Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան
Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Սենեգալ |
Տեղագրություն | Dakar-Plateau? |
Վայր | Դակար |
Հիմնադրվել է | դեկտեմբերի 21, 2011[1][2] |
Կայք | mcn.sn(ֆր.) |
Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան (ֆր.՝ Musée des civilisations noires), պետական պատմական թանգարան Դակարում՝ Սենեգալում։ Բացվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին։ Որպես թանգարանի ստեղծման նախաձեռնող հանդես է եկել նախագահ Լեոպոլդ Սեդար Սենգորը։ Թանգարանի էքսպոզիցիան, որը ներառում է ավելի քան 18 000 ցուցանմուշ, նվիրված է աֆրիկյան ժողովուրդների պատմությանն ու մշակույթին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան մշակույթին նվիրված թանգարանի ստեղծումը առաջարկել է սենեգալցի բանաստեղծ և քաղաքական գործիչ Լեոպոլդ Սեդար Սենգորը՝ 1966 թվականին Աֆրիկյան արվեստի համաշխարհային փառատոնի ժամանակ։ 1970-ական թվականներին նախագծի իրականացմանը խանգարել է ճգնաժամը։ 2009 թվականին Սենեգալի նախագահ Աբդուլայ Վադը հայտարարել է նախագծի թարմացման մասին և 2011 թվականի դեկտեմբերի 20-ին դրել է թանգարանի ապագա շենքի հիմնաքարը[3]։ Քաղաքական անկայունության պատճառով երկրում շինարարական աշխատանքները շարունակվել են 2013 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2015 թվականի դեկտեմբերին[4]։
Նախագծի իրականացման համար ծախսվել է մոտ 30 միլիոն եվրո, որը Սենեգալին տրամադրել է ՉԺՀ-ն[4]։ Թանգարանի շինարարությունը իրականացրել է չինական Shanghai Construction Group[en] ընկերությունը[5]։ Աշխատանքների ավարտի մասին պաշտոնապես հայտարարվել է 2016 թվականի հունվարի 26-ին՝ Սենեգալի մշակույթի և կապի նախարար Մբագնիկա Նդիայե և Չինաստանի առևտրի փոխնախարար Ցյան Կեմինի ներկայությամբ[6]։
Թանգարանը բացվել է 2018 թվականի դեկտեմբերի 6-ին նախագահ Մակի Սալլի կողմից Կամորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիի և Չինաստանի մշակույթի նախարար Լո Զուգատայի ներկայությամբ։ Թանգարանի առաջին տնօրենն է դարձել սենեգալցի հնագետ Համադի Բաքումը[7]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հատակագիծը ստեղծելիս ճարտարապետները որպես նմուշ վերցրել են Կազամանսում գտնվող իմպլուվիումը[8]։ Թանգարանը զբաղեցնում է 13785 մ2 մակերես և ունի 4 մակարդակ։ Բացի ցուցահանդեսային սրահներից, թանգարանում կա համերգների սրահ, 150 տեղանոց հանդիսությունների սրահ, ցուցահանդեսային ստուդիա, բազմագործառութային և պահեստային շինություններ։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուի մեջ են տնում մոտ 18 000 ցուցանմուշ։ Հավաքածուները, բացի պատմականից, ներառում են ժամանակակից աֆրիկյան նկարիչների և քանդակագործների, նաև աֆրիկյան մշակույթով ներշնչված հեղինակների ստեղծագործությունները։ Թանգարանի մուտքի մոտ այցելուներին դիմավորում է բաոբաբի հսկայական քանդակը, որի հեղինակը հայիթցի նկարիչ Էդուարդ Դյուվալ-Կարյենն է։ Թանգարանի ղեկավարությունը Սենեգալից գաղութային շրջան տեղափոխված գեղարվեստական արժեքների վերականգնման քաղաքականություն է վարում։ Նման առարկաներից է 18-րդ դարի զորահրամանատար էլ Հաջ Օմարի սուրը և սուֆիզտական եղբայրության անդամ Թիջանիան, որն այժմ պահվում է Փարիզի բանակի թանգարանում[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Senegal Opens Museum of Black Civilizations—One of the Largest of Its Kind In the World.
- ↑ Senegal's president lays foundation stone for Black Civilization Museum.
- ↑ Faye, Cherif (21 Decrmber 2011). «Musée des civilisations noires: La première pierre posée par le Président Wade». Référence multimedia du sénégal (ֆրանսերեն). www.xibar.net. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ 4,0 4,1 Lechapelays, Marie (2018 թ․ նոյեմբերի 29). «Sénégal: le musée des Civilisations noires bientôt sur orbite». Le Point (ֆրանսերեն). www.lepoint.fr. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ «Cérémonie de pose de la première pierre du musée des civilisations noires» (ֆրանսերեն). www.dakaractu.com. 2018 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ «50 ans après — Le Musée des civilisations noires est fin prêt au Sénégal». All Africa (ֆրանսերեն). www.fr.allafrica.com. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ «Le Sénégal souhaite la restitution de «toutes» ses œuvres d'art». Le Monde (ֆրանսերեն). www.lemonde.fr. 2018 թ․ նոյեմբերի 28. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ «Le Sénégal inaugure un Musée des civilisations noires à Dakar». Le Monde (ֆրանսերեն). www.lemonde.fr. 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ Michel, Serge (2018 թ․ նոյեմբերի 28). «Et si l'on rendait à l'Afrique son patrimoine?». Le Monde (ֆրանսերեն). www.lemonde.fr. Վերցված է 30.08.2019-ին.
- ↑ de Lesseux, William. Chaverou, Eric (6 Decrmber 2011). «A Dakar, le musée des civilisations noires "tourné vers l'avenir"». France Culture (ֆրանսերեն). www.franceculture.fr. Վերցված է 30.08.2019-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աֆրիկյան քաղաքակրթությունների թանգարան» հոդվածին։ |