Jump to content

Դրագուններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիժեգորոդյան դրագունների գնդի Ֆանեն-յունկեր, 17971800 թվականների[1]
Ֆրանսիացի դրագուններ (1806 թվական)
Դրագունական ատրճանակ, 1798 թվականի օրինակ:
Տրամաչափը — 17 միլիմետր:
Փողի երկարությունը 37 սանտիմետր:
Ատրճանակի ամբողջ երկարությունը — 56 սմ:
Քաշը— 1,7 կգ:
Պատրաստված է 1798 թվականին Սեստրորեցյան զինագործարանում

Դրագուններ (ֆր.՝ dragon — «դրագուն», տառացի «վիշապ»), հեծելազորի զորատեսակ, որը նաև ունակ է գործել հետիոտն մարտակարգով։ Ռուսական կայսրությունում դրագունները հեծյալ էին, այսինքն՝ հեծելազորը կարող էր գործել հետիոտն ձևով, և հետևակային ծառայության դրագունները, որոնք միայ�� հետիոտն կարգավիճակում էին գործում, ձիերն օգտագործում էին տեղափոխության համար։

Վաղ ժամանակներում այդ անվանումով հայտնվեց հետևակազոր, հեծնած ձիերի վրա (տես՝ Կորվոլան

Ռուսական դասակարգմամբ, դրագունները Ռուսական կայսրության զինված ուժերում համարվում էին գծային (միջին) հեծելազոր։ Սակայն այլ պետությունների զինված ուժերով կար այլ դասակարգում։ Օրինակ՝ Պրուսիայում դրագունները համարվում էին ծանր հեծելազոր և կիրասիրների հետ գործում էին միևնույն շարքում, իսկ Անգլիական բանակում կային, այսպես կոչված, թեթև դրագուններ, որոնք միաժամանակ համարվում էին հուսարներ։

Արևմտյան Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրագուն բառը պատմության մեջ առաջին անգամ հայտնվում է 16-րդ դարում. մարշալ Բրիսակը 1550-1560 թվականներին Պիեմոնտի գրավման ժամանակ ընտրված, քաջ հետևակայիններին նստեցրեց ձիերի վրա, նրանց տվեց «Դրագուններ» անվանումը և նրանց օգտագործեց արագընթաց գրոհների համար։ Սակայն, այդ դրագունները կռվում էին հետիոտն մարտաշարով։

Առաջին հրամանատարը, որ դրագուններին տվեց իրենց ժամանակակից նշանակությունը, Գուստավ II Ադոլֆն էր։ Ճշգրիտ կազմավորված դրագունական գնդերը հայտնվեցին Ֆրանսիայում, Լյուդովիկոս XIV-ի օրոք՝ 1668 թվականին։

Պրուսիայում՝ հատկապես Ֆրիդրիխ Մեծի օրոք, դրագունները հաճախ գործում էին որպես ծանր հեծելազոր՝ կիրասիրների նման։ Բրիտանիայում «թեթև դրագուններ» անվանումը հոմանիշ էր հուսար անվանմանը։

19-րդ դարում Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Անգլիայում հեծելազորը մոտ ½-ը կազմում էին դրագունները, իսկ Իտալիայում ընդհանրապես նրանք չկային։

20-րդ դարում, գնդացիրների և այլ ավտոմատ հրաձգային զենքերի մասսայական կիրառության հետ կապված, դրագունական օրինակով մարտական գործողությունները դարձան գրեթե միակ ձևը հեծելազորի համար։

Ռուսաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում 1630-ական թվականներին դրագունները փաստաթղթերում անվանվում էին դրագունական ծառայության ռազմական մարդիկ։

Մեր մեծ տիրակալի մոտ, ընդդեմ իր պետության թշնամիների, զորքը հավաքվում է շատ և անհաշիվ, իսկ կառուցվածքները տարբեր են.
...
շատ հազարավորներ մեծ մուշկետներով, դրագունական կառույցում;

...

Ռուսական բանակի նկարագրությունը, տրված Կոզիմո Մեդիչիին, Ֆլորենցիայում, Իվան Չեմոդանով ի կողմից (Վենետիկում դեպան), 1656 թվականին[2]։

Կառավարման մարմինը Ռազմական և ենթակա մարդկանց հավաքագրման նախարարությունն էր։

Ռուսական բանակում դրագուններ բառը առաջին անգամ հայտնվել է Միխայիլ Ռոմանովի օրոք, երբ 1631 թվականին հավաքագրված օտարեկրացիներից ձևավորվեց 1-ին դրագունական գունդը։

Ժամանակակից դրագուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական գործողությունների վարման կարգով և մարտավարությամբ դրագուններին նման են ժամանակակից մոտոհրաձգային զորքերը։ Տարբերությունը կայանում է միայն ավելի հզոր սպառազինության մեջ, այդ թվում, «ժամանակից դրագունները» զինված են զրահափոխադրիչներով և ՀՄՄ-ներով։ Այդ իսկ պատճառով Եվրոպայի որոշ երկրներում մինչ օրս էլ մոտոհրաձգային զորքերը պաշտոնապես անվանվում են դրագունական զորքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Висковатов А.В.:Историческое описание Фанен-юнкер Нижегородского Драгунского полка, 1797-1800:
  2. А. Лопатин, «Москва», М., 1948 год, С. 57.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Драгуны // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907