Գենադի Տիշչենկո
Գենադի Տիշչենկո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1948 |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 20, 2024 (76 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Կայք | tishchenko.ru |
Gennady Tishchenko Վիքիպահեստում |
Գենադի Տիշչենկո (ռուս.՝ Геннадий Иванович Тищенко հուլիսի 14, 1948, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 20, 2024), ռուս և խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր, կինոռեժիսոր, նկարիչ և սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գենադի Տիշչենկոն ծնվել է Բաքվում։ Երիտասարդ տարիներին նրա վրա մեծ ազդեցություն են ունեցել Կոնստանտին Ցիոլկովսկու և Իվան Եֆրեմովի գրքերը. «Հենց Ցիոլկովսկու և Իվան Եֆրեմովի գրքերը ձևավորել են իմ մեջ հավատն առ այն, որ միայն տիեզերքի հետազոտությունն ու յուրացումն են երաշխավորում երկրային հասարակության ներդաշնակ զարգացումը և մարդկության անմահությունը»[1]։
1966-1968 թվականներին սովորել է «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիային կից նկարիչ-մուլտիպիլկատորների կուրսում։ 1960-ական թվականներին սկսել է նկարել ֆանտաստիկ թեմաներով նկարներ։ 1970 թվականին հաղթել է ֆանտաստ-նկարիչների «Վաղվա օրվա աշխարհը» միջազգային մրցույթին։ 1974-1979 թվականներին սովորել է Ադրբեջանի ճարտարապետության և շինարարության համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։
Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներն ավարտելուց հետո Տիշչենկոն մուլտֆիլմերում աշխատում է որպես ռեժիսոր, նկարիչ-մուլտիպլիկատոր և սցենարիստ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Իյոն Տիխոյի օրագրից» (1985 թվական) մուլտֆիլմն ըստ Լեմ Ստանիսլավի պատմվածքի մոտիվների։ Աշխատել է Էկրան ստեղծագործական միությունում (1988-2000 թվական)։ Նկարահանել է մոտ 10 մուլտֆիլմ, այդ թվում` «Գեոնայի վապիրները», «Գեոնայի տերերը», «ԱՄԲԱ» մուլտֆիլմերը, որոնց եղել են չիրականացված «Աստղային աշխարհ» շարքի սկիզբը։ Նկարահանել է գովազդային և երաժշտական տեսահոլովակներ և վավերագրական ֆիլմեր։
2004 թվականին «Աստղային կամուրջ» փառատոնում «Միստեր Բլիս» մուլտֆիլմը ցուցադրվել է ըստ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի համանուն հեքիաթի[2]։
Որպես նկարիչ Գենադի Տիշչենկոն համահեղինակել է «Իվան Եֆրեմով» գիրքը` Նշանավոր մարդկանց շարքից և «Իվան Եֆրեմովի նամակագրությունը» գիրքը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1985 թվական` Իյոն Տիխովյի օրագրից։ Ճանապարհորդություն դեպի Ինտերոպիա
- 1987 թվական` Եվ արձագանքին կարձագանքի
- 1988 թվական` Պահպանեք անտառը
- 1989 թվական` Եկվորների առաքելությունը
- 1990 թվական` Ինչո՞ւ հավերը չեն կտցահարում գումարը
- 1991 թվական` Գեոնայի վապիրները
- 1992 թվական` Գեոնայի տերերը
- 1993 թվական` Պիպան և ցուլը
- 1994-1995 թվականներ` ԱՄԲԱ
- 1997 թվական` Ֆոտոկախարդանք (սերիա 1)
- 1998 թվական` Ֆոտոկախարդանք (սերիա 2)
- 2004 թվական` Միստեր Բլիս
- 2005 թվական` Կատուն
- 2006 թվական` Ֆաստիտակալոն
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվական` Ռուսաստանի ապագան
- 2005 թվական` Իվան Եֆրեմովի գաղտնիքը
- 2005 թվական` Արտերկրային բանականությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сайт Ганнадия Тищенко. Миры Ивана Ефремова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Владимир Пузий. «Сказка Толкина ожила в России»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 640. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենադի Տիշչենկոյի կայքը Արխիվացված 2020-08-10 Wayback Machine
- Գենադի Տիշչենկոն «Տառերի և կազմվածքների Ռուսական անիմացիա» կայքում
- Геннадий Тищенко в «Точке отсчёта» на «Живом ТВ»
- Գենադի Տիշչենկո (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Տիշչենկո» հոդվածին։ |
|