Հաճարենի
Հաճարենի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Fagus
L., 1753
|
||||||||||||||
Տիպիկ ներ��այացուցիչներ | ||||||||||||||
|
Հաճարենի կամ հաճարածառ, հաճարի (լատին․՝ Fagus), հաճարազգիների ընտանիքի տերևաթափ ծառերի ցեղ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստվերադիմացկուն է, խոնավասեր, ջերմասեր, զգայուն հողի խոնավության նկատմամբ։ Առաջացնում է մաքուր և խառն անտառներ։ Ապրում է 350-400 տարի։ Ունի ամուր, ծանր, լավ հղկվող բնափայտ, որն օգտագործվում է երաժշտական գործիքներ, ճկված կահույք, մանրատախտակ պատրաստելու համար։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլացիկ ծառ է, բարձրությունը՝ 40-50 մ, բնի տրամագիծը՝ 1,5-2 մ։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են հարթ, բարակ, մոխրասպիտակ կեղևով։ Երիտասարդ ճյուղերը դարչնագույն են։ Տերևները պարզ են, հերթադիր, ձվաձև։ Ծաղիկները միատուն են, մանր, բացվում են տերևների հետ միաժամանակ։ Պտուղը կաղնեևման եռակող ընկուզիկ է՝ պատված փայտյա պտղակալով։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում է 1 տեսակ՝ արևելյան Հաճարենի (F. orientalis), որը մինչև 50 մ բարձրությամբ հզոր սաղարթով ծառ է։ Տերևները պարզ են, ձվաձև, կեղևը՝ հարթ։ Պտուղը կաղին է։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Հյուսիսային գոտում հիմնական ծառատեսակ է, հարավում՝ սահմանափակ, հանդիպում է Սրաշեն գյուղում (Սյունիքի մարզ), Աղվերանի անտառներում։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու, Տավուշի, հազվադեպ՝ նաև Կոտայքի և Սյունիքի մարզերում։ Աճում է միջին և վերին լեռն, գոտիներում (450-2200 մ բարձրություններում)։ Հայաստանի անտառների գերակշռող ծառատեսակներից է։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկուզիկներն օգտագործվում են սննդի մեջ։ Դրանք հում վիճակում պարունակում են ֆազին թունավոր ալկալոիդը (առաջացնում է սրտխառնոց և գլխապտույտ), որը բովելիս քայքայվում է։ Պտուղներից ստանում են յուղ, իսկ քուսպը խոզերի կեր է։ Հաճարենին ստվերադիմացկուն է, խոնավասեր։ Բնափայտն ամուր է, առաձգական։ Դրանից պատրաստում են մանրատախտակ, կահույք և այլ իրեր, օգտագործվում է շինարարության մեջ (հատկապես ստորջրյա կառույցներում)։
Ապրում է 400 և ավելի տարի։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Կյուի Բուսաբանական այգու կայքի դասը ընդգրկում է 11 տեսակ[1]
- Fagus chienii W.C.Cheng
- Fagus crenata Blume
- Fagus engleriana Seemen
- Fagus grandifolia Ehrh.
- Fagus hayatae Palib.
- Fagus japonica Maxim.
- Fagus longipetiolata Seemen
- Fagus lucida Rehder & E.H.Wilson
- Fagus orientalis Lipsky
- Fagus sylvatica L.
- Fagus ×taurica Popl.,
- հիբրիդ
Fagus sylvatica և Fagus orientalis[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Species of Fagus(անգլ.)(լատ.)
- ↑ По данным книги «Деревья и кустарники СССР» (см. раздел Литература)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артамонов В. Бук // Наука и жизнь. — 1988. — № 7. — С. 158—160.
- Криштофович А. Н. Палеоботаника. — Л.: Гостоптехиздат, 1957. — 650 с.
- Andreas Roloff, Andreas Bärtels։ Flora der Gehölze. Bestimmung, Eigenschaften und Verwendung. 3., korrigierte Auflage. Eugen Ulmer, Stuttgart (Hohenheim) 2008, ISBN 978-3-8001-5614-6, S. 294.
- Peter Schütt, Hans Joachim Schuck, Bernd Stimm (Hrsg.)։ Lexikon der Baum- und Straucharten. Das Standardwerk der Forstbotanik. Morphologie, Pathologie, Ökologie und Systematik wichtiger Baum- und Straucharten. Nikol, Hamburg 2002, ISBN 3-933203-53-8, S. 165 (Nachdruck von 1992).
- Fagoideae innerhalb der Familie der Fagaceae bei der APWebsite. (Abschnitt Systematik)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Абразивы.
- Статья из журнала «Дерево. RU» (март-апрель 2004 г.)
- Beech Tree Collection – Photo Gallery of Beech Trees in The Hamptons, NY
- Flora of China – Fagus
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 84)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաճարենի» հոդվածին։ |
|