Виновата ли я…
«Виновата ли я…» | |
---|---|
ի երգը | |
Ժանր | պոեզիա |
Լեզու | ռուսերեն |
Հեղինակ | անհայտ |
Կոմպոզիտոր | Ալեքսեյ Մուրավլյով |
«Виновата ли я…» (հայ.՝ «Մեղավո՞ր եմ միթե ես»), սենտիմենտալ ռուսական երգ, որը դարձել է ժողովրդական։ Կոմպոզիտորն Ալեքսեյ Մուրավլյովն է, իսկ տեքստի հեղինակությունը վերագրվում է Ֆելիքս Դալադային։ Տոնայնությունը մինորային է, մեղեդին համեմատաբար պարզ է, հակիրճ և տեղավորվում է մեկ օկտավայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեքստում խոսվում է դժբախտ սիրո մասին։ Քնարական հերոսը երիտասարդ աղջիկ է, որն իր մորը պատմում է մի երիտասարդի մասին, ով համառորեն սիրահետել է իրեն և խոստումներ տվել, բայց հետո լքել է։ Հերոսուհին զգում է զայրույթ և ամոթ։ Նա իր պատմությունը տանում է հռետորական հարցերի տեսքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գրվել է 1960 թվականին խորհրդային «Ամպերը Բորսկի վրա» (ռուս.՝ «Тучи над Борском») ֆիլմի համար։ Կոմպոզիտորի առջև խնդիր էր դրված գրել մի երգ, որը կարող էր ընդգծել ծանր բովանդակությամբ կինոդրամայի տրամադրությունը։ Ռեժիսոր Վասիլի Օրդինսկին կոմպոզիտոր Ալեքսեյ Մուրավլյովի ուշադրությունը հրավիրել է այն դրվագների վրա, որոնցում դժվար հանգամանքների մեջ հայտնված գլխավոր հերոսուհին անհանգստություն է զգում։
Հետագայում կոմպոզիտորը պատմել է, որ Ռյազանի մերձակայքում գտնվող բնակավայրերից մեկում ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հնարավորություն է ունեցել լսել քիչ հայտնի մի ժողովրդական երգ, որի մեղեդին էլ ոգեշնչել է կոմպոզիտորին։ Նա որոշել է, որ ժողովրդական ոճով պարզ, բայց անկեղծ երգը կարող է հաջողությամբ հարմարվել տեսարանին, արտահայտել հերոսուհու հույզերը և ընդգծել ֆիլմի գեղարվեստական մտահղացումը։
Ալեքսեյ Մուրավլյովը պատրաստել է գործիքավորման մի քանի տարբերակ։ Եղել է տարբերակ երկու կիթառի և բալալայկայի համար, ինչպես նաև տարբերակ տղամարդկանց երգչախմբի համար։ Արդյունքում ֆիլմում երգը հնչում է տղամարդու կատարմամբ[1]։
Հայտնի չէ, թե ով է երգի խոսքերի հեղինակը։ Կոմպոզիտորի խոսքով՝ նա եղել է «իր ծանոթ բարդ», որը ցանկացել է անհայտ մնալ։ Ենթադրվում է, որ դա կարող էր լինել Ֆելիքս Դալադան։
Հայտնի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբեր տարիներին երգը կատարել են.
- 1994 – Նադեժդա Բաբկինան և «Русская песня» անսամբլը «Шумел камыш» ալբոմում,
- 1995 – Նադեժդա Կադիշևան «Виновата ли я» ալբոմում,
- 1998 – Ժաննա Բիչևսկայան «Старые русские народные деревенские и городские песни, Часть. 3» ալբոմում,
- 2002 – Վիկա Ցիգանովան «Русская водка» ալբոմում,
- 2005 – Օլգա Արեֆիևան և «Ковчег» խումբը «Крутится-вертится» ալբոմում,
- 2008 – Blackmore’s Night կատարել է «Toast To Tomorrow» վերնագրով անգլերեն տարբերակը «Secret Voyage» ալբոմում,
- 2020 – Ալեքսանդրա Զամյատինան «Виновата ли я» ալբոմում։
Երգը հաճախ կատարում են սիրողական և կիսապրոֆեսիոնալ ֆոլկլորային խմբերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Vsevolod Adlersky. ««Виновата ли я?» | Записки Адлерскаго» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей ТРЕТЬЯКОВ (2014 թ․ հոկտեմբերի 15). «"Виновата ли я" стала хитом, когда ее спел мужской хор». perm.kp.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
|