ Ինշակովի այն հարցին, թե նա կգնա արդյոք գետնի տակ, Բելովը պատասխանում է, որ դա պետք չի, քանզի նա պաշտոնական վարկածով մահացած էր։

Օլյան և Վանյան օդանավակայանում անձնագրի ստուգում են անցնում և սպասում են Սաշային, որպեսզի թռչեն Նյու Յորք։ Անձամբ Բելին այդ ժամանակ գտնվում է Վորոբյովի բլրում, հիշում և կրկնում է այն նույն երդումը, որը հենց այստեղ նա 1989 թվականին տվեց Բրիգադային։ Դրանից հետո նա ջարդում է իր ձեռքի ժամացույցը և այն ներքև գցում։ Հետո նա զանգում է Օլյային և խնդրում, որ նրանք առանց իրեն թռչեն, քանի որ միասին թռչելը վտանգավոր էր։ Ինչպես նաև Սաշան նրան խնդրում է ազատվել բջջային հեռախոսից, որովհետև նրա օգնությամբ կարող են գտնել իրեն։ Սաշան խոստանում է գտնել նրան որոշ ժամանակ անց և ասում է, որ շատ է սիրում նրան։ Օլյան, լաց լինելով, Վանյայի հետ ինքնաթիռ է նստում։ Անձամբ Բելին այդ ամենին հետևում է էստակադից, շրջվում և կանգնեցնում է համընթաց մեքենան։ Տիտրերն սկսելուց առաջ լսվում է մի կրակոց՝ հանգուցալուծումն ավելի անորոշ դարձնելով։ Այս տեսարանով էլ ֆիլմն ավարտվում է։

Սերգեյ Բեզռուկով
Վլադիմիր Վդովիչենկով
Դմիտրի Դյուժև
Եկատերինա Գուսևա
Անդրեյ Պանին
Ֆարխադ Մահմուդով

Գլխավոր դերեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ դերերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սերգեյ Ապրելսկի - Սերգեյ Դմիտրիևիչ Մուխին, «Մուխա» (1-2 սերիաներ)
  • Մարիա Արոնովա - Եկատերինա Նիկոլաևնա Բելովա, Սաշա Բելովի մորաքույրը (3, 5, 7-9, 15 սերիաներ)
  • Ալեքսեյ Ալեքսեև - Ռոման, նա գեյի տեսքով մարդասպան «Ռոբերտն» է (12 սերիա)
  • Օլեգ Աստախով - հատուկ ջոկատային (11-12 սերիա)
  • Լոլիտա Աուշևա - Սվետլանա Կավերինա (6, 8, 13 սերիաներ)
  • Վիտալի Բեզռուկով - շնաբույծ (2 սերիա)
  • Ալեքսանդր Բելյավսկի - Վիկտոր Պետրովիչ Զորին, չինովնիկ (8-11, 13, 15 սերիաներ)
  • Միխայիլ Բոչարով - ընթերավկա (2 սերիա)
  • Ալեքսանդրա Բուդանովա - Անյա, դերասանուհի և Անդրեյ Կորդոնի ընկերուհին (10-12 սերիաներ)
  • Անատոլի Վայսման - Վվեդենսկիի օգնականը (5-8, 14-15 սերիա)
  • Վալենտին Վարեցկի - Միխալիչ, առևտրային համալիրի շինարարության աշխղեկ (15 սերիա)
  • Միխայիլ Վլադիմիրով - Բեկի մարդը, Ջուրաևի սպանողներից մեկը † (7-8 սերիաներ)
  • Իգոր Վինոգրադով - Վանյա Բելով, Օլյայի և Սաշայի տղան (13-15 սերիաներ)
  • Ալեքսանդր Վիսոկովսկի - Մաքսիմ Կարելսկի, «Մաքս», Բելովի թիկնապահը և համատեղությամբ Կավերինի գործակալը † (6, 8-9, 11-15 սերիաներ)
  • Սերգեյ Գարմաշ - Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Տուչկով, «Սան Սանիչ», հատուկ ջոկատայինների հրամանատարը, ոստիկանության գնդապետ (12 սերիա)
  • Վյաչեսլավ Գրիշեչկին - Շուկայի տղամարդը (3 սերիա)
  • Ալեկսանդր Գրիշին - «Պումա» (2 սերիա)
  • Դմիտրի Գումենեցկի - Շմիդտ, Բելովի թիկնապահների պետը (11-15 սերիաներ)
  • Գրիգորի Դանցիգեր - Անտոն (13-14 սերիա)
  • Ալեքսանդր Դեդյուշկո - Անվտանգության դաշնային ծառայության աշխատակից (15 սերիա)
  • Վլադիմիր Դովժիկ - Իրավաբան (4 սերիա)
  • Նիկոլայ Երյոմենկո կրտսեր - Յուրի Ռոստիսլավովիչ Խոլմոգորով, «Կոսմոսի» հայրը (3-5, 10, 15 սերիաներ)
  • Միխայիլ Ժիգալով - Լուկա, օրենքով գող † (8-9 սերիա)
  • Վլադիմիր Զավիկտորին - հարսանիքի վարորդ † (5 սերիա)
  • Ալեքսանդր Ինշակով - Կամեո (2, 6, 11-12, 15 սերիաներ)
  • Դենիս Կիրիս - օպեր (2 սերիա)
  • Գեննադի Կոզլով - Կասյանով, ոստիկանության կապիտան (2-րդ սերիա)
  • Օլեգ Կոմարով - քննիչ
  • Ալեկսեյ Կրավչենկո - Իգոր Լեոնիդովիչ Վվեդենսկի, Անվտանգության դաշնային ծառայության փոխգնդապետ (4-9, 11, 13-15 սերիաներ)
  • Լեոնիդ Կուրավլյով - Պյոտր Իլիչ, Ներքին գործերի նախարարության գեներալ-լեյտենանտ (5-6 սերիաներ)
  • Նիկոլայ Լեշուկով - Բեկ † (7-8 սերիաներ)
  • Միխաիլ Լուկաշով - Շվեդ (1-2 սերիաներ)
  • Սամադ Մանսուրով - Ֆարխադի թիկնապահը † (7-8 սերիաներ)
  • Ֆարխադ Մահմուդով - Ֆարխադ Գաֆուրովիչ Ջուրաև, «Ֆարիկ» (1, 6-8 սերիաներ)
  • Պյոտր Մերկուրև - Կոնսերվատորիայի պրոֆեսոր (3-4 սերիաներ)
  • Ալլա Մեշերյակովա - «Պչյոլայի» մայրը (11, 15 սերիաներ)
  • Մուհամեդ Ալի Մահմուդով - Աբդուլա Նուրի † (6-8 սերիաներ)
  • Իգոր Մուժուխին - Առանց կանոնների մարտի ժամանակ Ֆիլի հակառակորդը (2 սերիա)
  • Ալեքսանդրա Նազարովա - Ելիզավետա Անդրեևնա Սուրիկովա, Օլյայի տատիկը (2-5, 7-8, 10, 13-15 սերիաներ)
  • Խոջադուրդի Նարլիև - Գաֆուր Ջուրա, Ֆարխադի հայրը (8 սերիա)
  • Յանա Նիկոլաևա (Շիվկովա) - Վվեդենսկու կինը (8-9 սերիաներ)
  • Վիկտոր Պավլով - Պավել Պչյոլկին, «Պչյոլայի» հայրը (5, 11, 15 սերիաներ)
  • Նատալյա Պանովա - Լենա Ելիսեևա, Բելովի նախկին ընկերուհին (1 սերիա)
  • Նինա Պերսիյանինովա - իրավաբանի կինը (4, 5 սերիաներ)
  • Իգոր Պիսմեննի - Բելովի իմիջմեյքերը (13, 14 սերիաներ)
  • Դարյա Պովերեննովա - Նադյա, «Կոսմոսի» խորթ մայրը (2-3 սերիա)
  • Մարիա Պորոշինա - Թամարա Ֆիլատովա, «Ֆիլի» կինը † (5, 8, 11-15 սերիաներ)
  • Վլադիմիր Պուչկով - Կավերինի թիկնապահը † (15 սերիա)
  • Ալեքսանդր Ռևենկո - 2-րդ իմիջմեյքերը (14 սերիա)
  • Սերգեյ Ռուբեկո - Պետրովիչ, Կավերինի օգնականը † (7, 10 սերիաներ)
  • Կոնստանտին Սպասկի - Լյոշա † (7-8 սերիաներ)
  • Պավել Սիրոտին - տպաանի տնօրենը (14 սերիա)
  • Դանիլ Ստրախով - Վիտալի Սուխոտսկի, ջազային երգահան, կոնսերվատորիայում Օլգայի ծանոթը (3, 6 սերիաներ)
  • Վալենտինա Տելիչկինա - Տատյանա Նիկոլաևնա Բելովա, Սաշա Բելովի մայրը † (1-3, 5, 7-10 սերիաներ)
  • Վալերի Տրոշին - Վիկտոր Տիխոնովիչ Նիկիտին, լեյտենանտ (2-4, 13, 15 սերիաներ)
  • Սնեժանա Սինկինա - Լենայի ընկերուհին (1 սերիա)
  • Ալեքսանդր Ֆաստովսկիյ - Պյոտր, սպիով մարդը (4-5 սերիա)
  • Ֆիլիպ Ֆեոկտիստով - պրոդյուսեր Անդրեյ Անդրեևիչ Կորդոն † (10-12 սերիա)
  • Յան Ցապնիկ - Արթուր Վենիամինովիչ Լապշին, ձեռնարկատեր, «Պչյոլայի» նախկին հարևանը † (4-6, 14-15 սերիաներ)
  • Սվետլանա Չույկինա - Լյուդա, Արթուրի քարտուղարուհին (4-5, 8, 10, 14-15 սերիաներ)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Սիդորով
  • Սցենարիստներ՝
    • Ալեքեյ Սիդորով
    • Իգոր Պորուբլև
    • Ալեքսանդր Վելեդենսկի
  • Բեմադրող օպերատոր՝ Յուրի Ռայսկի
  • Բեմադրող նկարիչ՝ Վալերի Ֆիլիպով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսեյ Շելիգին
  • Կոստյումների գեղարվեստական նախագծող՝ Ելենա Տիմոշենկովա
  • Դերասանների հավաք՝ Տատյանա Պրորինա
  • Հնարքների բեմադրող՝ Վալերի Դերկաչ
  • Պրոդյուսերներ՝
    • Անատոլի Սիվուշով
    • Ալեքսանդր Ինշակով
    • Ալեքսանդր Հակոբով
    • Վալերի Տոդորովսկի, Ռոսիա հեռուստաալիքի պրոդյուսեր

Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ալեքսեյ Շելիգինը։ Ռեժիսոր Ալեքսեյ Սիդորովի խոսքերով՝ ինքը ցնցված էր այն բանից, որ Շելիգին մի քանի ստեղծագործությունների թեմաները համընկնում էին իր պատկերացումների հետ, ինչպես նաև նրանով, թե որքան համապատասխան էին դրանք ֆիլմի տեսարաններին[1]։

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է BMG Russia-ի կողմից 2003 թվականին. այն վերնագրված էր՝ «Բրիգադա. մի անգամ Ռուսաստանում…» («Մի անգամ Ամերիկայում» ամերիկյան ֆիլմի համաբանությամբ)։ Այն ներառում է Շելիգինը հետևյալ ստեղծագործությունները[6].

  1. Բրիգադա։ Նախաբան
  2. Վերադարձ
  3. Բուգի-Վուգի
  4. Հետապնդում
  5. Երդում
  6. Ազատության պատրանք
  7. Ռոքնռոլ
  8. Ֆարիկ
  9. Մի քիչ սեր
  10. Ջութակահարուհի
  11. Մայրիկ
  12. Ոչ այս կյանքում
  13. Action
  14. Ստվեր
  15. Վերջին երեկո
  16. Բոլերո
  17. Հրաժեշտ
  18. Բրիգադա։ Վերջաբան

Սաունդթրեքի հրատարակմանը ներառվել են նաև ֆիլմի թևավոր խոսքեր և երկխոսություններ։ Ֆիլմի գլխավոր թեմայի շուրջ էլեկտրոնային ռեմիքս է արվել Triplex խմբի կողմից, որը հայտնի դարձավ, այդ թվում նաև որպես ռինգտոն։ Այդ ռեմիքսի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ՝ ֆիլմի տեսարանների ցուցադրմամբ։

2004 թվականին թողարկվեց սաունդթրեքի նոր տարբերակ «Բելիի վարկած» ենթավերնագրով։ Որպես բոնուս-տրեկ նրանից ռեմիքսներ են դուրս գալիս. Triplex Remix, DJ Ivanov «Pan Party» Full Vox Mix և Triplex Vs. Navigator «Lift Off!» Vocal Mix[7]:

Ֆիլմի երաժշտությունը շահել է մի քանի մրցանակներ, այդ թվում նաև «MTV Russia Movie Awards»-ը և ռուսական երաժշտական արդյունաբերության «Рекордъ» մրցանակը՝ ամենից շատ վաճառվող սաունդթրեքի համար[8]։

Սերիալում հնչել են նաև հետևյալ երգերը՝

  • CC Catch - Cause You Are Young
  • Depeche Mode - Personal Jesus
  • Snap! - The Power
  • Maywoood - You’re The One
  • Soft Cell - Tainted Love
  • Евгений Кемеровский - Братва не стреляйте друг друга
  • Wise Hand - Manschoud
  • Евгений Белоусов — Девчонка-Девчоночка
  • Владимир Маркин — Я готов целовать песок
  • Savage - Only You
  • Ottawan - D.I.S.C.O.
  • Squirrel Nut Zippers - Meant to Be
  • Петлюра — Мне пел-нашёптывал…
  • Несчастный Случай — Генералы песчаных карьеров

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2003 - Բրիգադա սերիալը պարգևատրվում է ՏԵՖԻ-ով «Հեռուստատեսային գեղարվեստական սերիալ» անվանակարգում[9]։
  • 2003 - Բրիգադա սերիալը պարգևատրվում է «Ոսկե արծիվ»-ով «լավագույն խաղային հեռուստատեսային սերիալ» անվանակարգում[10].
  • 2004 - ռուսական Բրիգադա սերիալը Emmy International-ի «գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում մտավ եվրոպական կիսաեզրափակչի մասնակիցների խումբ, որը միջազգային մրցանակ է, հանձնվում է ոչ ամերիկական հեռուստահաջողության հասնելիս[11]։

Ֆիլմից դուրս մնացած տեսարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հավաքական հրատարակումը 6 DVD մասերով ունի 3 ոչ մեծ տեսարաններ, որոնք տեղ չեն գտել ֆիլմում[12][13]։

  • Կավերինը հիպնոսացնում է Մաքսին, ով անընդհատ նայում է դանակին, և ասում է նրան, որ նա կփրկի Մաքսին հետապնդումից ու չեչեններից, որից հետո Մաքսը կմոռանա այն ամենի մասին, ինչ Կավերինն արել է նրա համար և կապրի իր կյանքով։ Սակայն մի անգամ Կավերինը դիմում է Մաքսին՝ արտաբերելով «Հանգիր կերպարանք» բառերը և այդ ժամանակ Մաքսը պետք է անի այն, ինչ կխնդրի Կավերինը։
  • Բելովի ընկերների սպանությունից հետո Կավերինը և Լապշինը զրուցում են՝ նայելով Կավերինի բնակարանին, որը Բելովի կողմից գնդակոծված էր գնդացրով։ Լապշինը հետաքրքրվում է, թե ինչու Կավերինը միանգամից չի չեզոքացնում Բելովին։ Կավերինն ասում է, որ գունաչեյների մոտ՝ Կանարյան կղզիներում ավանդույթ կար. որպեսզի պատժեն մարդասպանին, մահապատժի էին ենթարկում ո՛չ թե նրան, այլ մոտիկ հարազատին՝ այսպիսով տանջելով մարդասպանին։
  • Բելովը գիշերը նստած է իր առանձնատներից մեկում, նա լրիվ ճնշված է ընկերների մահվանից հետո։ Նրա մոտ է գալիս Օլգան, մխիթարում է և խնդրում է ուժեղ լինել։

2003 թվականին «Օլմա Պրես» հրատաևակչությունում լույս է տեսնում «Բրիգադա» շարքի գրքերը՝ Ալեքսանդր Բելով մականունով հեղինակի կողմից։ Սերիալի սցենարի հեղինակները առնչություն չունեն գրված գրքերի հետ։

1-8-րդ գրքերում նկարագրվում է «Բրիգադա» ֆիլմի իրադարձությունները, իսկ 9-16-րդ գրքերը համարվում են սերիալի շարունակությունը։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի մասին հիմնական բողոքն այն է, որ այն շատ է ռոմանտիկացնում ավազակությունը և ընդհանրապես հանցավոր խմբերի անդամների միջև հարաբերությունները՝ ցույց տալով չափից շատ գրավիչ հանցավորների օրինակներ։ Դրա վառ օրինակ կարող է ծառայել այն, ինչ պատահեց Լեոնիդ Սիդորովի՝ ռեժիսորի տղայի հետ, ով 8 տարեկանից գտնվում էր համացանցում, քանի որ ծնողները իրավունք չունեին զբաղվել նրա դաստիարակությամբ։ Լինելով բարդ դեռահաս՝ 2000-ականների կեսերին, երբ «Բրիգադան» հանրահայտության գագաթնակետին էր, նա իր շուրջը ավազակախումբ հավաքեց, որի անդամներն արտաքին տեսքով և միմյանց միջև հարաբերություններով ընդօրինակում էին ֆիլմի հերոսներին. իր համար Լեոնիդն ընտրեց «Կոսմոսի» կերպարը։ Սկզբում շողոքորթելով հասակակիցներին՝ հանցավոր խումբը կատարեց ծանր հանցագործություններ։ 2006 թվականին Լեոնիդը դատապարտվեց մեքենա առևանգելու համար, իսկ 2008-ին հետևեց 2-րդ դատվածությունը՝ ավազակության, կրկնակի սպանության և բռնաբարության համար 13 տարվա ազատազրկում[14][15]։

Բացի դրանից ֆիլմի ամբողջ ընթացքում կինը և ծանոթները միշտ կշտամբում էին Սաշա Բելովին, որ նա ընտրել է հանցավոր ուղին։ Հենց ֆիլմի եզրափակումը լավատեսական չէ. 4 ընկերներից 3-ին սպանում են, իսկ Ալեքսանդր Բելովը «գետնի տակ է անցում»՝ ափսոսալով իր ընտրած ուղին, որի պատճառով կորցրեց ամեն ինչ։

2015 թվականի հոկտեմբերի 27-ից ֆիլմն արգելվում է ցուցադրել Ուկրաինայի տարածքում[16]։

«Բրիգադա 2» և շարունակության այլ փորձեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի շարունակության մասին հարցերը հետևեցին հենց առաջին ցուցադրությունից հետո, սակայն «Ավատար Ֆիլմ» ընկերության պրոդյուսերները միաձայն հայտարարեցին, որ շարունակություն չի լինելու[17]։ Այդպիսի որոշումը լրիվ արդարացված կլիներ հաշվի առնելով այն, որ նախորդ ֆիլմում 3 գլխավոր դերակատարները մահանում են։

2007 թվականին տեղեկություն հայտնվեց, որ ֆիլմի 2-րդ մասը նկարահանվելու է, սակայն ոչ որպես սերիալ, այլ՝ լիամետրաժ ֆիլմ. «Դա կարծես վերջաբան է լինելու. պատմություն այն մասին, թե ինչ եղավ Սաշա Բելիի հետ 5 տարի անց։ Այլ տվյալներով՝ Բրիգադա 2-ում պետք է զարգանան նույն դեպքերը և նույն ժամանակները, ինչ առաջին մասում է, սակայն այլ տեսանկյունից. առաջին պլանում պետք է լինի ընկերների անձնական կյանքը, այլ ոչ թե քրեական պարզաբանումները[18]։

2003 թվականին Բրիգադայի 4 հերոսները էկրանին հայտնվեցին Օլեգ Գազմանովի «Իմ պայծառ օրերը» երգի տեսահոլովակում[19]։ Ըստ հոլովակի սյուժեի՝ 4 ընկերներ հյուրանոցային համարում փորձում են հեռուստացույց նայել, բայց հարևանը կիթառ նվագելով խանգարում է նրանց։ Նրանք քանդում են պատը և արդյունքում սկսում են հարևանի հետ երգել երգը։

Սաշա Բելովի յուրօրինակ «վերակենդանացումն» ընթանում է Ալեքսանդր Սիդորովի 2-րդ ֆիլմի դրվագներից մեկում (Մարտ ստվերի հետ). ֆիլմի գլխավոր հերոս, երիտասարդ բռնցքամարտիկ Արտյոմ Կոլչինը հանդիպում է Բելովին շքեղ սպորտային մեքենայի ղեկին։ Վերջինս նրան է մեկնում տղայի լուսանկարը և խնդրում բռնցքամարտիկի ստորագրությունը իր տղայի համար, ով հետաքրքրվում է բռնցքամարտով։ Բելին այլևս չի հայտնվում ո՛չ այդ ֆիլմում, և ո՛չ էլ «Մենամարտ ստվերի հետ 2»-ում։

2008 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ 2-րդ մասն ստեղծելու է պրոդյուսեր Ալեքսանդր Ինշակովն, ով ֆիլմում խաղում էր որպես կասկադյոր։ Ֆիլմը նկարահանելու համար հավաքվել էր իր «Կասկադ» կինոընկերությունը[20]։ 2009 թվականի փետրվարին Ինշակովը հայտարարեց, որ լինելու է լիամետրաժ ֆիլմ, որի նկարահանումներն սկսելու են 2009 թվականի ամռան վերջից՝ Օլեգ Ռոյի և իր՝ Ինշակովի սցենարով։ Շարունակությունում չի նկարահանվելու Սերգեյ Բեզռուկովը։ Նրա փոխարեն գլխավոր հերոսը կդառնա Սաշա Բելովի տղան՝ Իվանը[21]։

2010 թվականին տորենտ-տրեկերներում հայտնվեց սիրողական լիամետրաժ ֆիլմ՝ հեռուստասերիալի մասերն ամբողջացրած. ֆիլմի հիմքում ընկած է Ալեքսանդր Բելովի անձնական կյանքը։

2010 թվականի ամռանը Independent Movies Company կինոընկերությունը «Triada Films» պրոդյուսերական կենտրոնի անունից ձեռնամուխ եղավ «Բրիգադա 2» գեղարվեստական ֆիլմի թողարկմանը։ Նկարահանումները տեղի ունեցան 2010 թվականի օգոստոսից մինչև նոյեմբերը. նկարահանումներն ընթացան Մոսկվայում, Մոնտենեգրոյում և Նյու Յորքում։

Ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 2012 թվականի նոյեմբերի 29-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Дополнительные материалы: Интервью с Алексеем Сидоровым // «Бригада»: Коллекционнное издание, 6 DVD. Россия, АВАТАР-ФИЛЬМ. Дистрибьютор: CP Digital.(ռուս.)
  2. «Александр Велединский: "ЧТОБЫ СТАТЬ РЕЖИССЕРОМ, НУЖНО ПРЕЖДЕ ВСЕГО ЗДОРОВЬЕ" - HHB - Online Газета: № 08, август-сентябрь - 2007-08-01». hhb.ru. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. Программа «Соционика» - Андрей Панин (2010)
  4. «Сложный Панин. Талант, который мы потеряли » ИА "РУСНОРД"». www.rusnord.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. ««ИДИОТ» ДОРОЖЕ «КАМЕНСКОЙ», НО ДЕШЕВЛЕ «БРИГАДЫ»». 2003.novayagazeta.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. ОСТ «Бригада. Однажды в России…» (2003) на официальном сайте Алексея Шелыгина
  7. Бригада: Однажды в России… Официальный саундтрек к сериалу. Версия Белого Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Sony BMG
  8. OST «Бригада» в продаже на iTunes
  9. «Победители конкурса «ТЭФИ-2003»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. «Лауреаты Премии «Золотой орёл» за 2003 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  11. «Полуфинал премии Emmy Awards −2004». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  12. Дополнительные материалы: Вырезанные сцены // «Бригада»: Коллекционнное издание, 6 DVD. Россия, АВАТАР-ФИЛЬМ. Дистрибьютор: CP Digital.
  13. «Бригада»: вырезанные сцены на YouTube
  14. «Сына режиссера «Бригады» посадили на 13 лет // KP.RU». Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  15. «Сын режиссера "Бригады" получил 13 лет лишения свободы за изнасилование и убийство». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  16. Власти Украины запретили российский сериал «Бригада»
  17. «Почему не будет «Бригады-2»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  18. Сергей Безруков сыграет в «Бригаде-2»
  19. Олег Газманов снял послесловие к сериалу «Бригада»
  20. ««Бригада» возвращается (Из пресс-релиза кинокомпании Каскад, 30.01.2008)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  21. «Сашу Белого мы убиваем за две минуты до начала фильма» (28.02.2009)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]