Ֆոբոս ծրագիր
Ֆոբոս ծրագիր (ռուս.՝ Фобос, Fobos, հուն․՝ Φόβος), խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների զույգ, որոնք նախատեսված էին Մարս մոլորակի և նրա արբանյակների՝ Ֆոբոսի և Դեյմոսի հետազոտությունների համար։ Ֆոբոս-1-ը արձակվել է 1988 թվականի հուլիսի 7-ին, իսկ Ֆոբոս-2-ը՝ 1988 թվականի հուլիսի 12-ին։ Կայանները արձակվել են Պրոտոն հրթիռՊրոտոն-Կ հրթիռով[1]։
Ֆոբոս-1-ի Մարսի ճանապարհին խափանվեց և կորսվեց[1]։ Ֆոբոս-2-ը դուրս եկավ Մարսի ուղեծիր, սակայն նրա հետ կապն ընդհատվեց մինչ առաքելության վերջնական փուլը, նախքան պլանավորված Ֆոբոս վրա իջեցվող սարք��րի իջեցումը[1]։ Ֆոբոս-1-ը և 2-ը ստեղծվել են հիմնվելով նոր կայանների նախագծի հենքի վրա, որոնք հաջորդել են 4ՄՎ նախագծին, որն օգտագործվում էր 1975-1985 թվականների Վեներա ծրագրում։ Այս նոր նախագիծը հետագայում օգտագործվել է Վեգա-1 և Վեգա-2 առաքելությունների ժամանակ։ Կայաններն ունեին մոտ 2600 կգ զանգված (6220 կգ՝ ուղեծիր դուրս գալու սարքավորումով)։
Ֆոբոս ծրագիրը իրականցվում էր 14 երկրների համագործակցությամբ, ներառյալ՝ Խորհրդային Միություն, Շվեդիա, Շվեյցարիա, Ավստրիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա և Միացյալ Նահանգներ և այլն։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբոս առաքելությունների նպատակներն էին՝
- կատարել միջմոլորակային միջավայրի ուսումնասիրություններ,
- կատարել Արեգակի դիտարկումներ,
- բնութագրել պլազմային միջավայրը Մարսի մերձակայքում,
- Մարսի մակերեսային և մթնոլորտային ուսումնասիրություններ,
- ուսումնասիրել Մարսի արբանյակի Ֆոբոսի մակերևութի կազմը։
Կայանիի նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայանի հիմքն էր հանդիսանում թորանման հերմետիկ էլեկտրոնիկայի մոդուլը, որը շրջապատում էր մոդուլային գլանաձև գիտական սարքավորումների հատվածը։ Դրանցից ներքև տեղադրված էին չորս գնդաձև հիդրազին վառելիքի բաքեր (Ֆրեգատ արագացուցիչ) և դիրքի ուղղման և ուղեծրի ուղղման շարժիչներ։ Ընդհանուր առմամբ կայանի վրա տեղադրված էին 28 շարժիչ։ Կայնի դիրքի կառավարումը ապահովվում էին երեք առանցքներով կառավարման համակարգի կիրառմամբ, որի տվիչները ուղղված էին Արեգակին և աստղերին։
Ֆոբոս 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբոս 1-ը փաստորեն աշխատեց ընդամենը մի քանի շաբաթ իր դեպի Մարս ճանապարհորդության ընթացքում, 1988 թվականի սեպտեմբերի 2-ին սպասվող կապի սեանսը չկայացավ։ Կառավարման կենտրոնի կայանի հետ կապը վերականգնելու բոլոր փորձերը ձախողվեցին։ Հետագայում պարզվեց, որ խնդիրը կապված էր օգոստոսի 29-ին և 30-ին վերբեռնված ծրագրային ապահովման սխալի հետ, ինչը անջատել էր դիրքի տվիչները[2]։ Կայանը արդյունքում կորցրեց Արեգակի դիրքը և այլևս հնարավորություն չունեցավ ուղղել դեպի Արեգակը իր մարտկոցները՝ այդպիսով սպառելով մարտկոցների պաշարը։
Ֆոբոս 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոբոս 2-ը արձակվել է Պորտոն հրթիռով Բայկոնուր տիեզերակայանից 1988 թվականի հուլիսի 12-ին և դուրս է եկել Մարսի ուղեծիր 1989 թվականի հունվարի 29-ին։ Թռիչքի ընթացքում կայանից ստացվել են տվյալներ Արեգակի, միջմոլորակային միջավայրի, Մարսի և Ֆոբոսի մասին։ Կայանը կատարեց Մարսի մակերեսի և մթնոլորտի ուսումնասիրության ծրագիրը և կատարեց և ուղարկեց Ֆոբոսի 37 լուսանկար՝ մինչև 40 մետր լուծաչափով[3]։ Կապը կայանի հետ կորավ նախքան «Ֆոբոս» իջեցվող սարքի արձակումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- High quality processed images from the Phobos 2 mission
- Phobos mission images from the Space Research Institute (IKI)
- Raw image data from the Phobos 2 ISM infrared instrument
- What we are searching for on Phobos Արխիվացված 2009-07-20 Wayback Machine - an article on the Phobos program at the Web site of the Russian Space Agency (ru)
- Another site with processed images from the Soviet Phobos 2 mission
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոբոս ծրագիր» հոդվածին։ |
|