Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մռավ (այլ կիրառումներ)
Մռավի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունը։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Առավելագույն բարձրությանը հասնում է Գոմշասար գագաթում (3724 մ)։ Վերջինիս անվանում են նաև Արիության լեռ։ Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռ��ագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3343 մ), որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ։
- Հայաստանի բնաշխարհ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2006
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 59)։
|