Ֆլորա (նկար, Տիցիան)
Ֆլորա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Տիցիան |
տարի | մոտ 1517[1] |
բարձրություն | 79 սանտիմետր |
լայնություն | 63 սանտիմետր |
ուղղություն | Վենետիկի գեղարվեստի դպրոց և Բարձր վերածնունդ |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ուֆֆիցի |
հավաքածու | Ուֆֆիցի[2] |
սեփականատեր | Լեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի[3] |
հիմնական թեմա | Ֆլորա (դիցաբանություն) |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/t/tiziano/10/1/07flora.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Flora (Titian) Վիքիպահեստում |
«Ֆլորա » (իտալ.՝ La Flora), իտալաց�� նկարիչ, ուշ վերածննդի կարկառուն ներկայացուցիչ Տիցիանի վրձնին պատկանող նկար։ Նկարիչն այս կտավը ստեղծել է 1510 թվականին։ Ներկա պահին «Ֆլորա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիցիանը «Ֆլորա» կտավը ստեղծել է 1510 թվականին։ Այս նկարը բազմիցս վերարտադրվել է 16-րդ դարի օֆորտներում։ Ավելի ուշ նկարը պատկանել է անհայտ անձանց, ովքեր Բրյուսելից և Վիեննայից էին[4]։ 17-րդ դարում «Ֆլորան» վաճառվել է Ամստերդամում Իսպանիայի դեսպանի կողմից Լեոպոլդ Վիլհելմ Ավտրացի էրցհերցոգին։ Դրանից հետո, ավելի ուշ, նկարը համալրում է Արվեստի պատմության թանգարանի (Վիեննա) հավաքածուն[5]։ Հետագայում, 1793 թվականին, Ուֆֆիցի թանգարանը կատարում է որոշ նկարների փոխանակում և այդօրվանից ցայսօր «Ֆլորա» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ֆլորենցիայի Ուֆֆիցի թանգարանում։
18-րդ դարում նկարը սխալմամբ վերագրվում էր Ջակոմո Պալմա Ավագի վրձնին։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ֆլորա» դիմանկարում պատկերված է իդեալականացված գեղեցկուհի կնոջ կերպար, որը բնորոշ է վենետիկյան դպրոցին և հատկապես Ջորջոնեին ու իր Լաուրային: Սակայն այս կտավում երիտասարդ Տիցիանի մոտ արդենձևավորվում էր սեփական ոճը։ Ի տարբերություն Ջորջոնեի «սիմվոլիկ» հերոսուհիների, «Ֆլորան» երկրային է, բնական, ոսկեծամիկ, որը փայլում է ակնառու գեղեցկությամբ և առողջությամբ։ Նկարում աղջիկը ձախ ձեռքով բռնել է բաց վարդագույն պատմուճանը։ Աջ ձեռքում Ֆլորան բռնել է գարնանային ծաղիկներով ծաղկեփունջ, որոնց մեջ երևում են մասրենու ծաղիկ, մանուշակ և հասմիկ։
Նկարում պատկերված կինը Վիոլանտան է՝ Տիցիանի սիրուհին ու բնատիպարուհին է։ Նա հանդես է գալիս Տիցիանի մի շարք կտավներում։ Դրանցից են՝ «Կինը հայելու առաջ», «Սնափառություն», «Սալոմե» և «Վիոլանտա»։ Քննարկումները մինչև օրս էլ շարունակվուն են Ֆլորայի անվան շուրջ։ Մի մասը փաստում է, որ նա ուղղակի կուրտիզանուհի է, իսկ մյուս մասը գտնում է, որ այն ամուսնական սիրո խորհրդանիշն է, քանի որ կնոջ հագին ճերմակաթույր դասական ներքնաշապիկ է։ Ինչպես նաև Ֆլորան կարող է խորհրդանշել անարատության և հեշտասիրութան հարմոնիա, քանի որ կնոջ մի կուրծքը գրեթե բաց է, իսկ երկրորդը ողջախոհությամբ փակված է։ Նկարի Ֆլորայի փոխադարձ կապը հռոմեական գարնան և ծաղկունքի աստվածուհու՝ Ֆլորայի հետ ավելի ուշ շրջանում շրջանառվեց՝ հիմք ընդունելով ձեռքի ծաղկեփունջը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Valcanover, Francesco (1969). L'opera completa di Tiziano (Italian). Milan: Rizzoli.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uffizi.it/en/artworks/titian-flora
- ↑ 1890 Florentine inventory — 1890.
- ↑ http://www.polomuseale.firenze.it/inv1890/scheda.asp?position=1&ninv=1462
- ↑ Zuffi, Stefano (2008). Tiziano. Milan: Mondadori Arte. ISBN 978-88-370-6436-5.
- ↑ Cecilia Gibellini, ed. (2003). Tiziano. Milan: Rizzoli.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորա (նկար, Տիցիան)» հոդվածին։ |