Թևեր, ոտքեր և պոչեր
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Թեմա | թռիչք |
Ռեժիսոր | Իգոր Կովալյով և Ալեքսանդր Տատարսկի |
Սցենարիստ | Ալեքսանդր Տատարսկի, Իգոր Կովալյով և Ալբերտ Իվանով |
Հնչյունավորում | Ալեքսանդր Ֆիլիպենկո |
Երաժշտություն | Յուրի Չերնավսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Դիստրիբյուտոր | Էկրան |
Տևողություն | 233 s |
Թվական | 1985 |
«Թևեր, ոտքեր և պոչեր» (ռուս.՝ Крылья, ноги и хвосты), ռեժիսոր Ալեքսանդր Տատարսկու մուլտիպլիկացիոն անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Ալբերտ Իվանովի համանուն հեքիաթի հիման վրա[1]։
Ալեքսանդր Տատարսկու վկայությամբ՝ մուլտֆիլմը նկարահանվել է 1985 թվականին «Կուբիկ» ալմանախ համար, սակայն «Էկրան» ստուդիայի տնօրեն Բորիս Խեսինին այն դուր չի եկել և չի ներառվել հավաքածուում։ Մուլտֆիլմը էկրանին հայտնվել է միայն հաջորդ տարի[2]։
Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես է անգղը թռչել սովորեցնում ջայլամին։ Նկարահանման յուրահատուկ ձևի, բավականին ցինիկ սյուժեի, ինչպես նաև «թևավոր» դարձած արտահայտությունների համար ձեռք է բերել զգալի թվով երկրպագուներ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեր առջև տոթակեզ անապատ է։ Գրեթե մերկ, գրեթե անկենդան։ Բայց այստեղ կան միջատներ, մողեսներ… Հանդիպում են նաև ջայլամներ։ Եվ մի անգամ հանդիպում են ջայլամը և անգղը։ Ջայլամը շատ երկչոտ է. մի օր նա հանդիպում է անգղին։ Վերջինս առաջարկում է միանալ իրեն. «Թռչենք իրար հետ, այնտեղ այնքա՜ն համով բաներ կան»։ Ջայլամը համաձայնում է։ Անգղը թռչում, ջայլամը վազում է նրա հետևից։ Սակայն անգղի համար դա բավարար չէր. «Ես ասացի «թռանք», ոչ թե «վազեցինք»։ Այն հարցին, թե. «Ի՞նչ է, թռչելը մոռացե՞լ ես», ջայլամը խոսոտվանում է, որ երբեք էլ չի իմացել։ Անգղը սկսում է այրվել ջայլամին թռչել ուսուցանելու գաղափարով («Չգիտեի։ Չգիտես՝ կսովորեցնենք, չես ուզում՝ կստիպենք։ Թռի՛ր»)։ Պատահաբար զգալով ջայլամի վախկոտությունը՝ անգղը պարբերաբար վախեցնում է նրան՝ նրա հետևից հանելով փետուրներ և խրելով դրանք իր գլխին։ Այնուամենայնիվ, ուսմանից ոչինչ էլ չի ստացվում, և պարզվում է, որ ջայլամն ավելի արագ է վազում, քան անգղը թռչում է։ Դա հասկանալով՝ ջայլամը վերցնում է նախաձեռնությունը և հայտարարում. «թևեր, թևեր… ոտքե՛ր»։ Իր բարոյական գերազանցությունը գիտակցելով՝ նա վախեցնում է անգղին, հետ վերադարձնում իր փետուրները, ինչից հետո հպարտությամբ գնում է իր գործերով՝ թողնելով անգղին՝ գլուխն ավազի մեջ խրված։
Մուլտֆիլմն ավարտվում է սկզբում ցուցադրված մողեսի հայտնվելով, որը պնդում է, որ ամենակարևորը ամեն դեպքում պոչն է։ Նա անգղի գլխից հանում է վերջին փետուրը և ուրախ մեղեդի երգելով՝ անհետանում է։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամբողջ մուլտֆիլմի ընթացքում հնչում է «Չեմուչումիկ» մուլտֆիլմի եզրափակիչ երաժշտական թեմաներից մեկը, որը խորհրդային կինոէկրաններին էր այս մուլտֆիլմից մեկ տարի առաջ, կրկին նկարահանվել էր «Էկրան» կինոստուդիայում։
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջայլամը և անգղի նման թռչունը հանդես են գալիս նաև չորս մասից բաղկացած «Հետաքննությունը վարում են բոքոնիկները» անիմացիոն մուլտսերիալում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Александр Татарский // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Георгий Бородин Анимация подневольная.
- ↑ Татарский А. М. Биография Призы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թևեր, ոտքեր և պոչեր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Թևեր, ոտքեր և պոչեր» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Крылья, ноги и хвосты: вот, что я тебе скажу, птичка… Статья на сайте НашФильм.ру
- Творческое объединение «ЭКРАН»
|