Ջոն Քերթին
Ջոն Քերթին անգլ.՝ John Curtin | |
Կուսակցություն՝ | Ավստրալիական լեյբորիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Grenville College?[1], Բոստոնի քոլեջ և St Ambrose's School, Brunswick? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և Australian rules football player |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | հունվարի 8, 1885[2][3][4][…] |
Ծննդավայր | Creswick, Colony of Victoria, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 5, 1945[2][3][4][…] (60 տարեկան) |
Վախճանի վայր | Deakin, Ավստրալիական մայրաքաղաքային տարածք, Ավստրալիա |
Թաղված | Karrakatta Cemetery |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Ի ծնե անուն | անգլ.՝ John Joseph Ambrose Curtin |
Ամուսին | Elsie Curtin? |
Ինքնագիր | |
Ջոն Ջոզեֆ Քերթին (անգլ.՝ John Joseph Ambrose Curtin, հունվարի 8, 1885[2][3][4][…], Creswick, Colony of Victoria, Բրիտանական կայսրություն - հուլիսի 5, 1945[2][3][4][…], Deakin, Ավստրալիական մայրաքաղաքային տարածք, Ավստրալիա), ավստրալիացի պետական և քաղաքական գործիչ, 1928 թվականից սկսած՝ Լեյբորիստական կուսակցությունից պատգամավոր, Ավստրալիայի 14-րդ վարչապետ (1941 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 1945 թվականի հուլիսի 5)-ը։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Քերթինը ծնվել է 1885 թվականի հունվարի 8-ին Ավստրալիայի Վիկտորիա նահանգի կենտրոնական մասում գտնվող Քրեսուիկ քաղաքում։ Հայրը՝ Ջոն Քերթինը, իռլանդացի էր, որն իր կյանքի ընթացքում աշխատել է որպես բանտապահ, ոստիկան, մենեջեր, իսկ մայրը՝ Մերի Էնն էր[5]։ Մի քանի կաթոլիկ և պետական դպրոցներում ստանալով տարրական կրթություն՝ 12 տարեկան հասակում աշխատանքի է ընդունվել Մելբուռնի գործարաններից մեկում։ Շուտով դարձել է Ավստրալիայի լեյբորիստական կուսակցության, ինչպես նաև Վիկտորիայի սոցիալիստական կուսակցության ակտիվ անդամ։ Սոցիալիստական արմատական թերթում հրապարակել է իր աշխատանքները[5]։
1911 թվականին աշխատել է որպես փայտագործների արհմիության քարտուղար, իսկ 1914 թվականից՝ դրա առաջին դաշնային նախագահ։ Նույն թվականին առաջադրվել է Ավստրալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում որպես Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ, սակայն ընտրություններում պարտություն է կրել։ Զինվորական ծառայության զորակոչից առաջ պարտադիր բուժզննումից հրաժարվելու համար (Քերթինը դեմ էր զինվորական ծառայությանը՝ հավատարիմ մնալով պացիֆիզմի և սոցիալիստական հակամիլիտարիզմի սկզբունքներին) կալանավորվել է երեք ամիս ժամկետով (թեև, ամեն դեպքում, նա վատ տեսողության պատճառով ծառայության համար ոչ պիտանի կճանաչվեր)։ Ազատագրումից հետո Ջոնը տառապել է ալկոհոլիզմով (ալկոհոլի հանդեպ սերը պահպանվել է նաև վարչապետության տարիներին)։
1917 թվականին ամուսնացել է Էլզի Նիդեմի հետ, որից ունեցել է երկու երեխա։ 1918 թվականին տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիայի Փերթ քաղաք, որտեղ դարձել է «Westralian Worker», արհմիութենական պաշտոնական թերթերի խմբագիր։ Մինչ այդ, 1917 թվականին, դարձել է Ավստրալիայի լրագրողների ասոցիացիայի անդամ, որի նախագահ է դարձել 1921 թվականին։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, քանի դեռ 1928 թվականին Ֆրեմանտլ ընտրատարածքից տեղ չի հաղթել խորհրդարանում։ Ջեյմս Սկալինի ղեկավարությամբ լեյբորիստական կառավարության կազմավորումից հետո 1929 թվականին նախարարի պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր, սակայն ալկոհոլից կախվածության պատճառով նրա թեկնածությունը հավանության չի արժանացել։ 1931 թվականին Քերթինը կորցրել է իր տեղը խորհրդարանում, սակայն 1934 թվականին կրկին վերադարձել է։
1935 թվականին լեյբորիստների առաջնորդ Սկալինի պաշտոնաթողությունից հետո Քեթրինն անսպասելիորեն ընտրվել է նրա տեղը (ընդամենը մեկ ձայնի առավելությամբ). ազդել է կուսակցության ղեկավարությունում ձախ արհմիութենական խմբի աջակցությունը[5]։
Վարչապետության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ական թվականների սկզբին Քերթինը Ռոբերտ Մենզիսից առաջարկ էր ստացել ռազմական «ազգային կառավարություն» ձևավորելու մասին, սակայն որոշել էր հրաժարվել՝ վախենալով Լեյբորիստական կուսակցության պառակտումից։ Խորհրդարանի երկու անկախ անդամներից՝ Արթուր Քոլզից և Ալեքսանդր Ուիլսոնից ստացած աջակցության շնորհիվ (նախկինում նրանք հանդես էին գալիս պահպանողականների կողմից), 1941 թվականի հոկտեմբերին Քերթինը դարձել է Ավստրալիայի վարչապետ։
1941 թվականին Խաղաղ օվկիանոսում ճապոնացիների հարձակման սկսվելուց հետո (այն ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմ էր ընթանում) Ավստրալիայում ռազմական դրություն էր հայտարարվել, իսկ արդյունաբերությունը փոխադրվել էր ռազմական ռելսերի[6]։ Միաժամանակ Քերթինը դուրս է բերել ավստրալիական զորքերը Մերձավոր Արևելքից՝ նրանց առաջ մղելով պաշտպանելու Նոր Գվինեան և Ավստրալիան ճապոնական սպառնալիքից։ 1942 թվականի ապրիլին ռազմական պաշտպանական միություն է կնքել Միացյալ Նահանգների հետ, իսկ ավստրալիական զորքերի հրամանատարությունը հանձնվել է ամերիկացի գեներալ Դուգլաս Մակարթուրին։ 1942 թվականի փետրվարի 19-ին Դարվինի վրա իրականացվել է Ճապոնական ավիացիայի հարձակում, որն ամենախոշորն է Ավստրալիայի պատմության մեջ։ Սակայն դա չի խանգարել Լեյբորիստական կուսակցությանը 1942 թվականի օգոստոսին կայացած խորհրդարանական ընտրություններում իր պատմության մեջ խոշորագույն հաղթանակ տանել[7]։
Ընդհանուր առմամբ՝ պատերազմական տարիները Քերթինի կառավարության ղեկավարությամբ եղել են սոցիալական և մշակութային նշանակալի փոփոխությունների ժամանակաշրջան. անցկացվել են օդային հարձակումներից պաշտպանության միջոցառումներ, կառուցվել են ավիացիայի համար բազմաթիվ թաքստոցներ, ներդրվել է արտադրանքի նորմավորում, իրականացվել է գործարանների աշխատանքներում կանանց զանգվածային ներգրավում[7]։
Քերթինը մահացել է 1945 թվականի հուլիսի 5-ին Կանբերրա քաղաքում՝ պատերազմի ավարտից ընդամենը մեկ ամիս առաջ՝ դառնալով թվով երկրորդ ավստրալիական վարչապետը, որը մահացել է վարչապետի պաշտոնում[7]։ Թաղվել է Պերթ քաղաքի Կարակատտա գերեզմանատանը։
Կարճ ժամանակով նրա պաշտոնը զբաղեցրել է Ֆրենկ Ֆորդը, իսկ ևս մեկ շաբաթ անց՝ Բեն Չիֆլին։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնի կերպարը ներկայացնում է Ավստրալիան Sid Meier's Civilization VI խաղում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Day, David (1999). Curtin: A Life. Pymble, New South Wales: HarperCollins. ISBN 0-207-19669-9.
- Dowsing, Irene (1969). Curtin of Australia. Acacia Press. ISBN 91-30-00121-8.
- Edwards, John (2017). John Curtin's War - Volume I: The Coming of War in the Pacific, and Reinventing Australia. Viking. ISBN 978-0-670-07347-4. OCLC 1081065848.
- Edwards, John (2018). John Curtin's War: Volume II - Triumph and Decline. Melbourne, Victoria: Viking. ISBN 978-0-14379-136-2. OCLC 1043833675.
- Ross, Lloyd (1977). John Curtin. Macmillan. ISBN 0-522-84734-X.
- Black, David (1995). In His Own Words: John Curtin's Speeches and Writings. Perth: Paradigm Books, Curtin University. ISBN 978-1-86342-422-6.
- Butlin, S.J. and Schedvin, C. B. (1977). War Economy 1942-1945. Canberra: Australian War Memorial. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- Hasluck, Paul (1970). The Government and the People 1942-1945. Canberra: Australian War Memorial. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- MacArthur, Douglas (1964). Reminiscences of General of the Army Douglas MacArthur. Annapolis: Bluejacket Books. ISBN 978-1-55750-483-8. OCLC 220661276.
- Wigmore, Lionel (1957). The Japanese Thrust. Canberra: Australian War Memorial. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին.
- Wurth, Bob (2006). Saving Australia: Curtin's Secret Peace with Japan. Lothian Press. ISBN 0-7344-0904-4.
Արտաքին հղո��մներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- David Day, Chapter 7. John Curtin: Taking his Childhood Seriously, Australian Political Lives: Chronicling political careers and administrative histories
- «John Curtin». Australia's Prime Ministers. National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
- John Curtin Prime Ministerial Library / Curtin University of Technology, Western Australia
- John Curtin's Australian Journalists Association Badge – English and Media Literacy, Australian Biography – Prime Ministers' Natural Treasures
- Listen to John Curtin declaring that Australia is at war with Japan in 1941 on australianscreen online
- The recording 'Curtin Speech: Japan Enters Second World War, 1941' was added to the National Film and Sound Archive's Sounds of Austral registry in 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քերթին» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.thecourier.com.au/story/6110897/a-new-building-on-a-very-old-site-the-proud-past-of-grenville-college/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 «Curtin, John (1885 - 1945)» (անգլերեն). Australian Dictionary of Biography, Online Edition. Վերցված է 6 апреля 2009-ին.
- ↑ «John Curtin. In Office» (անգլերեն). National Archives of Australia. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 6 апреля 2009-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «John Curtin» (անգլերեն). National Museum of Australia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 6 апреля 2009-ին.