Իմ ձախ ոտքը
Իմ ձախ ոտքը անգլ.՝ My Left Foot | |
---|---|
Երկ��ր | Միացյալ Թագավորություն Իռլանդիա[1] |
Ժանր | դրամա[2][3], գրքերի էկրանավորում և կենսագրական ֆիլմ |
Թեմա | Քրիսթի Բրաուն[1] |
Հիմք | Իմ ձախ ոտքը |
Թվական | փետրվարի 24, 1989[4] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջիմ Շերիդան[2][5][6][…] |
Պրոդյուսեր | Նոել Փիրսոն[1] |
Սցենարի հեղինակ | Ջիմ Շերիդան[1] և Շեյն Քոնոթոն[1] |
Դերակատարներ | Դանիել Դեյ-Լյուիս[5][7][6][…], Ռեյ ՄակԷնելի[7][1], Բրենդա Ֆրիքեր[5][7][6][…], Ֆիոնա Շոու[7][1], Հյու Օ'Քոնոր[7][1], Սիրիլ Քյուսակ[7], Քրիսթեն Շերիդան[7], Ադրիան Դանբար[8] և Ռութ ՄակՔեյբ[1] |
Օպերատոր | Ջեք Քոնրոյ |
Երաժշտություն | Էլմեր Բեռնստայն |
Պատմվածքի վայր | Դուբլին |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 600 000 £ |
Պաշտոնական կայքէջ |
«Իմ ձախ ոտքը» (անգլ.՝ My Left Foot), ռեժիսոր Ջիմ Շերիդանի գեղարվեստական դրամատիկ ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 1989 թվականին։ Գլխավոր դերը կատարել է Դանիել Դեյ-Լուիսը։ «Օսկար» մրցանակի երկակի դափնեկիր է, առաջադրվել է ևս երեք անվանակարգերում՝ ներառյալ տարվա լավագույն կինոնկարի համար։ Բրիտանական կինոյի ինստիտուտի վարկանիշում ֆիլմը 20-րդ դարի բրիտանական 100 լավագույն ֆիլմերի շարքում գրավել է 53-րդ տեղը[9]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Իմ ձախ ոտքը» ֆիլմը հիմնված է հերոսական հաշմանդամի՝ իռլանդացի Քրիստի Բրաունի կյանքի զարմանահրաշ փաստերի վրա[10]։ Նրա ծնունդը հայրն ընկալել էր որպես թյուրիմացություն, չի ճանաչել նրան՝ որպես իր արյան շարունակություն։ Նայելով նրան՝ մարդիկ հաշմանդամ Քրիստիին համարում էին գլխում առանց ուղեղի պակասամիտ և ոչ լիարժեք մարդ, անհրաժեշտ գիտակցական մտածողությունից զուրկ։ Նա եղել է ուղեղային կաթվածի զոհ, մինչև որ մոր ու ընտանիքի սերը, նրա անհատական քաջությունը և համառությունը չեն օգնել նրան սովորել նկարել և գրել ձախ ոտքի մատներով։ Քրիստի Բրաունը, չնայած ճակատագրի բոլոր հարվածներին, կարողացել է գտնել իրական մարդկային երջանկություն և դարձել է իսկական նկարիչ, որը տառապանքով ձեռք է բերել իր արվեստը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել Դեյ-Լուիս՝ Քրիստի Բրաուն
- Բրենդա Ֆրիկեր՝ Բրիջեթ Բրաուն
- Ռեյ Մաքենելլի՝ Պեդդի Բրաուն
- Ֆիոնա Շոու՝ բժիշկ Այլին Քոուլ
- Հյու Օ’Կոնոր՝ մանուկ Քրիստի Բրաուն
- Ռութ Մակքեյբ՝ Մերի Քառ
- Քրիստեն Շերիդան՝ Շերոն Բրաուն
- Դեկլան Կրոգեն՝ Թոմ Բրաուն
- Էլիսոն Ուիլեն՝ Շեյլա Բրաուն
- Իննա Մաքլիեմ՝ Բենի Բրաուն
- Մերի Քոնրեմ՝ Սեյդի Բրաուն
- Սիրիլ Քյուսակ՝ լորդ Քեսլուելանդ
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990` երկու «Օսկար» մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր) և առաջադրվել է երեք անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն), լավագույն ռեժիսոր (Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
- 1990` «Ոսկե գլոբուս» մրցանակի առաջադրում երկու անվանակարգերում՝ «Լավագույն դերասան դրամա ժանրում» (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» (Բրենդա Ֆրիկեր)
- 1990` BAFTA-ի երկու մրցանակ՝ լավագույն դերասան (Դանիել Դեյ-Լուիս), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Ռեյ Մաքենելլի) և երեք անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Նոել Փիրսոն, Ջիմ Շերիդան), լավագույն հարմարեցված սցենար (Շեյն Կոննոտոն, Ջիմ Շերիդան), լավագույն գրիմ (Քեն Ջենինգս)։
- 1990` «Անկախ ոգի» մրցանակ լավագույն անկախ ֆիլմի համար (Ջիմ Շերիդան)։
- 1990` առաջադրվել է ԱՄՆ սցենարիստների գիլդիայի մրցանակին՝ որպես լավագույն հարմարեցված սցենարի համար (Շեյն Կոնոտոն, Ջիմ Շերիդան)։
- 1989՝ ըստ ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի վարկածի՝ ֆիլմը ներառվել է տարվա լավագույն ֆիլմերի տասնյակի մեջ։
Ֆիլմի թողարկման ժամանակ հեղինակավոր «Entertainment Weekly» ամսագիրը կատարել է նախկինում նախադեպ չունեցող մի քայլ` «Իմ ձախ ոտքը» ֆիլմին A+ ֆիլմերի շարքում տվել է ամենաբարձր գնահատականը։ Այս պահին միայն 2 ֆիլմեր են արժանացել նման հարգանքի՝ «Քաղաքացի Քեյնը» և «Իմ ձախ ոտքը»[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://web.archive.org/web/20200324200538/https://europeanfilmawards.eu/en_EN/film/my-left-foot.4986
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0097937/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film363767.html
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 5,2 http://stopklatka.pl/film/moja-lewa-stopa
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=34581.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 http://www.imdb.com/title/tt0097937/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «British Film Institute – Top 100 British Films | cinemarealm.com» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ British Film Institute - Top 100 British Films (1999). Retrieved August 27, 2016
- ↑ «EW Lays Off Longtime Film Critic Owen Gleiberman in Staff Purge». Hollywood Reporter. 2014 թ․ ապրիլի 2.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իմ ձախ ոտքը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Իմ ձախ ոտքը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Իմ ձախ ոտքը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1980-ականների դրամա ֆիլմեր
- 1989 ֆիլմեր
- 1990-ականների դրամա ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կենսագրական ֆիլմեր
- Բրիտանական դրամա ֆիլմեր
- Բրիտանական կենսագրական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Գրքերի էկրանավորումներ
- Իռլանդական դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր ընտանիքի մասին
- Ֆիլմեր հաշմանդամության մասին
- Ֆիլմեր մայր-որդի հարաբերությունների մասին
- 1980-ականների բրիտանական ֆիլմեր