Օգոյ կղզի
Օգոյ կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Ռուսաստան[1] |
Վարչատարածք | Օլխոնսկի շրջան |
Երկարություն | 2,9 կմ |
Լայնություն | 0,6 կմ |
Մակերես | 0,73 կմ² |
Ջրլիցի ափին | Բայկալ լիճ |
Օգոյ (բուրյաթերեն՝ Уhагγй՝ անջուր), Բայկալ լճի մաս կազմող Փոքր ծովի նեղուցում գտնվող ամենախոշոր կղզին։
Ունի բավականին ձգված տեսք. երկարությունը 2,9 կմ է, լայնությունը՝ մինչև 0,6 կմ։ Կղզին բնակչություն չունի։ Տեղակայված է Շարա-Շալուն հրվանդանի արևմտյան ափին գտնվող Օլխոն կղզու և Բայկալ լճի արևմտյան ափին գտնվող Կուրմինյան ծոցի միջև։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսականությունն աղքատիկ է, հիմնականում ներկայացված է խոտերի և ցածր թփուտների տեսքով։ Ավելի լայն մասում աճում են խեժափիճիներ։ Կենդանական աշխարհն այսպիսի կազմ ունի՝ գետնասկյուռներ, ծվծվաններ, օձեր։ Թռչուններից բնադրում են արտույտները և արծաթափայլ որորը։
-
Օգոյ կղզու Վիշապ հրվանդանը ձմռանը
-
Օգոյ կղզու հյուսիսային մասը
-
Օգոյ կղզու հարավային մասը
-
Օգոյ կղզու լանդշաֆտը
Տեսարժան վայրեր և զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսկովյան բուդդայական կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2005 թվականին կղզու ամենաբարձր կետում կառուցվեց բուդդայական ստուպա։ Ստուպայի կառուցումն զգալիորեն ավելացրեց զբոսաշրջիկների հոսքը դեպի կղզի։ Ամռանը էքսկուրսիաներ են կազմակերպվում կատերներով, իսկ ձմռանը կղզու վրա գոյացած սառացաշերտի վրա մեքենաներ են վարում։
Բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի սիբիրյան ինստիտուտի ներկայացուցիչների կարծիքով՝ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կարող է կործանարար լինել կղզու[2] բուսական ու կենդանական աշխարհի համար։
Օգոյի բուդդայական ստուպա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ «Научная экспедиция СИФИБРа СО РАН по восстановлению растительности вокруг Буддийской ступы на острове Огой (Ольхонский район) завершилась на этой неделе -». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գաղտնի Օլխոն՝ Օգոյ կղզի Արխիվացված 2015-10-29 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օգոյ կղզի» հոդվածին։ |
|