2024 թվականը Հայաստանում
Արտաքին տեսք
Ստորև ներկայացված է 2024 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
Նկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Նախագահ | Վահագն Խաչատուրյան | |
Վարչապետ | Նիկոլ Փաշինյան | |
Ազգային ժողովի նախագահ | Ալեն Սիմոնյան |
Մարզպետներ
Նկար | Պաշտոն | Անուն |
---|---|---|
Տավուշի մարզ | Հայկ Ղալումյան |
Իրադարձություններ
Հունվար
- Հունվարի 1
- ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին[1]։
- Հայաստանի տարածքից դուրս գալու համար Հայաստանի քաղաքացիները կազատվեն իրենց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշում (ելքի կնիք) կատարելու պահանջից[2]։
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը հայտարարում է, որ դադարեցնում է որևէ համագործակցություն Հանրային հեռուստաընկերության հետ[3]։
- Հունվարի 3 - ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը (USEUCOM) հաղորդագրություն է տարածում, որ գլխավոր սերժանտ-մայոր Ռոբերտ Աբերնեթին այցելել է Հայաստան, որի նպատակն է եղել մշակել, ֆորմալացնել և նախապատրաստել Հայաստանի զինված ուժերի շարքայինների համար սերժանտական կազմի զարգացման նպատակներն ու քաղաքականությունը[4]։
Փետրվար
- Փետրվարի 1 - Հայաստանը պաշտոնապես դառնում է Միջազգային քրեական դատարանի անդամ[5]:
- Փետրվարի 13 - Ադրբեջանական զորքերի գործողությունների արդյունքում Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ չորս զինվոր է զոհվել, շատերը վիրավորվել են[6]։
Մարտ
- Մարտի 18 - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է` մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[7]։
- Մարտի 24 - Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանական բաժանմունքում տեղի ունեցած անհաջող հարձակման հետևանքով երեք տղամարդ է ձերբակալվել, որի ժամանակ նրանցից երկուսը վիրավորվել են[8]։
Նոյեմբեր
- Նոյեմբերի 7 - Շինարարական աշխատանքների ժամանակ ոչնչացվել է Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ գտնվող «Անանուն» սյունաձև բազալտներ երկրաբանական բնության հուշարձանի հյուսիսային հատվածը[9][10][11]։
Սպորտում
- Հունիսի 24 - Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Մարատ Աճեմյանը (45 կգ) նվաճում է ոսկե մեդալ, Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) նվաճում են արծաթե մեդալներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ)՝ բրոնզե մեդալ[12]։
Մահեր
- Հունվարի 1 - Լուսինե Ղարիբյան (43), հայ դերասանուհի[13]։
Ծանոթագրություններ
- ↑ «2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Այսօրվանից հանվում է անձնագրում ելքի կնիքի պահանջը». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը դադարեցնում է համագործակցությունը Հանրային Հ/Ը-ի հետ». news.am. 2024 թ․ հունվարի 1. Վերցված է 2024 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «ԱՄՆ եվրոպական հրամանատարության գլխավոր սերժանտ-մայորն այցելել է Հայաստան». news.am. 2024 թ․ հունվարի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Armenia to join International Criminal Court on Feb 1, 2024». Interfax News Agency (անգլերեն). 2023 թ. նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ. սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Armenian soldiers killed in confrontation with Azeri forces». Al Jazeera (անգլերեն). Վերցված է 2024 թ. սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Armenia's PM says he must return disputed areas to Azerbaijan or face war». Reuters. 2024 թ. մարտի 19.
- ↑ «2 Men Wounded In Failed Attempt To Enter Police Station In Yerevan». RFE/RL. 2024 թ. մարտի 24.
- ↑ «Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան». news.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Վանդալիզմ՝ 300 000 տարեկան բնական հուշարձանի նկատմամբ. Երևանի քաղաքապետարանն անհանգստացած է». mediahub.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Հրազդանի կիրճում քանդել են 300 հազար տարեկան բնական հուշարձան․ ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ». factor.am. 2024 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Մ-17 ԵԱ․ Հայաստանի թիմը 5 մեդալով երկրորդն է». sport.news.am. 2024 թ․ հունիսի 27. Վերցված է 2024 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը». news.am. 2024 թ․ հունվարի 2. Վերցված է 2024 թ․ ապրիլի 18-ին.