Դարյա Սալտիկովա
Դարյա Սալտիկովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 11 (22), 1730 |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801 (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2] |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | սերիական մարդասպան |
Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Իվանով |
Դարյա Նիկոլաևնա Սալտիկովա (ռուս.՝ Да́рья Никола́евна Салтыко́ва, մարտի 11 (22), 1730, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1801, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][2]), առավել հայտնի որպես Սալտիչիխա (ռուսերեն՝ Салтычи́ха), ռուս կին ազնվական, սադիստ և սերիական մարդասպան Մոսկվայից։ Նա հայտնի էր դարձել իր ճորտերին տանջելով և սպանելով, հատկապես իգական սեռի ներկայացուցիչներին։ Սալտիկովային համեմատում էին հունգարացի «Արյունոտ կոմսուհի» Էլիզաբեթ Բաթորիի (1560-1614) հետ, որը նույնանման հանցանքներ էր գործել իր տանը՝ ընդդեմ ծառայող աղջիկների և ճորտերի։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյա Սալտիկովան ծնվել է հարուստ ռուս ազնվականի ընտանիքում։ Նրա հայրը Նիկոլայ Ավտոնոմովիչն էր, իսկ մայրը՝ Աննա Իվանովնան։
Ամուսնություն և ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դարյա Նիկոլաևնան ամուսնացել է ազնվական Գլեբ Ալեքսանրդևիչ Սալտիկովի հետ, որը Նիկոլայ Սալտիկովի հորեղբայրն էր հայտնի Սալտիկովների ընտանիքից։ Նա ուներ երկու որդի Թեոդորը և Նիկոլասը։ 1755 թվականին 25 տարեկան հասակում Դարյան դարձավ այրի։ Ամուսնու մահից հետո նրան անցավ ամուսնու գույքը և նա ապրեց երկու որդիների և մեծ թվով ճորտերի հետ։
Սադիզմ և սերիական սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական շատ բողոքներ ուղղված իշխանություններում կապված Սալտիկովայի կալվածքներում մահերի վերաբերյալ անտեսվել են կամ բողոքավորներին պատժել են։ Դարյան լավ կապեր ուներ իշխանության և Ռուսաստանի արքունիքի ու ազնվականության հետ[3]։ Ի վերջո, սպանված կանանց հարազատները կարողացան միջնորդություն ներկայացնել կայսրուհուն Եկատերինա II-ին։ Եկատերինան որոշեց հանրայնացնել Սալտիկովայի դատը[3]։ Սալտիկովան ձերբակալվեց 1762 թվականին։
Դարյա Նիկոլաևնա Սալտիկովան բանտում անցկացրեց վեց տարի՝ մինչև 1768 թվականը, մինչ իշխանությունները տքնաջան հետաքննություներ էին իրականացնում։ Եկատերինայի Արդարադատության կոլեգիան հարցաքննեց բազմաթիվ վկաների և ուսումնասիրեց Սալտիկովի կալվածքի գրառումները։ Քննիչ պաշտոնյան հաշվարկեց 138 կասկածելի մահ, որոնցից ճնշող մեծամասնությունը վերագրվեց Սալտիկովային։
Դարյա Սալտիկովան մեղավոր ճանաչվեց 38[4] կին ճորտերին կտտանքներով և ծեծելով սպանության մեջ, բայց Եկատերինան չէր կողմնորոշվում ինչպես պատժել նրան։ Մահապատիժը Ռուսաստանում չեղարկվել էր 1754 թվականից, և նոր կայսրուհին ուներ ազնվականության աջակցության կարիքը։
Բանտարկում և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1768 թվականին Դարյային Մոսկվայի հանրային վայրում նստեցրին և նրա ոտքին գրեցին․ «Այս կինը տանջել և սպանել է»[3]։ Շատ մարդիկ եկան տեսնելու, թե ինչպես է Դարյան ծաղրի ենթարկվում։ Դրանից հետո Սալտիկովան ուղարկվեց ցմահ բանտարկության։ Դարյան մահացել է 1801 թվականի դեկտեմբերի 9-ին և թաղված է իր ազգականների հետ Դոնսկոյ վանքի մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://serial-killers.findthedata.com/l/126/Darya-Nikolayevna-Saltykova
- ↑ 2,0 2,1 2,2 http://murderpedia.org/female.S/s/saltykova-darya.htm
- ↑ 3,0 3,1 3,2 Sebag Montefiore, Simon, Potemkin och Katarina den stora: en kejserlig förbindelse, Prisma, Stockholm, 2005
- ↑ История России. Всемирная, мировая история - Салтычиха(Салтыкова Дарья Николаевна) (ru)