Շրջանառու հաշվեմատյան
Շրջանառու հաշվեմատյան, հաշվեմատյան (հաշվառման գրանցամատյան), որն օգտագործվում է վերջնական տվյալների ամփոփման և հաշվապահական հաշվառումների վրա դրանց վերահսկման համար։ Այն կազմվում է սինթետիկ և անալիտիկ հաշիվների հաշվառմամբ։
Սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ շրջանառու հաշվեմատյանը գրանցամատյան է, որը կազմվում է պարբերաբար, առավել հաճախ` յուրաքանչյուր ամսվա առաջին օրը` ինչպես ընդհանուր գրքի, այնպես էլ բոլոր համակարգված դուստր ձեռնարկությունների համար։ Յուրաքանչյուր հաշվի համար գրանցամատյանում մուտքագրվում են շրջանառության արդյունքները հաշվետու ժամանակաշրջանի սկզբից, և հաշվեմնացորդը` մինչև դրա կազմման օրը։ Գրքերն ստուգվում են վերջնական ընդհանուրի փոխադարձ համեմատման ճանապարհով, ընդհանուր ակնարկ է տրվում յուրաքանչյուր գրքում բացված հաշիվների դիրքի և միևնույն ժամանակ ամբողջ տնտեսության դիրքի վերաբերյալ։ Շրջանառու գրանցամատյանների հիման վրա կազմվում են հաշվեկշիռներ, որից փոխանցվում է միայն մեկ հաշվեմնացորդ[1]։
Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի` շրջանառու հաշվեմատյանը հաշվառման մատյան է, որն օգտագործվում է վերջնական տվյալների ամփոփման և հաշվապահական հաշվառումների վրա դրանց վերահսկման համար։ Այն սինթետիկ և անալիտիկ հաշիվների հաշվառման բաղադրիչ է։ Սինթետիկ հաշիվների համար կան հաշվետու ժամանակաշրջանի հաշիվների դեբետային և կրեդիտային, ինչպես նաև սկզբնական և վերջնական մնացորդների շրջանառության ցուցանիշներ։ Զույգային հավասարությունը հաստատում է հաշվապահական հաշվառման գրանցումների ճշտությունը։ Հաշվապահական հաշվառման մեքենայացված տարբերակով շրջանառության հաշվեմատյանները կազմվում են աղյուսակների տեսքով[2]։
Շրջանառու հաշվեմատյաների ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանառու հաշվեմատյանը՝ որպես հաշվետու ժամանակաշրջանի հաշվապահական հաշվառման տվյալների ամփոփման միջոց, լինում է երկու տեսակի[3]`
- շրջանառվող հաշվեմնացորդի հաշվեմատյան,
- շախմատային շրջանառության հաշվեմատյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:ВТ-НЭС
- ↑ Оборотная ведомость // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Сироткин С.А., Кельчевская Н.Р. Бухгалтерский учет и анализ. — М.: ИНФРА-М, 2019. — С. 58—59. — 355 с. — ISBN 978-5-16-013703-2