Jump to content

Մարտին Մյույրսեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Մյույրսեպ
Martin Müürsepp

Դիրքը Ծանր հարձակվող/ թեթև հարձակվող
Համար № 13, 31, 33
Ի ծնե տրված անունը Մարտին Մյույրսեպ
Martin Müürsepp
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1974 (50 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ
Ազգություն Էստոնիա Էստոնացի
Հասակ 2,08 մ
Քաշ 107 կգ
Դրաֆթի տարի 1996 / ռաունդ` 1 / ընտր.` 25-րդ
Դրաֆթ ակումբ Յութա Ջազ
Կարիերայի պատմություն
Որպես բասկետբոլիստ`
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԷստոնիաՏալիննա Կալև (1990–1992)
ՇվեդիաԱլվիկ Ստոկհոլմ (1992–1993)
ԻսրայելՄակկաբի Թել Ավիվ (1993–1995)
ԷստոնիաՏալիննա Կալև (1995–1996)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (1996–1997)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԴալաս Մավերիքս (1997–1998)
ՀունաստանԱրիս Սալոնիկ (1999)
ՀունաստանԱԷԿ Աթենք (1999–2001)
ՌուսաստանՈւՆԻՔՍ Կազան (2001–2002)
ՌուսաստանԴինամո Մոսկվա (2002)
ՌուսաստանՈւրալ Գրեյթ (2002–2003)
ՌուսաստանՈւՆԻՔՍ Կազան (2003–2004)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2004–2005)
ՌուսաստանՈւՆԻՔՍ Կազան (2005–2006)
ԷստոնիաՏարտու Ռոք (1946—1957)
ԱվստրալիաՄելբուրն Թայգերս (2007)
ԷստոնիաԿալև/ Կրամո (2008–2009)
ԷստոնիաՌակվերե Տարվաս (2009–2010)
Որպես մարզչի օգնական

ԷստոնիաԿալև (2010-այժմ)
ԲելառուսԲելառուս (2013-այժմ)
Մրցանակներ

  • 7× Էստոնիայի տարվա բասկետբոլիստ (1996, 2000–2005)
  • ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի եզրափակիչ քառյակի MVP (2004)
  • Ռուսաստանի լիգայի փլեյ-օֆֆի MVP (2003)
  • ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի հաղթող (2004)
  • Սապորտայի գավաթակիր (2000)
  • Էստոնիայի չեմպիոն (1996, 2007)
  • Ռուսաստանի չեմպիոն (2005)
  • Էստոնիայի գավաթակիր (1996, 2008)
  • Հունաստանի գավաթակիր (2000, 2001)
  • Ռուսաստանի գավաթակիր (2005)

Մարտին Մյույրսեպ (էստMartin Müürsepp, սեպտեմբերի 26, 1974(1974-09-26)[1], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), էստոնացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Մասնագիտական կարիերայում հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» և «Դալաս Մավերիքս»[2] ակումբներում՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1996 թվականի դրաֆթի 1-ին ռաունդի 25-րդ ընտրությամբ։

Եղել է Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։ Ներկա պահին աշխատում է որպես գլխավոր մարզչի օգնական Էստոնական «Կալև» ակումբում և Բելառուսի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում։

Մյուրսեպը ծնվել և մեծացել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Հաճախել է №39 և 43 դպրոցները, ինչպես նաև Տալլինի արվեստների գիմնազիան[3]։ Նախնական շրջանում Մյույրսեպը հետաքրքրություն էր ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ, սակայն ինը տարեկանից սկսում է լրջորեն զբաղվել բասկետբոլով՝ նախկին բասկետբոլիստ և տալլինյան «Կալև» ակումբի նախկին խաղացող Անդրես Շոբերի ղեկավարությամբ[4]։ 1989 թվականին, Էստոնական ԽՍՀ-ի երիտասարդական հավաքականում հաջող հանդես գալուց հետո, Մյույրսեպին նկատում է Ստանիսլավ Երեմենը և ընդգրկում ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում[5]։

Հայրենի «Կալևում» և մի շարք այլ եվրոպական ակումբների կազմերում հանդես գալուց հետո, Մյույրսեպը որոշում է ուժերը փորձել աշխարհի առաջատար բասկետբոլային լիգայում՝ Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)՝ հայտարարելով թեկնածությունը 1996 թվականի դրաֆթում, որտեղ ընտրվում է «Յութա Ջազի» կողմից՝ առաջին ռաունդի 25-րդ ընտրությամբ և անմիջապես տեղափոխվում է «Մայամի Հիթ» ՝ ապագա դրաֆթի ընտրության իրավունքի դիմաց (23-րդը 2000 թ. դրաֆթում)։

NBA-ում ընդհանուր առմամբ Մյույրսեպն անցկացրել է 83 հանդիպում՝ մեկ մրցաշրջան անցկացնելով «Մայամի Հիթի» և երկու մրցաշրջան «Դալաս Մավերիքսի» կազմերում՝ միջինում խաղալով 11, 5 րոպե և բերելով 4, 7 միավոր, 2, 2 անդրադարձ։ Մինչ օրս Մյույրսեպն համարվում է NBA-ում երբևէ հանդես եկած միակ էստոնացին։

NBA-ի կարիերայից հետո Մյույրսեպը երեք տարի շարունակ հանդես է գալիս Հունաստանի առաջնության «Արիս Սալոնիկ» և «ԱԷԿ Աթենք» ակումբներում։ Վերջինիս կազմում 2000 թվականին նվաճում է Սպորտայի գավաթը և 2000 և 2001 թվականների Հունաստանի բասկետբոլի գավաթները։

Ռուսական «ՈւՆԻՔՍ Կազանի» կազմում Մյույսեպը դառնում է 2001–2002 և 2003–2004 մրցաշրջանների Ռուսաստանի ազգային առաջնության արծաթե մեդալակիր։ 2003–2004 խաղաշրջանում կրկին «ՈւՆԻՔՍ Կազանի» կազմում Մյույրսեպը նվաճում է նորաստեղծ ՖԻԲԱ-ի Եվրոպայի գավաթը, ինչպես նաև անվանակոչվում եզրափակիչ քառյակի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ 2004–2005 մրցաշրջանը անցկացնում է «ԲԿՄԱ Մոսկվայի» կազմում, ապա նորից վերադառնում «ՈւՆԻՔՍ»։

2006–07 մրցաշրջանն անցկացնելով էստոնական «Տարտու Ռոք» ակումբում, Մյույրսեպը 2007 թվականի օգոստոսին նոր պայմանագիր է կնքում Ավստրալիայի բասկետբոլի ազգային լիգայի «Մելբուրն Թայգերս» ակումբի հետ[6]։ Վնասվածքի պատճառով Մյույրսեպը խաղաշրջանի միջնամասում լքում է «Թայգերսը» և վերադառնում հայրենիք և 2008 թվականի փետրվարին պայմանագիր կնքում «Կալևի» հետ։ Մոտ մեկ տարի ընդգրկված լինելով ակումբի կազմում, Մյույրսեպը երբեք դուրս չի հանվում խաղադաշտ։ 2010 թվականի մարտին Մյույսեպը վերադառնում է Էստոնիայի ազգային լիգայի «Ռակվերե Տարվաս» ակումբում։ «Տարվասի» կազմում Մյույրսեպը նվաճում է ազգային լիգայի մի շարք մրցանակներ, որից հետո հեռանում բասկետբոլիստի կարիերայից։

2010 թվականի օգոստոսին Մյույրսեպը դառնում է «Կալևի» օգնական մարզիչներից մեկը[7]։ Թիմն այդ ժամանակից ի վեր նվաճել է 3 անընդմեջ էստոնական տիտղոս։ 2013 թվականի ամռանը Մյույրսեպն համաձայնում է դառնալ նաև Բելառուսի բասկետբոլի ազգային հավաքականի օգնական մարզիչը[8]։

Հավաքականի կարիերան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Մյույրսեպը միանում է ԽՍՀՄ մինչև 16 տարեկանների պատանեկան հավաքականին, որը գրավում է 5-րդ տեղը 1991 թվականի ՖԻԲԱ-ի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Եղել է նաև մինչև 22 տարեկանների Էստոնիայի երիտասարդական հավաքականի անդամ։ 1993–2005 և 2007 թվականներին Մյույրսեպը հանդես է եկել Էստոնիայի տղամարդկանց բասկետբոլի ազգային հավաքականում։

  • 1995–96 Էստոնայի բասկետբոլի լիգա («Տալլինա Կալև»)
  • 1995–96 Էստոնայի բասկետբոլի գավաթ («Տալլինա Կալև)
  • 1999–00 Սապորտայի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
  • 1999–00 Հունաստանի բասկետբոլի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
  • 2000–01 Հունաստանի բասկետբոլի գավաթ («ԱԷԿ Աթենք»)
  • 2003–04 ՖԻԲԱ Եվրոպայի գավաթ («ՈւՆԻՔՍ Կազան»)
  • 2004–05 Ռուսաստանի բասկետբոլի բարձրագույն լիգա («ԲԿՄԱ Մոսկվա»)
  • 2004–05 Ռուսաստանի բասկետբոլի գավաթ («ԲԿՄԱ Մոսկվա»)
  • 2006–07 Էստոնայի բասկետբոլի լիգա («Տարտու Ռոք»)
  • 2008–09 Էստոնայի բասկետբոլի գավաթ («Կալև/ Կրամո»)
  • 7× Էստոնիայի տարվա բասկետբոլիստ (1996, 2000–2005)
  • 2002–03 Ռուսաստանի լիգայի փլեյ-օֆֆի MVP («Ուրալ Գրեյթ»)
  • 2003–04 ՖԻԲԱ Եվրոպայի գավաթի եզրափակիչ քառյակի MVP («ՈւՆԻՔՍ Կազան»)

NBA-ի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1996–97 Մայամի 10 0 2.7 0.357 0.250 0.429 0.5 0.3 0.0 0.1 1.7
1996–97 Դալաս 32 0 10.0 0.419 0.150 0.679 1.9 0.5 0.4 0.3 4.3
1997–98 Դալաս 41 7 14.7 0.435 0.421 0.761 2.8 0.7 0.7 0.3 5.7
Կարիերա 83 7 11.5 0.425 0.323 0.693 2.2 0.6 0.5 0.3 4.7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Eesti spordi biograafiline leksikon (эст.)
  2. «Մարտին Մյույրսեպի էջը NBA.com կայքում». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  3. Սոյդրո, Մարտ (2010). Mürka. Pea jagu üle. Տալլին: «Գո գրուպ». էջեր 16–17. ISBN 978-9949-9097-0-4.
  4. Սոյդրո, Մարտ (2010). Mürka. Pea jagu üle. Տալլին: «Գո գրուպ». էջ 21. ISBN 978-9949-9097-0-4.
  5. Սօյդրո, Մարտ (2010). Mürka. Pea jagu üle. Տալլին: «Գո գրուպ». էջ 48. ISBN 978-9949-9097-0-4.
  6. «Թայգերսը 2007/08-ին ընդառաջ ձևավորում է երկվորյակ աշտարակներ»(չաշխատող հղում)
  7. «Müürsepa uus amet: BC Kalev/Cramo abitreener!» Վերցված՝ Հունիսի 6, 2013 Կաղապար:Et icon
  8. Martin «Müürsepp hakkab treenima Valgevene koondist» Վերցված՝ Հունիսի 6, 2013 Կաղապար:Et icon

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Soidro, Mart (2010). Mürka. Pea jagu üle. Tallinn: Go Group. ISBN 978-9949-9097-0-4.
  • Lään, Vello; Ibrus, Märt (2006). Eesti korvpall: portreed. Tallinn: Eesti Korvpalliliit. ISBN 9949-406-68-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]