Թանկարժեք գազանիկները
Տեսակ | անիմե հեռուստասերիալ |
---|---|
Ժանր | կատակերգական անիմե և մանգա, ռոմանտիկ անիմե կամ մանգա և Մահո-շոջո |
Հնչյունավորում | 豊崎愛生? |
Երկիր | Ճապոնիա |
Լեզու | ճապոներեն |
Թվական | 2013, 2012, 2011, 2010 և 2009 |
tv-osaka.co.jp/ip4/jewelpet/(ճապոներեն) |
Թանկարժեք գազանիկները (ճապ.՝ ジュエルペット), մանկական անիմացիոն սերիալ մախո-սյոձյո ժանրում, որը թողարկվել է Comet ստուդիայում։ Jewelpet մեդիաֆրանշիզայի մասն է։
Անիմե սերյալի առաջին սերիան, որը պարզապես կոչվում էր Jewelpet, թողարկվել է 2009 թվականին և հեռարձակվել է TV Tokyo հեռուստաալիքով, 2009 թվականի մայիսի 5-ից մինչև 2010 թվականի մարտի 28-ը։ Հետո հայտնվել են «Jewelpet Twinkle», «Jewelpet Sunshine», «Jewelpet Kira Deco!» շարքերը, «Jewelpet Sweets Dance Princess» լիամետրաժ ֆիլմը, և վերջապես` «Jewelpet Happiness» հինգերորդ շարքը (2013)[1][2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան. «Jewelpet»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի. Րինկո Կագյոկու
Գոյություն ունի կախարդական երկիր, որտեղ ապրում են գազանիկներ։ Մի անգամ երեք կախարդուհիներ, որոնք այդ կախարդական քաղաքում գլխավորն էին, ցանկանում են մաքրել քաղաքը և դրա բոլոր բնակիչներին ժամանակավորապես դարձնում են թանկարժեք քարեր։ Բոլորին, բացի Ռուբիից, որը ինչպես միշտ ներկա չէր դասին և ամեն ինչ բաց է թողնում։ Թալիսմանները կախարդական անտառ բերելիս, որտեղ նրանք պետք է բարեհաջող սպասեին քաղաքի մաքրմանը, նրանց տեղափոխող հավալուսնի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում, և բոլոր թանկարժեք քարերը թափվում են երկրի վրա և ցրվում։ Երեք հրաշագործուհիները Ռուբի նապաստակին ուղարկում են երկիր, որպեսզի գտնի և վերադարձնի բոլոր ընկերներին։ Երկրի վրա նա հանդիպում է Ռինկո անունով մի աղջկա, որը պետք է օգնի նրան։
Երկրորդ եթերաշրջան. «Jewelpet Twinkle»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի` Ակարի Սակուրա
Գոյություն ունի կախարդական ակադեմիա, որտեղ հրաշագործները և գազանիկները զույգով կարող են սովորել կախարդություն։ Սակայն Ռուբի անունով գազանիկը չի կարողանում իրեն արժանի զույգ գտն��լ։ Մի անգամ նա պատահաբար ընկնում է Երկիր (մարդկանց աշխարհ), որտեղ հանդիպում է Ակարի Սակուրա անունով աղջկա։ Ավելի ուշ նա համաձայնում է դառնալ Ռուբիի նոր զույգը, բայց կախարդական ակադեմիա հասնելու համար նրան հարկավոր է հավաքել 12 թանկարժեք քար։
Երրորդ եթերաշրջան. «Jewelpet Sunshine»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի` Կանոն Միձուսիրո
Կախարդական երկրում, որտեղ ապրում են կախարդական գազանիկները, կա Արևի լույսի ակադեմիա, որտեղ մարդիկ և գազանիկները սովորում են կախարդություն։ Գազանիկ Ռուբին, իր սենյակակից Կանոն Միձուսիրոն և նրանց ընկերները ակադեմիայում լայնորեն հայտնի էին իրենց չարաճճիություններով։ Նրանք բոլորը երազում են հաջող կերպով ավարտել ակադեմիան և պետք է մի շարք բարդ խնդիրներ կատարեն իրենց նպատակին հասնելու համար։ Նրանք նաև անընդհատ ընկնում են ծիծաղելի իրավիճակների մեջ։
Չորրորդ եթերաշրջան. «Jewelpet Kira Deco!»
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի` Փինկ Օմիյա
Ըստ լեգենդի, կախարդական գազանիկները ծնվել են հրաշագործ թագուհի Ջուելինայի սիրուց և հոգատարությունից։ Ջուելինան ապակե գնդակ ուներ, բայց մի անգամ դրա վրա երկնաքար է ընկնում և կոտրում այն բազմաթիվ մանր կտորների, որոնք ըստ լեգենդի անվանել էին դեկորատիվ քարեր։ Գազանիկները գնում են գտնելու և հավաքելու այդ քարերը։ Այդպես նրանք կկարողանան կանգնեցնել հավերժ չարի թագավորությունը Երկրի վրա։ Ճանապարհին նրանք հանդիպում են հինգ տարօրինակ անձանցից կազմված խմբին, որոնք իրենց անվանում են Kira Deco 5 և նույնպես քարեր են հավաքում։ Նրանք կընկերանան նրանց հետ։
Հինգերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի` Տիարի Ցուկիկագե
Լեդի Ջուելինան Ռուբիին կախարդական զարդատուփ է տալիս, որպեսզի վերջինս դրա մեջ հավաքի կախարդական թանկարժեք քարերը։ Առաջադրանքն իրականացնելու համար Ռուբին պետք է զուգահեռաբար սովորի Թանկարժեք քարերի ակադեմիայում և «Jewelpet» անունով սրճարան բացի։ Ցավոք, սրճարանը շատ աշխատանք է պահանջում, և այնտեղ ոչ ոք չի գնում։ Մի անգամ Ռուբին հանդիպում է երեք աշակերտուհիների, որոնք որոշում են նրան օգնել։ Միասին նրանք առաջ կմղեն խանութը և կպաշտպանեն կախարդակնան զարդատուփը գողերից։
Վեցերորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսուհի ` Մոմոնա
Ջևելենդի թագուհի դառնալու համար Մոմոնան պետք է փորձություն անցնի Թանկարժեք պալատում, որտեղ նա պատահաբար հայտնվել է իր սիրելի ավագ եղբոր հարսանիքից։ Բայց միայն Մոմոնան չէ, որ ցանկանում է թագուհի դառնալ, պալատում ապրում են բազմաթիվ արժանի մրցակցուհիներ, ինչպես նաև` արքայազներ, որոնք պետք է լեդիների հետ կատարեն առաջադրանքը` Ջևելենդի թագավոր դառնալու համար։ Աղջիկներին օգնում են Ջևելփեթ կախարդական գազանիկները` մարդկանց լավագույն ընկերները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jewelpet Magical Girl Anime Gets 4th TV Show, 1st Film (Updated) - News - Anime News Network». Anime News Network (անգլերեն). 2012 թ․ փետրվարի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Jewelpet Magical Girl Anime Gets 5th TV Show in April - News - Anime News Network». Anime News Network (անգլերեն). 2013 թ․ փետրվարի 14. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
|