Ճուլեի վանք
Ճուլեի վանք ჭულეს მონასტერი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան, Սամցխե-Ջավախք |
Հիմնական ամսաթվերը | 14-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ |
Հիմնադրված | 14-րդ դար |
Chulevi monastery Վիքիպահեստում |
Ճուլեի վանք կամ Ճուլևիի վանք (վրաց.՝ ჭულეს მონასტერი), 14-րդ դարի վրացական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի հարավարևմտյան հատվածում՝ Սամցխե-Ջավախեթիի մարզում[1]։
Ճուլեի վանքը գտնվում է Քվաբլիան գետի ձախ ափին՝ Սամցխե պատմական երկրամասում գտնվող Ադիգենի քաղաքում։ Վանքը հայտնի է Ճուլե (վրաց.՝ ჭულე) կամ Ճուլեբի (վրաց.՝ ჭულები) անվանումներով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11-րդ դարում Ճուլեի վանքը ուներ վանական համալիրի կարգավիճակ։ 14-րդ դարում այն դարձավ խոշոր կրոնական և մշակութային կենտրոն Հարավային Վրաստանում։ Ասոմթավրուլի գրով մեզ հասած միջնադարյան արձանագրություններում նշվում է, որ վանքի նկարչի անունը եղել Արսեն։ Վերջինս վանական համալիրի արտաքին կահավորման հեղինակն է։
Նա վանքի պատերին հեղինակել է մի շարք դիմանկարներ։ Դրանք հիմնականում Սամցխեի Ջաքելի իշխանական տան ազնվականների պատկերներն էին։ Ճարտարապետական կառուցվածքով Ճուլեի վանքը բավականին նման է մոտակայքում գտնվող Զարզմայի և Սապարայի վանքերին։ Օսմանյան կայսրության գերիշխանության տարիներին վանքի դերն ու հեղինակությունը նվազել է։ 1595 թվականին Ճուլեի վանքն արդեն լքված շինություն էր։ Եկեղեցու զանգերը պատահաբար հայտնաբերվել է 1980-ական թվականներին և նվիրաբերվել է Ախալցխայի թանգարանին։
1999 թվականին վրաց ուղղափառ պատրիարքարանի հովանավորությամբ վանքը վերականգնվել է։ Մինչ այդ 1935-1936 թվականներին ռուս ճարտարապետները վանքը վերականգնելու անհաջող փորձեր են կատարել։ 1970-1980-ականներին ևս կատարվել են վերականգնելու փորձեր, սակայն՝ ապարդյուն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ճուլեի վանք. orthodoxy.ge. Վերցված է 2008-07-25 (վրաց.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ქსე, ტ. 11, გვ. 407, თბ., 1987
- ბერიძე ვ., სამცხის ხუროთმოძღვრული ძეგლები, თბ., 1970 წ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ճուլեի վանք կատեգորիայում։ |