Սևգի Սոյսալ
Սևգի Սոյսալ թուրքերեն՝ Sevgi Soysal | |
---|---|
Ծննդյան անուն | թուրքերեն՝ Sevgi Yenen[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1936[2][3][4][…] |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1976[2] (40 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Անկարայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետ և Գյոթինգենի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Yenişehir'de Bir Öğle Vakti? |
Ամուսին | Özdemir Nutku?[1], Başar Sabuncu?[1] և Mümtaz Soysal?[1] |
Սևգի Սոյսալ (թուրքերեն՝ Sevgi Soysal, ծննդյան անունը՝ Սևգի Ենեն, սեպտեմբերի 30, 1936[2][3][4][…], Ստամբուլ, Թուրքիա[1] - նոյեմբերի 22, 1976[2], Ստամբուլ, Թուրքիա), թուրք կին գրող[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սևգի Սոյսալը ծնվել է 1936 թվականին Ստամբուլում, քաղաքացիական ծառայող-ճարտարապետ Միտհատ Ենենի և Գերմանիայից Անելեզ Ռուպի, ով հետագայում վերցրել է թուրքական Այլե անունը, ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից երրորդը։ Ավագ դպրոցն ավարտել է Անկարայում, այնուհետև հնաբանություն է ուսանել Անկարայի համալսարանում, սակայն ուսումը կիսատ է թողել և այն ավարտել ավելի ուշ՝ 1960 թվականին։
1956 թվականին ամուսնացել է գրող և թարգմանիչ Օզդեմիր Նուտկուի հետ։ Ամուսնու հետ մեկնել է Գերմանիա, որտեղ Գյոթինգենի համալսարանում շուրջ մեկ տարի հետևել է հնաբանության և թատերական դասընթացների։ Հղիանալուց հետո վերադարձել է հայրենիք։ 1958 թվականին ծնվել է նրանց որդին՝ Կորկուտը։
1960-1961 թվականներին Սոյսալն աշխատել է Գերմանիայի դեսպանատան մշակութային կենտրոնում և Անկարայի ռադիոյում։ Նա հանդես է եկել Zafer Madalyası («Վատ օր Բլեք Ռոքում»-ի թուրքական տարբերակ) թատերական ներկայացման մեջ, որը բեմադրվել է Անկարայի Մեյդան թատրոնում Հեյդուն Դորմենի կողմից։ 1965 թվականին նա երկրորդ անգամ ամուսնացել է Բաշար Սաբունջուի հետ, ում հանդիպել էր թատերական գործունեության ընթացքում[6]։
Թուրքիայում 1971 թվականի պետական հեղաշրջումից հետո Սոյսալը մեղադրվել է ձախակողմյան կազմակերպության մեջ ներգրավվածության համար և բանտարկվել։ Անկարայի Մամակ բանտում հանդիպել է սահմանդրական իրավունքի պրոֆեսոր Մյումտազ Սոյսալին, ով ձերբակալվել էր կոմունիզմի քարոզչության համար։ Նրանք ամուսնացել են բանտում։ 1973 թվականի դեկտեմբերին ծնվել է նրանց դուստրը՝ Ֆեֆնան, 1975 թվականի մարտին՝ մյուս դուստրը՝ Ֆունդան։ Քաղաքական պատճառներով Սևգի Սոյսալը կրկին ձերբակալվել է։ Ութ ամիս նա անց է կացրել բանտում, 2,5 ամիս անցկացրել է աքսորի մեջ Ադանայում[7]։
Սևգի Սոյսալը կրծքի քաղցկեղ է ունեցել, և 1975 թվականի վերջում հեռացրել են նրա կրծքերից մեկը։ 1976 թվականին վիրահատել են երկրորդ կուծքը, և նա ամուսնու հետ մեկնել է Լոնդոն բուժման, այնուհետև վերադարձել է տուն և մահացել Ստամբուլում 1976 թվականի նոյեմբերի 22-ին 40 տարեկան հասակում։ Թաղված է Ստամբուլի Զինջիրլիքույու գերեզմանատանը։
Գրական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Սոյսալը հրատարակել է Tutkulu Perçem («Կրքոտ խոպոպներ») կարճ պատմվածքների ժողովածուն։ Նույն տարում սկսել է աշխատել թուրքական ռադիոյի և հեռուստատեսության հետ (TRT): 1970 թվականին լույս տեսած նրա Yürümek («Զբոսանք») վեպը ստացել է Թուրքական հեռուստառադիոհեռարձակման ընկերության նվաճողական մրցանակ, սակայն անառակության պատճառով արգելվել է[8]։
Հանդես է եկել հետևյալ գրչանուններով՝
- Սևգիլ Նուտկու, երբ ամուսնացած է եղել Օզդեմիր Նուտկուի հետ
- Սևգիլ Սաբունջու, երբ ամուսնացած է եղել Բաշար Սաբունջուի հետ
- Սևգիլ Սոյսալ, երբ ամուսնացել է Մյումտազ Սոյսալիի հետ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առավել հայտնի ստեղծագործություններից են՝
- Tante Rosa, վեպ (1968)
- Yürümek, վեպ (1970)
- Yenişehir'de Bir Öğle Vakti (Noontime in Yenişehir), վեպ (1973), արժանացել է Օրհան Քեմալի մրցանակի, 1974
- Şafak (Dawn), վեպ (1975)
- Yıldırım Bölge Kadınlar Koğuşu (Yıldırım Area Women's Ward), հուշագրություն (1976)
- Barış Adlı Çocuk (A Child Named Peace), կարճ պատմվածքներ (1976)
- Hoşgeldin Ölüm (Welcome, Death!), անավարտ վեպ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- İdil, Mümtaz. Bir Sevgi’nin Öyküsü. Tarsus: Kültür Bakanlığı Yayınları, 1998. s.7‐52.
- Kazmaoğlu, Mine. “Öznel Bir Biyografi Denemesi” Kitap‐lık, 1998 s.26‐28.
- Kazmaoğlu, Mine. “Sevgi iyi Bir Anneydi.” Milliyet Sanat, 2003 s.528.
- Uyguner, Muzaffer. “Sevgi Soysal Yaşamı Sanatı Yapıtlarından Seçmeler.” Ankara: Bilgi, 2002.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hurriyet.com.tr/gundem/mumtaz-soysalin-genc-yasta-olen-esi-sevgi-soysal-kimdir-41371340
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 4,0 4,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ «Sevgi Soysal». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kısa hayatını telaşla ama dolu dolu yaşadı». Hürriyet. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ Bilisim, Red. «Sevgi Soysal | İletişim Yayınları | Okumak İptiladır Müptelalara Selam!». www.iletisim.com.tr. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Sevgi Soysal - Words Without Borders». Words Without Borders. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
|
- Սեպտեմբերի 30 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 22 մահեր
- 1976 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի թուրք պատմվածագիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Անկարայի համալսարանի շրջանավարտներ
- Թուրք գրողներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք սոցիալիստներ
- Թուրք վիպասաններ
- Ստամբուլում ծնված գրողներ