Jump to content

Աբովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աբովյան, հայկական ազգանուն[1]։

Աբովյանները Կոթիում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբովյան և Ազիբեկյան ազգերը ծագում են միևնույն նահապետից։ Մեծերը պատմել են, որ այս երկու տոհմերը գյուղ են տեղափոխվել Երևանի կողմերից 17֊րդ դարում։ Հավանաբար նրանց չի բավարարել տեղի կիսաանապատային բնությունը, կամ չեն ցանկացել ենթարկվել պարսիկներին ու թուրքերին, նաև այլ պատճառներով իրենց ենթակա փոքրաթիվ ծխերով թողել, հեռացել են դեպի հյուսիս։ Ի դեմս Կոթիի` նրանք գտնում են ապահով ապաստան և հարմար բնակության վայր։ Գյուղացիները ընդունում են և գյուղի արևելյան մասերում բնակատեղ հատկացնում։ 17 և 18֊րդ դարերում Վրաստանը կիսանկախ թագավորություն էր` ենթակա պարսիկների կամ ռուսների ազդեցությանը։ Թեև Կոթին իր տարածքներով գտնվում էր վրացական թագավորության կազմում, սակայն ուներ կիսանկախ գյուղի կարգավիճակ, ուներ նաև իր պաշտպանական զորաջոկատները` լեզգիներից և այլ քոչվոր ցեղերից պաշտպանվելու համար։ Այս ամենին նա հասել էր իր բնակիչների ըմբոստ բնավորության և ազատատենչ ոգու շնորհիվ։ Եկվորների մեջ կային զենք կրելու և կռվելու ընդունակ մարդիկ։ Այս տոհմերն աճել են, բազմացել, և մի մասն էլ` այլ վայրեր տեղափոխվել։ Նրանք որտեղ էլ որ բնակություն են հաստատել, միշտ էլ ընդգծել են իրենց` Կոթիի ծագումը։ Այստեղից էլ հավանական է թվում այն եզրակացությունը, որ նրանց նախնիները ծագու��ով Կոթիից են, իսկ թե որ տոհմից են կամ երբ` քանի դար առաջ են հեռացել գյուղից, ստույգ հայտնի չե։ Այժմ այս տոհմերի անդամները բնակվում են Իջևանի մարզում, Երևանում, Հայաստանի այլ բնակավայրերում, Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տիգրան Ավետիսյան, Հայոց ազգանունների բառարան, Ե., 2010, էջ 2:
  2. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջեր 273֊274. ISBN 9789939865959.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Հանրագիտական բառարան, Ե., 2016, էջ 12։
  4. 4,0 4,1 Գյուղատնտեսական հանրագիտարան, Ե., Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2015, էջ 1040։
  5. Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 49։
  6. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, էջ 17-19։
  7. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548։