Հմայակ Հարոյան
Հմայակ Հարոյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Հմայակ Վարազդատի Հարոյան (հունվարի 9, 1949[1], Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, պահեստազորի գեներալ-մայոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հմայակ Հարոյանը ծնվել է 1949 թվականի հունվարի 9-ին Արագածոտնի Արեգ գյուղում, մտավորականներ Վարազդատ և Մանուշակ Հարոյանների ընտանիքում, որոնք ունեցել են 6 երեխա։ 1973 թվականին ավարտել է Խարկովի ռազմական բարձրագույն ուսումնարանը, եղել է Խարկովի ինժեներա-հրամանատարական ռազմական ուսումնարանի կուրսանտ, ուսանել հրթիռաձիգի մասնագիտություն։ 1973-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ տարբեր զորամասերում, 1991 թվականից՝ ՀՀ ԶՈՒ-ում։ 1992-1994 թվականներին մասնակցել է Տավուշի, ԼՂՀ Մարտունու ինքնապաշտպանական մարտերին[2]։ 1992-1993 թվականներին եղել է Արևելյան զորախմբի հրամանատար, 1993-1994 թվականներին՝ Հարավային զորախմբի հրամանատար։ 1993 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։
1994-1998 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ սպառազինության հարցերով։ 1998-2001 թվականներին ՌԴ-ում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, 2001-2004 թվականներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության պետ[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9981
- ↑ Արցախյան գոյամարտ. 1991-1994 թվականներ
- ↑ «ՀՀՏԿԵՆ, Պատմական ակնարկ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին