Jump to content

Մարիա Զախարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Վլադիմիրի Զախարովա
Захарова Мария Владимировна
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1975(1975-12-24) (48 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
Կրոնուղղափառ
ԿրթությունՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1998)
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու (2003)
Մասնագիտությունդիվանագետ, լրագրող, քաղաքական գործիչ, ֆունկցիոներ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
ԱմուսինAndrei Makarov?
Զբաղեցրած պաշտոններՏնօրեն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական եւ լրատվության վարչությունում
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներաղջիկ (Մարիանա)
 Maria Zakharova Վիքիպահեստում

Մարիա Վլադիմիրի Զախարովա (ռուս.՝ Мария Владимировна Захарова, դեկտեմբերի 24, 1975(1975-12-24), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, ունի արտակարգ և լիազոր դեսպանորդի դիվանագիտական աստիճան (2015)[3]։

2015 թվականի օգոստոսի 10-ից Զախարովան տնօրեն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և լրատվության վարչությունում (նաև ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ)։ Պատմական գիտություննե��ի թեկնածու։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 24-ին։ Ծնողները եղել են դիվանագետներ։ Մանկությունը անցել է Պեկինում, որտեղ աշխատել են հայրը և մայրը։ Հայրը՝ Վլադիմիր Յուրիի Զախարովը, մասնագիտությամբ արևելագետ է։ Այժմ աշխատում է Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում։

1998 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ արևելագետի և լրագրողի մասնագիտությամբ։ Պրակտիկան անցել է Չինաստանում Ռուսաստանի դեսպանատանը։

2003 թվականին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա՝ «Նոր տարվա տոնակատարության ավանդական խորհրդանիշների ձևափոխումը ժամանակակից Չինաստանում» թեմայով։

1998 թվականից աշխատակցել է ՌԴ ԱԳՆ-ի «Դիվանագիտական տեղեկագիր» ամսագրի խմբագրմանը, ապա նաև ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության եւ լրատվության վարչությունում։

2003-2005 թվականներին ղեկավարել է ՌԴ ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչությունը։

2005-2008 թվականներին եղել է Միավորված ազգերի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մամուլի քարտուղարի մշտական ներկայացուցիչը։

2008-2011 թվականներին դարձյալ ղեկավարել է Տեղեկատվության և լրատվության վարչությունը։

2011-2015 թվականներին վերոնշյալ վարչությունում նշանակվել է ղեկավարի տեղակալ։ Նրա պարտականությունների մեջ մտնում էին կազմակերպել և անցկացնել պաշտոնական ճեպազրույցներ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, ինչպես նաև համակարգել ԱԳՆ-ի աշխատանքները սոցիալական ցանցերում, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի արտասահմանյան այցերը[4]։

Սերգեյ Լավրով, Ջենիֆեր Պսակի,
Մարիա Զախարովա և Ջոն Քերի.
Փարիզ, 2014 թվականի 13 հունվար

Մարիա Զախարովան հայտնի դարձավ հատկապես ռուսաստանյան պետական հեռուստաալիքի կողմից կազմակերպվող քաղաքական թոք-շոուներին մասնակցելով և սոցիալական ցանցերում քաղաքական հարցերը մեկնաբանելով։ Ռուս դիվանագետների մեջ համարվում է ամենացիտվողը։

ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական խոսնակն է։ Հաճախ համեմատվում է Ջեն Պսակիի հետ (ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը մինչև 2015 թվականի մարտի 31-ը)։ Հեռուսատահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մի անգամ Զախարովային անվանել է «հակա-Պսակի»[5]

2015 թվականի օգոստոսի 10-ին նշանակվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվության և լրատվության վարչության տնօրեն[6]։ Զախարովան պատմության մեջ դարձավ առաջին կինը, ով զբաղեցրեց այս պաշտոնը[7]։ Զախարովան շաբաթական մի քանի ճեպազրույցներ է ունենում լրագրողների հետ։ Ինքը՝ Զախարովան, նշում է, որ ԱԳՆ-ն ժամանակի հետ համահունչ է քայլում և արտասահմանյան փորձն է հաշվի առնում։

Ենթադրվում է, որ աջակցում է «Միասնական Ռուսաստան» կուսակցությանը։ Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ 2016 թվականի մարտին դասախոսությամբ հանդես եկավ «Կանդիդատ ֆորում»ում, որն անց էր կացվում սույն կուսակցության կողմից` պետական դումայի ընտրություններից առաջ։

Տիրապետում է անգլերեն և չինարեն լեզուների։ Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի երկրորդ կարգի դիվանագիտական ռանգ[8]։ Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի անդամ[9]։ Գիտական աստիճանը` պատմական գիտությունների թեկնածու։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Զախարովան քննադատության է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի կողմից` անձնական-հրապարակախոսական ոճի համար, որը ստացավ ագրեսիվ անվանումը և համեմատվեց սովետական թերթերի հրատարակումների հետ։

Արտաքին պատկերներ
Мария Захарова и Алексей Венедиктов, 2015 год

2015 թվականի դեկտեմբերի 30-ին ռուս դիվանագետի եթերը ընդհատվեց «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ` «Մոսկվայի ձայնը» ռադիոկայանում։ Հաղորդման հյուրը լեհ լրագրող Վացլավ Ռադզիվինովիչն էր, որը, ձևաչափի համաձայն, պետք է տար սեփական գնահատականը օրվա գլխավոր նորությունների վերաբերյալ։ Քննարկման ընթացքում տաղավարում հայտնվեց Զախարովան, որը հայտագրված չէր որպես ծրագրի մասնակից, բայց հրավիրված էր գլխավոր խմբագրի կողմից[10][11]:.

2016-ի մարտից «Ведомости» թերթի թղթակից Միխայիլ Օվերչենկոն մարդկանց ուշադրությունը հրավիրեց դիվանագիտական մի միջադեպի` Մարիա Զախարովայի մասկացությամբ։ Ռուս դիվանագետը հաշվել էր ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Տոներոմի կողմից ասված put up or shut up ֆրազը (նշանակում է կատարիր այն, ինչ ասել ես, կամ դադարիր այդ մասին խոսել) համարել է կոպիտ վիրավորանք Ռուսաստանի Դաշնության հասցեին:МИД России и трудности перевода «Ведомости», 01.03.2016</ref>. Ռուս քաղա��ական մեկնաբան Օլեգ Կաշինը համարում էր, որ Զախարովայի խոսելաոճը զոռբայության հատուկ տարրեր ուներ և նշում էր, որ նման հեռոտորաբանությունը հատուկ չէ ԱԳՆ խոսնակին[12].

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ (Մարիանա)։

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պատվոգիր Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից (2013)։
  • Պատվոգիր Մոսկվայի ժուռնալիստների միության կողմից:(2016)[13].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Комсомольская правда (ռուս.)Комсомольская правда, 1925. — 655000 экз. — ISSN 0233-433X; 1563-6372
  2. https://www.bbc.com/news/world-38012048
  3. Указ Президента РФ от 22.12.2015 г. № 653
  4. Ярослав Шимов. «Вы услышите, что такое российские „Грады“» «Радио Свобода», 10.08.2015
  5. Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան։ Քաղաքականություն։ Ռուսաստան:Lenta.ru(չաշխատող հղում)
  6. Մ. Վ. Զախարովան նշանակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի Տեղեկատվական եւ լրատվության վարչության տնօրեն- Նորություններ- Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարություն
  7. Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ դարձավ «հակա-Պսակի» Մարիա Զախարովան
  8. «Указ Президента Российской Федерации от 22.12.2015 г. № 653». Президент России. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
  9. Члены совета — З | Совет по внешней и оборонной политике
  10. Эхо Москвы :: Суть событий: Алексей Венедиктов
  11. Официальный представитель МИД РФ едва не сорвала радиоэфир с выдворенным из России польским журналистом «Росбалт», 31.12.2015
  12. Кашин, Олег (2015 թ․ դեկտեմբերի 25). «Государство-хулиган. Почему теперь принято говорить на языке подворотни». Slon.ru.
  13. Лучшие представители СМИ получили награды на приеме Союза журналистов Москвы | Союз журналистов Москвы

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]