Jump to content

Էդուարդո Վարգաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդո Վարգաս
Eduardo Vargas
Վարգասը Չիլիի կազմում 2013 թվականին Իսպանիայի դեմ ընկերական խաղի ժամանակ
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Eduardo Jesús Vargas Rojas
Քաղաքացիությունը Չիլի Չիլի
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո, Չիլի
Հասակ 176 սմ
Քաշ 76 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մեքսիկա Տիգրես ՈՒԱՆԼ
Համար 26
Պատանեկան կարիերա
2003-2007 Չիլի Կոբրելոա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006-2009 Չիլի Կոբրելոա 53 (10)
2010-2011 Չիլի Ունիվերսիդադ 55 (18)
2012-2015 Իտալիա Նապոլի 19 (3)
2013Բրազիլիա Գրեմիո 18 (6)
2014Իսպանիա Վալենսիա 17 (3)
2014-2015Անգլիա ՔՊՌ 21 (3)
2015-2017 Գերմանիա Հոֆենհայմ 29 (2)
2017-ներկա Մեքսիկա Տիգրես ՈՒԱՆԼ 12 (1)
Ազգային հավաքական
2009 Չիլի Չիլի (մինչև 23) 6 (4)
2009-ներկա Չիլի Չիլի 75 (34)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էդուարդո Վարգաս (իսպ.՝ Eduardo Vargas), նոյեմբերի 20, 1989(1989-11-20)[1][2][3][…], Սանտյագո, Չիլի), չիլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով ներկայումս հանդես է գալիս մեքսիկական Տիգրես ՈՒԱՆԼ թիմի և Չիլիի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[4]։

Իր կարիերայի ընթացքում Վարգասը հանդես է եկել չիլիական Կոբրելոայի և Ունիվերսիդադի, Նապոլիի, գերմանական Հոֆենհայմի կազմում, ինչպես նաև վարձավճարով խաղացել է բրազիլական Գրեմիոյում, Վալենսիայում և անգլիական ՔՊՌ-ում։

2009 թվականից խաղում է նաև Չիլիի հավաքականի կազմում։ Չիլիի հետ մասնակցել է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիականերին և 2017 թվականի Կոնֆեդերացիաների գավաթին։ Չիլին հաղթել է 2015 և 2016 թվականի Կոպա Ամերիկաները, իսկ Վարգասը դարձել է առաջնության լավագույն ռմբարկու։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վարգասը սկսել է Կոբրելոայում։

Ունիվերսիդադ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին տեղափոխվել է Ունիվերսիդադ 700,000 ամերիկյան դոլարի դիմաց։ Այդ մրցաշրջանում նա վատ հանդես եկավ՝ խփելով 1 գոլ 18 խաղերում։ Այնուամենայնիվ, հաջորդ մրցաշրջանում նա դարձավ հիմնական կազմի խաղացող և շատ լավ խաղ ցուցադրեց՝ 44 խաղում խփելով 25 գոլ և տալով 11 գոլային փոխանցում։ Այս մրցաշրջանում Ունիվերսիդադը հաղթեց Չիլիի առաջնությունը և Կոպա Սուդամերիկանան։

Վարգասը Հարավային Ամերիկայի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստի թեկնածու էր, սակայն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ զիջելով Նեյմարին[5]։ 2011 թվականի դեկտեմբերին նա ընտրվեց տարվա լավագույն չիլիացի ֆուտբոլիստ։

2011 թվականի դեկտեմբերին իտալական Նապոլին գնեց Վարգասի տրանսֆերը 17.9 միլիոն դոլարով (11.5 միլիոն ֆունտ ստերլինգ)[6]։ Դեկտեմբերի 23-ին Նապոլիի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը պաշտոնապես հայտարարեց Վարգասի տրանսֆերի մասին[7]։ Վարգասի հետ պայմանագիրը ստորագրվեց հունվարի 9-ին։

Նապոլիում իր դեբյուտը Վարգասը նշեց հունվարի 12-ին՝ Չեզենայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[8]։ 2011-2012 մրցաշրջանում Նապոլիի կազմում նա անցկացրեց 13 խաղ՝ չխփելով ոչ մի գոլ։ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին ԱԻԿ-ի դեմ Եվրոպա Լիգայի խաղում Վարգասը խփեց իր առաջին գոլերը Նապոլիի կազմում՝ դառնալով առաջին չիլիացի ֆուտբոլիստը, ով հետ-տրիկի հեղինակ է դարձել եվրոպական միջազգային առաջնությունում[9]։ Այս խաղից բացի այս մրցաշրջանում նա մասնակցեց ևս 14 խաղ, սակայն չխփեց ոչ մի գոլ։

Գրեմիո (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 17-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց բրազիլական Գրեմիո[10]։ 6 օր անց նա իր առաջին հանդիպումն անցկացրեց թիմի կազմում՝ դուրս գալով խաղադաշտ Լիբերտադորեսի գավաթի Կիտոյի դեմ խաղում[11]։ Փետրվարի 21-ին չիլիացին իր առաջին գոլը խփեց Գրեմիոյի կազմում՝ գրավելով Ֆլումինենսեի դարպասը Լիբերտադորեսի գավաթի խաղում[12]։ Մարտի 31-ին Վարգասը իր առաջին գոլը խփեց Լիգա Գաուշուում՝ իրացնելով 11 մետրանոցը Պասսո Ֆունդոյի դեմ խաղում[13]։

Վալենսիա (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունվարի 23-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց իսպանական Վալենսիա[14]։ Վալենսիայի կազմում իր առաջին հանդիպումն անցկացրեց փետրվարի 1-ին՝ Բարսելոնայի դեմ արտագնա խաղում[15]։ Իր առաջին գոլը թիմի կազմում խփեց փետրվարի 8-ին՝ Բետիսի դեմ խաղում[16]։

Եվրոպա Լիգայում չիլիացին խփեց 2 գոլ և տվեց 3 գոլային փոխանցում 8 խաղերում, իսկ Վալենսիան հասավ գավաթի կիսաեզրափակիչ։

Քուինս Պարկ Ռեյնջերս (վարձավճար)
[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 21-ին Վարգասը վարձավճարով տեղափոխվեց անգլիական Քուինս Պարկ Ռեյնջերս[17]։ Ակումբում չիլիացին իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղի 59-րդ րոպեին[18]։ Հոկտեմբերի 19-ի Լիվերպուլի դեմ խաղում Վարգասը փոխարինման դուրս եկավ խաղի 78-րդ րոպեին և 2 գոլ հեղինակեց, սակայն ՔՊՌ-ն պարտվեց 2-3 հաշվով[19]։

Դեկտեմբերի 26-ին Արսենալի դեմ խաղում Վարգասը օգնեց իր թիմի դարպասապահ Ռոբերտ Գրինին ետ մղել Ալեքսիս Սանչեսի իրացրած 11-մետրանոցը՝ ցուցամատով ցույց տալով, թե որ ուղղությամբ իր հայրենակիցը կխփի։ Այնուամենայնիվ, ՔՊՌ-ն պարտվեց այդ խաղում 2-1 հաշվով[20]։

2015 թվականի ապրիլի 4-ին՝ Վեստ Բրոմվիչի դեմ խաղում Վարգասը ծնկի վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանի շարունակությունը[21]։ Այդ մրցաշրջանում ՔՊՌ-ն զբաղեցրեց վերջին տեղը և դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[22]։

2015 թվականի օգոստոսի 24-ին Վարգասը 4 տարվա պայմանագիր կնքեց գերմանական Հոֆենհայմի հետ[23]։ Ակումբը նրա համար վճարեց 5 միլիոն եվրո։

Տիգրես ՈՒԱՆԼ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 27-ին մեքսիկական Տիգրես ՈՒԱՆԼ ակումբը հայտարարեց, որ Վարգասը միացել է իրենց թիմին[24]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Վարգասը Չիլիի մինչև 23 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Տուլոնի առաջնությանը։ Չիլին հաղթեց այդ առաջնությունում, իսկ Վարգասը դարձավ իր թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն[25]։

2009 թվականի նոյեմբերի 5-ին նա իր դեբյուտը նշեց Չիլիի ազգային հավաքականի կազմում Պարագվայի դեմ խաղում[26]։

2011 թվականին Վարգասը նորից հրավիրվեց հավաքական և սեպտեմբերի 2-ին իր առաջին գոլը խփեց հավաքականի կազմում Իսպանիայի դեմ ընկերական խաղում[27]։ Հոկտեմբերի 11-ին նա խփեց իր առաջին գոլը Չիլիի կազմում պաշտոնական խաղում՝ գրավելով Պերուի դարպասը Աշխարհի առաջնության որակավորման խաղում[28]։

2013 թվականի սեպտեմբերին Վարգասը շրջանցեց Մարսելո Սալասի և Կառլոս Կասելիի Չիլիի հավաքականի կազմում հաջորդական խաղերում խփած գոլերի ռեկորդը՝ գոլի հեղինակ դառնալով Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում։ Սա դարձավ նրա 6-րդ հաջորդական հանդիպումը, որում նա գոլ էր խփել[29]։

Աշխարհի առաջնություն 2014

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարգասը Չիլիի հավաքականի հետ մասնակցեց 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Առաջնության խմբային փուլի Իսպանիայի դեմ հաղթական խաղում Վարգասը խփեց առաջին գոլը[30]։ Չիլին անցավ խմբային փուլը, սակայն դուրս մնաց 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվելով Բրազիլիային[31]։

Կոպա Ամերիկա 2015

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 11-ին Վարգասը գոլի հեղինակ դարձավ Էկվադորի դեմ Կոպա Ամերիկայի բացման խաղում[32]։ Հունիսի 15-ին Վարգասը իր երկրորդ գոլը խփեց Մեքսիկայի դեմ 3-3 ավարտված խաղում[33]։ Կիսաեզրափակչի Պերուի դեմ խաղում Վարգասը դուբլ ձևակերպեց, և Չիլին հաղթեց 2-1 հաշվով[34]։ Չնայած Վարգասը փոխարինվեց եզրափակչի Արգենտինայի դեմ խաղի լրացուցիչ ժամանակում, Չիլիի հավաքականը հաղթեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում՝ նվաճելով իր պատմության առաջին խոշոր միջազգային գավաթը[35]։ Վարգասի 4 գոլերը դարձրեցին նրան առաջնության լավագույն ռմբարկուն՝ Պաոլո Գերերոյի հետ[36]։ Նա նաև ընդգրկվեց 2015 թվականի Կոպա Ամերիկայի խորհրդանշական հավաքականի մեջ[37]։

Կոպա Ամերիկա 2016

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 14-ին Վարգասը դուբլ ձևակերպեց 2016 թվականի Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակչի Պանամայի դեմ խաղում[38]։ 4 օր անց նա ևս 4 գոլ խփեց Մեքսիկայի դարպասը, իսկ Չիլին այդ խաղում հաղթեց 7-0 հաշվով[39]։ Եզրափակչում Չիլին նորին 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Արգենտինայում՝ պահպանելով իր Հարավային Ամերիկայի լավագույն հավաքականի տիտղոսը[40], իսկ Վարգասը դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ խփած 6 գոլերով[41]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 20-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Մայրցամաքային Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Կոբրելոա 2006–C 3 0 3 0
2007–A 4 0 4 0
2007–C 1 0 1 0
2008–A 12 1 12 1
2008–C 9 3 9 3
2009–A 10 2 10 2
2009–C 14 4 2 1 16 5
Ընդհանուր 53 10 2 1 55 11
Ունիվերսիդադ 2010 18 1 10 2 28 3
2011–A 22 10 22 10
2011–C 15 7 12 11 2 1 29 19
Ընդհանուր 55 18 22 13 1 0 �� 79 32
Նապոլի 2011–12 10 0 1 0 2 0 13 0
2012–13 9 0 6 3 15 3
Ընդհանուր 19 0 7 3 2 0 28 3
Գրեմիո  2013 18 6 10 2 3 0 6 1 37 9
Վալենսիա 2013–14 17 3 8 2 25 5
ՔՊՌ 2014–15 21 3 1 0 22 3
Հոֆենհայմ 2015–16 24 2 24 2
Տիգրես 2017– 11 1 5 2 9 2
Կարիերայի ընդհանուր 207 42 49 21 7 0 6 1 270 65
Չիլիի ազգային հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2009 1 0
2010 2 0
2011 6 2
2012 6 0
2013 12 9
2014 12 7
2015 13 7
2016 14 7
2017 9 2
Ընդհանուր 75 34

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 2, 2011 ԱՖԳ Արենա, Սանկտ Գալեն, Շվեյցարիա Իսպանիա Իսպանիա 2–0 2–3 Ընկերական խաղ
2. Հոկտեմբերի 12, 2011 Էստադիո Մոնումենտալ, Սանտյագո, Չիլի Պերու Պերու 2–0 4–2 ԱԱ-2014 Որակավորման փուլ
3. Փետրվարի 6, 2013 Վիսենտե Կալդերոն, Մադրիդ, Իսպանիա Եգիպտոս Եգիպտոս 1–0 2–1 Ընկերական խաղ
4. Մարտի 26, 2013 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Ուրուգվայ Ուրուգվայ 2–0 2–0 ԱԱ-2014 Որակավորման փուլ
5. Ապրիլի 24, 2013 Մինեյրան, Բելու Հորիզոնտի, Բրազիլիա Բրազիլիա Բրազիլիա 2–2 2–2 Ընկերական խաղ
6. Հունիսի 7, 2013 Դեֆենսորես դել Չակո, Ասունսիոն, Պարագվայ Պարագվայ Պարագվայ 1–0 2–1 ԱԱ-2014 Որակավորման փուլ
7. Հունիսի 11, 2013 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Բոլիվիա Բոլիվիա 1–0 3–1
8. Սեպտեմբերի 6, 2013 Վենեսուելա Վենեսուելա 1–0 3–0
9. Սեպտեմբերի 10, 2013 Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա Իսպանիա Իսպանիա 1–0 2–2 Ընկերական խաղ
10. 2–1
11. Նոյեմբերի 19, 2013 Ռոջերս կենտրոն, Տորոնտո, Կանադա Բրազիլիա Բրազիլիա 1–1 1–2
12. Մայիսի 30, 2014 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Եգիպտոս Եգիպտոս 2–2 3–2
13. 3–2
14. Հունիսի 4, 2014 Էստադիո Էլիաս Ֆիգուերոա, Վալպարաիսո,

Չիլի

Հյուսիսային Իռլանդիա Հյուսիսային Իռլանդիա 1–0 2–0
15. Հունիսի 18, 2014 Մարականա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Իսպանիա Իսպանիա 1–0 2–0 ԱԱ-2014
16. Հոկտեմբերի 10, 2014 Էստադիո Էլիաս Ֆիգուերոա, Վալպարաիսո,

Չիլի

Պերու Պերու 1–0 3–0 Ընկերական խաղ
17. 3–0
18. Նոյեմբերի 15, 2014 Էստադիո ԿԱՊ, Տալկաուանո, Չիլի Վենեսուելա Վենեսուելա 3–0 5–0
19. Հունիսի 11, 2015 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Էկվ��դոր Էկվադոր 2–0 2–0 Կոպա Ամերիկա 2015
20. Հունիսի 15, 2015 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Մեքսիկա Մեքսիկա 2–2 3–3
21. Հունիսի 29, 2015 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Պերու Պերու 1–0 2–1 Կոպա Ամերիկա 2015
22. 2–1
23. Հոկտեմբերի 8, 2015 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Բրազիլիա Բրազիլիա 1–0 2–0 ԱԱ-2018 Որակավորման փուլ
24. Հոկտեմբերի 13, 2015 Էստադիո Նասիոնալ, Լիմա, Պերու Պերու Պերու 2–2 4–3
25. 4–2
26. Հունիսի 14, 2016 Լինկոլն Ֆայնեշնել Ֆիլդ, Ֆիլադելֆիա, ԱՄՆ Պանամա Պանամա 1–1 4–2 Կոպա Ամերիկա 2016
27. 2–1
28. Հունիսի 18, 2016 Լիվայս մարզադաշտ, Սանտա Կլարա, ԱՄՆ Մեքսիկա Մեքսիկա 2–0 7–0 Կոպա Ամերիկա 2016
29. 4–0
30. 5–0
31. 6–0
32. Նոյեմբերի 15, 2016 Էստադիո Նասիոնալ, Սանտյագո, Չիլի Ուրուգվայ Ուրուգվայ 1–1 3–1 ԱԱ-2018 Որակավորման փուլ
33. Հունիսի 13, 2017 Կլուժ Արենա, Կլուժ-Նապոկա, Ռումինիա Ռումինիա Ռումինիա 1–0 2–3 Ընկերական խաղ
34. Հունիսի 18, 2017 Օտկրիտիա Արենա, Մոսկվա, Ռուսաստան Կամերուն Կամերուն 2–0 2–0 Կոնֆեդերացիաների գավաթ

2017

Ունիվերսիդադ
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կոպա Սուդամերիկանայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու. 2011
  • Կոպա Սուդամերիկանայի մրցաշրջանի լավագույն խաղացող. 2011
  • Չիլիի առաջնության մրցաշրջանի լավագույն խաղացող. 2011
  • Չիլիի առաջնության մրցաշրջանի լավագույն հարձակվող. 2011
  • ԿՈՆՄԵԲՈԼ-ի խորհրդանշական հավաքական. 2011
  • Կոպա Ամերիկայի խորհրդանշական հավաքական. 2015, 2016
  • Կոպա Ամերիկայի մրցաշրջանի լավագույն ռմբարկու. 2015, 2016

Ծանոթագրությունններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Eduardo Vargas - Player Profile 16/17 | Transfermarkt» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  5. «Eduardo Vargas pelea con Neymar para ser el mejor de América - LA TERCERA». La Tercera (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  6. «Eduardo Vargas Signs With Napoli, Snubs Move to English Premier League». NESN.com (ամերիկյան անգլերեն). 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  7. «Napoli announce Vargas signing». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  8. «Napoli 2 - 1 Cesena Match report - 1/12/12 Coppa Italia - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  9. uefa.com (2012 թ․ սեպտեմբերի 20). «The official website for European football – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  10. «Official: Gremio sign Vargas on loan - Goal.com». Goal.com (Indian English). 2013 թ․ հունվարի 18. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.(չաշխատող հղում)
  11. «LDU Quito vs. Gremio - Football Match Summary - January 23, 2013 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  12. «Fluminense 0 - 3 Grêmio Match preview - 2/21/13 Copa Libertadores - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  13. «Passo Fundo x Grêmio - Campeonato Gaúcho 2013 | globoesporte.com». globoesporte.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  14. «Vargas leaves Napoli for Valencia - Goal.com». Goal.com (անգլերեն). 2014 թ․ հունվարի 23. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  15. «Barcelona 2 - 3 Valencia Match report - 2/1/14 Primera División - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  16. «Valencia-Betis: resumen, goles y resultado - MARCA.com». www.marca.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  17. «Official: QPR sign Vargas on loan from Napoli - Goal.com». Goal.com (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  18. «Manchester United 4 - 0 Queens Park Rangers Match preview - 9/14/14 Premier League - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  19. «Queens Park Rangers 2-3 Liverpool». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  20. «Vargas points the way to help Green save Sanchez penalty». Mail Online. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  21. «Eduardo Vargas: QPR player ruled out for season with knee injury». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ ապրիլի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  22. Whaling, James (2015 թ․ մայիսի 10). «QPR relegated from the Premier League after humbling defeat at Manchester City». mirror. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  23. «Hoffenheim sign Chile forward Eduardo Vargas from Napoli». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  24. TVN, 24Horas.cl (2017 թ․ հունվարի 27). «Eduardo Vargas ya es oficialmente nuevo jugador de Tigres». 24Horas.cl (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  25. «Toulon Tournament Player Of The Day: Eduardo Vargas - Goal.com». Goal.com (անգլերեն). 2009 թ․ հունիսի 6. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  26. S.A.P., El Mercurio (2009 թ․ նոյեմբերի 5). «Un sparring y Paredes le dieron un agónico triunfo a la "Roja" ante Paraguay | Emol.com». Emol (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  27. «Spain 3 - 2 Chile Match report - 9/2/11 Friendlies - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  28. «World Cup (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  29. «Eduardo Vargas supera récord de Carlos Caszely y Marcelo Salas - LA TERCERA». La Tercera (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  30. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Spain-Chile - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  31. FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Brazil-Chile - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  32. «Copa America 2015: Chile 2-0 Ecuador». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2015 թ․ հունիսի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  33. Reuters (2015 թ․ հունիսի 15). «Hosts Chile draw with Mexico in six-goal Copa América thriller». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  34. Reuters (2015 թ․ հունիսի 29). «Vargas double takes hosts Chile into Copa América final». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. {{cite news}}: |last= has generic name (օգնություն)
  35. Hill, Tim (2015 թ․ հուլիսի 4). «Chile win Copa América after beating Argentina on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  36. Andy Edwards (2015 թ․ հուլիսի 5). «2015 Copa America awards: Vargas, Guerrero beat Aguero, Vidal to top scorer». ProSoccerTalk. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  37. Matchett, Karl. «Copa America 2015: Team of the Tournament». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  38. «Chile 4 - 2 Panama Match report - 6/15/16 Copa America - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  39. Parker, Graham (2016 թ․ հունիսի 19). «Mexico 0-7 Chile: Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  40. Lutz, Tom (2016 թ․ հունիսի 26). «Chile beat Argentina on penalties to win Copa América – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  41. «Top Goal Scorer in Copa America Centenario 2016 (6 goal - Vargas)». SPORTSMAZA.COM - A Sports Magazine (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուարդո Վարգաս» հոդվածին։