Jump to content

Սուրբ Խաչ եկեղեցի (Սամարա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍամարա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՌուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
Հիմնական ամսաթվերը2003
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված2003
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի, Սամարա քաղաքում գտնվող կրոնական կառույց[1]։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Սամարայի մարզում։ Համակարգում է Սամարայում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը։ Գտնվում է Պոստնիկովի ձորակում (նախկինում՝ Պոդպոլշիկովի ձորակ)[2]։

Կառույցի շինարարությունը սկսվել է 1998 թվականի հոկտեմբերին՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տիգրան արքեպիսկոպոսի օրհնությամբ և ավարտվել է 2003 թվականին։ Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը և օծումը տեղի է ունեցել 2003 թվականի նոյեմբերի 16-ին։ Նորակառույց եկեղեցին օծել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը։ Տեղադրվել է հուշարձան-կոթող՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ինչպես նաև՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Եկեղեցին կառուցվել է ձեռնարկատեր Արթուր Մարտիրոսյանի և Սամարայի մարզի վարչակազմի միջոցներով[3]։

Եկեղեցու օծման արարողությունը բացել է Սամարայի քաղաքապետ Գեորգի Լիմանսկին։ Նա շնորհավորել է հավաքված հյուրերին և Սամարայի մարզում ապրող հայերին՝ այդ հիշարժան իրադարձության կապակցությամբ։ Քաղաքագլուխն իր ելույթում մասնավորապես նշել է, որ յուրաքանչյուր ազգի համար եկեղեցին հանդիսանում է հոգևոր ու ազգային մշակույթի, ժողովուրդների միաբանության վայր և սրբազան ծիսակատարությունների ու սովորույթների գանձարան։ Հայկական նոր եկեղեցու օծման արարողութր��ունից անմիջապես հետո կնքել են երեխաներին և պսակադրել երիտասարդ զույգին։

Սուրբ Խաչ եկեղեցու օծման օրը՝ նոյեմբերի 16-ին, Սամարա են ժամանել մեծաթիվ հյուրեր Մոսկվայից, Սարատովից, Ուֆայից, Վոլգոգրադից, Կազանից և Ռուսաստանի այլ քաղաքներից։ Մոսկովյան պատվիրակությունը ներկայացնում էին եպիսկոպոս Եզրասը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Ավանյանցը, ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան քարտուղար Մարիա Բաբայանը, ինչպես նաև՝ Ռուսաստանի՝ Բաշկորտոստանի Հանրապետության հայերի միության բաժնի վարիչ Արմեն Տոնոյանը և այլք։ Պատվարժան հյուրերի շարքում կային նաև Սամարայի և Սիզրանսկի Սերգեյ արքեպիսկոպոսը, Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Լեոն Կովալսկին, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Ալեքսանդր Բելոուսովը, Ռուսաստանի տարբեր քաղաքների հայկական տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ[4]։

Ամբողջ արարողությունը և տոնական միջոցառումը` նվիրված եկեղեցու բացմանը, կազմակերպել է Սամարայի մարզի հայկական համայնքը՝ ՍՄՀՀ-ի կառավարման ներկայացուցիչ Արթուր Մարտիրոսյանի կողմից։

Այդ միջոցառումը համընկել է «Հայաստանը և հայերը Սամարայի նահանգում» գրքի հրատարակման հետ։ Թողարկվել են Հովհաննես Այվազովսկու և Մարտիրոս Սարյանի նկարների վերարտադրությամբ լուսանկարների ալբոմներ, որոնց շնորհանդեսը տեղի է ունեցել նույն օրը՝ երեկոյան, Կիրովի անվան մշակութի տանը։

Հանդիսավոր միջոցառումից հետո տեղի է ունեցել գալա-համերգ, որին մասնակցել է Մոսկվայի հայկական «Զվարթնոց» գեղագիտական կենտրոնը՝ Անժելա Ստեփանյանի ղեկավարությամբ։ Արտիստները կատարել են հայկական ժողովրդական պարեր և երգեր։

Եկեղեցին նշում է հայկական տոները, հիշարժան տարեթվերը[5]։

  • Ֆոտոռեպորտաժ եկեղեցու մասին
  • Ռուսաստանի հայկական եկեղեցիների ցանկը
  • Եկեղեցու լուսանկարը
  • Սամարա

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. АППАРАТ ПРАВИТЕЛЬСТВА САМАРСКОЙ ОБЛАСТИ
  2. «samara.onfoot.ru». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Новая церковь в Самаре». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Самарской областной армянской общине — 10 лет». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 23-ին.
  5. В Самаре отметят армянский праздник «Трндез»