Ինֆիրտել
Ինֆիրտել (անգլ.՝ Innviertel, բառացի՝ Իննի քառորդ), պատմական մաս Ավստրիայում՝ Ինն գետի հարավ-արևելքում։ Վերին Ավստրիայի արևմտյան մասն է, սահմանակցում է գերմանական Բավարիայի հետ։ Վերին Ավստրիայի պատմական չորս ենթաշրջաններից չորրորդն է։ Մյուս երեք մասերն են Հաուսրուկֆիրտել, Մյուլֆիրտել և Տրաունֆիրտել։
Աշխարհագրություն և ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանն իր մեջ ներառում է Շերդինգ, Դիդ իմ Իննկրայս, Բրաունաու ամ Ինն շրջանները։ Ինֆիրտելի մակերեսը 2,250 կմ² է։ Բնակչությունը մոտ 215,000 մարդ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ միջնադարից շրջանը պատկանել է գերմանական Բավարիայի հերցոգությանը և կոչվել Իննբաերն (Innbaiern)։ Բավարական ժառանգության համար մղվող պատերազմի արդյունքում 1779 թվականին այն անցել է Ավստրիային[1]։ Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Ինֆիրտելը 1809 թվականի Շենբրունի պայմանագրով Հաուսրուկֆիրտելի հետ դարձյալ հանձնվել է Բավարիային, սակայն ի վերջո 1816 թվականին Վիեննայի կոնգրեսի որոշմամբ միացվել է Ավստրիական կայրությանը։
Նշանավոր մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ադոլֆ Հիտլեր - գերմանացի պետական ու քաղաքական գործիչ Նացիստական Գերմանիայի շրջանում, դիկտատոր։
- Անտոն Ցայլինգեր - ավստրիացի ֆրիզիկոս, առաջին անգամ իրականացրել է քվանտային հեռահաղորդակցություն՝ կիառելով ֆոտոններ։
- Ֆրանց Գրուբեր - ուսուցիչ, կոմպոզիտոր, «Խաղաղ գիշեր» ամանորյան հիմնի հեղինակ։
- Էռնստ Կալտենբրուներ - Նացիստական Գերմանիայում բարձրաստիճան քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «225 Jahre Innviertel bei Oberösterreich» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քարտեզ (PDF-փաստաթուղթ, 341 kB)
- Վերին Ավստրիայի շրջանների դասակարգում Արխիվացված 2016-01-30 Wayback Machine
- Ինֆիրտելի բնակչության մշակույթ, բարքեր և սովորություններ, 1832
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինֆիրտել» հոդվածին։ |
|