Մարինայի ճակատագիրը
Մարինայի ճակատագիրը ռուս.՝ Судьба Марины | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1953 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Իվչենկո[1] և Իսահակ Շմարուկ[2] |
Սցենարի հեղինակ | Lydia Kompaniets? |
Դերակատարներ | Kateryna Lytvynenko?, Նիկոլայ Գրիցենկո և Տատյանա Կոնյուխովա |
Երաժշտություն | Գերման Ժուկովսկի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 99 րոպե |
«Մարինայի ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба Марины»), խորհրդային մելոդրամատիկ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Իսահակ Շմարուկը և Վիկտոր Իվչենկոն 1953 թվականին Կիևի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիայում։
Ֆիլմը եղել է ներամուտային դերասան Լեոնիդ Բիկովի (1928-1979) համար։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի Լեբեդինկի գյուղում։ Գյուղական աշխատավոր Մարինա Վլասենկոն անհամբերությամբ է սպասում ամուսնու՝ Տերենտի Վլասենկոյի վերադարձին, որը հինգ տարի առաջ կոլխոզից մեկնել է ագրոնոմի մասնագիտություն սովորելու Կիևի գյուղատնտեսական ինստիտուտում։ Բայց տուն վերադառնալուց հետո Մարինայի երջանկությունը երկար չի տևում։ Առաջին իսկ երեկոյան Տերենտին խնդրում է ամուսնալուծվել՝ ասելով, որ նա իրեն հարմար զույգ չէ, որ ինքը հոգեպես ու մտավոր տեսանկյունից արդեն նրանից բարձր է, որ ինքը չի կարող թաղել իր տաղանդը և ցանկանում է գնալ քաղաք, որպեսզի զբաղվի գիտությամբ և ատենախոսություն գրի։
Մարինան մնում է մենակ, դաստիարակում է դստերը և տրվում է ուսման ու աշխատանքի։ Մի ամբողջ տարի նա իրականացնում է լաբորատոր փորձարկումներ՝ ճակնդեղի շաքարատվության բարձրացման համար։ Կոլտնտեսության ղեկավարությունը նրան նշանակում է կոլտնտեսության բրիգադի նոր օղակի օղակավար և թույլ է տալիս լաբորատորիայից տեղափոխել իր փորձը դաշտ։ Մարինայի օղակը հաջողության է հասնում և ճակնդեղի հարուստ բերք է հավաքում (հեկտարից 905 ցենտներ)՝ շաքարի բարձր պարունակությամբ։ Արդյունքում, գյուղատնտեսության ոլորտում մեծ ձեռքբերումների համար Մարինա Պանասովնային շնորհվում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։
Ըստ երևույթին, Մարինայի նախատիպը Մարինա Ստեպանովնա Սուվորովան է՝ Զեմետչինսկի ճակնդեղի կոլտնտեսության օղակավարը։ Նա նույնպես զբաղվել է շաքարի ճակնդեղի աճեցմամբ, իսկ 1948 թվականին ստացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկատերինա Լիտվինենկո – Մարինա Պանասովնա Վլասենկո, կոլտնտեսային բրիգադի ��որ օղակի օղակավար
- Նիկոլայ Գրիցենկո – Տերենտի Տիխոնովիչ Վլասենկո, կոլտնտեսության ագրոնոմ, Մարինա Պանասովնայի ամուսինը/նախկին ամուսինը
- Տատյանա Կոնյուխովա – Գալինա, Մարինա և Տերենտի Վլասենկոների դուստրը
- Ալեքսանդր Սերդյուկ – Գնատ Պետրովիչ Պոդկովա, կոլտնտեսության նախագահ
- Միխայիլ Կուզնեցով – Տարաս Վասիլևիչ, կոլտնտեսության բրիգադիր, կոլտնտեսության կուսկոմի քարտուղար, Կիլինայի ամուսինը, Պետրոյի հայրը
- Բորիս Անդրեև – Մատվեյ Գավրիլովիչ, կոմբայնավար, Մոտրյայի ամուսինը
- Նոննա Կոպերժինսկա – Մոտրյա, Մատվեյի կինը
- Ռիմա Մանուկովսկայա – Ժենյա, մարզային թերթի թղթակից
- Լեոնիդ Բիկով- Ալեքսանդր Կուզմիչ (Սաշկո), կոլխոզի բայանիստ
- Միխայիլ Զադնեպրովսկի – Պավլո, Գալինային սիրահարված երիտասարդ
- Վարվառա Չայկա – Իվգա Ստեպանովնա Դերկաչ, 20 տարվա փորձ ունեցող օղակավար
- Ռոզա Մակագոնովա – Նաստուսկա
- Լյուդմիլա Իվանովա – Կիլինա, Տարաս Վասիլևիչի կինը, Պետրոյի մայրը
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միխայիլ Բելոուսով
- Յուրի Տիմոշենկո – մարզային թերթի ֆոտոթղթակից
- Կլավդիա Խաբարովա – Կատյա
- Անդրեյ Միրոշնիչենկո
- Եվգենի Մատվեև
- Սոֆյա Կարամաշ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 – առաջադրվել է գրան պրիի Կաննի 7-րդ միջազգային կինոփառատոնում (Կանն, Ֆրանսիա)[4]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0046381/
- ↑ DEFA film database
- ↑ Суворова Марина Степановна «Երկրի հերոսներ» կայքում
- ↑ «Festival de Cannes: Marina's Destiny». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ВИДЕО. Художественный фильм «Судьба Марины» (СССР, «Киевская киностудия художественных фильмов», 1953 год, цветной, 99 минут). Сайт памяти актёра Леонида Быкова // leonid-bykov.ru
|