Jump to content

Քիթի Փրայդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Քիթի Փրայդ
Հրատարակման պատմություն
ՀեղինակՔրիս Քլերմոնթ և John Byrne?
Դերակատար / ՁայնՔեթի Ստյուարտ, Էլիոթ Փեյջ և Սամելա Քեյ
ԱշխարհMarvel Universe և Երկիր-616
Ներկայացրած էUncanny X-Men, Սարդ-մարդը և նրա զարմանահրաշ ընկերները, X-Men: Pryde of the X-Men?, Իքս Մարդիկ։ Էվոլյուցիա, Կուղխը և Իքս Մարդիկ, Իքս մարդիկ, Իքս-մարդիկ 2, Իքս-մարդիկ։ Վերջին մարտը, Իքս մարդիկ: Անցած ապագայի օրերը և Wolverine and the X-Men?
Անձնական տվյալներ
Ի ծնե անունանգլ.՝ Katherine Anne Pryde
Տե��ակմուտանտ, անիմացիոն կերպար և կինոհերոս
Մազերի գույնշականակագույն մազեր
Աչքերի գույնhazel?
ԾննդավայրDeerfield?
Սեռիգական
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Զբաղմունքօդաչու, Բարմեն, կրկեսի դերասան, ուսուցչուհի, կառավարական գործակալ և սուպերհերոս
Ծնողներհայր՝ Carmen Pryde?, մայր՝ Terri Pryde?
Թիմեր և կազմակերպություններ
Իքս մարդիկ, Նոր մուտանտներ, Էքսկալիբուր, S.H.I.E.L.D. և Գալակտիկայի պահապաններ
Հատուկ ուժեր և ունակություններ
    • Ցանկացած օբյեկտի միջով անցնելը
    • Մասնակի լևիտացիա
    • Մարդուն անցյալ ուղարկելը

Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի հրատարակության հորինված կերպար։ Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար, 1980 թվական) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը։ Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը՝ «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։

Պատմություն

Քիթի Փրայդը ապրում է որպես հասարակ աղջիկ, մինչև 13 տարեկանը։ Այդ ժամանակ էլ նրա մոտ սկսվում են ահավոր գլխացավեր, ինչն էլ հանգեցնում է նրա մուտանտային ունակությունների ցուցաբերմանը։ Արդյունքում Քիթիով հետաքրքրվում են և Իքս մարդիկ` Չարլզ Քսավյեի գլխավորությամբ և Դժոխայի կրակի ակումբը` Էմմա Ֆրոսթի գլխավորությամբ։ Սկզբից հաղթանակը ակումբի կողմում է, քանի որ նրանք Իքս մարդկանց գերի են վերցնում։ Բայց միևնույն ժամանակ Քիթին արդեն հասցնում է սովորել Իքս մարդկանց, նամանավանդ Փոթորկին։ Շուտով նա փրկում է Իքս մարդկանց իր ունակությունների շնորհիվ։ Դրանից հետո Քիթին դառնում է թիմի լիարժեք անդամ` Ոգի անունով, որը հետո դարձնում է Արիել։ Քիթիի լավագույն ընկերուհիներն են դառնում՝ Փոթորիկը և Մագիկան, լավագույն ընկերը՝ Կուղխը, իսկ զուգընկերը՝ Հսկան։ Լինելով Ճապոնիայում Քիթին ընկնում է Օգունի մենտալային ազդեցության տակ, որը Կուղխի նախկին ուսուցիչն էր, և այդ ժամանակ Լոգանը Քիթիին սկսում է ուսուցանել արևելյան մենամարտը, որպեսզի նա կարողանա պայքարել Օգունի դեմ։ Ուսուցումից հետո նա վերցնում է վերջին անունը՝ Տեսիլային կատու։

Մորլոկների ոչնչացման ժամանակ Քիթին նրանց օգնութություն է ցուցաբերում, և Մորլոկներից մեկը՝ Հարպուլիկան վնասում է նրան։ Դրանից հետո Քիթին երկար ժամանակ չի կարողանում մնալ նյութական ��արգավիճակում և միայն Բժիշկ Դումի և Միստր Ֆանտաստիկի համատեղ ջանքերով նա բուժվում է։ Շուտով դրանից հետո Քիթին ստեղծում է «Էքսկալիբուր» բրիտանական խումբը և նրա անդամներից մեկի նախկին լրտես Փիթ Վիսդոմի հետ ռոմանտիկ հարաբերությունների է ունենում, ինչը ահավոր վշտացնում է այդ մասին իմացած Հսկային։ Շուտով Հսկան համակերպվում է Քիթիի ընտրության հետ և նույնպես ընդունվում Էսկալիբուրի շարքերը։ Սակայն Քիթին դադարեցնում է Փիթի հետ հարաբերությունները։ Կատարելով S.H.I.E.L.D.-ի առաջադրանքներից մեկը, նա հանդիպում է այլ մարդու, որի մասին, բացի այդ սիրավեպից ոչինչ հայտնի չէ։ Շուտով նա մահանում է, բայց միևնույն է Քիթին բաժանվում է Վիսդոմից և վերադառնում Իքս մարդկանց մոտ, իր հետ տանելով Գիշերային օձին և Հսկային։ Մի առաջադրանքով հայտնվում է Սեուլում և Փոթորկի հետ հանդիպում է Գամբիտին, որին նրանք մեռած էին համարում, սառույցի վրայի փորձությունից հետո և աղջիկները համոզում են նրան վերադառնալ։

Հսկայի մահից հետո, որն իրեն զոհաբերել էր հանուն այլ մուտանտների՝ Ժառանգության վիրուսից փրկելու համար, Քիթին թաղում է Պյոտրի մարմինը նրա հայրենիքում՝ Մերձբայկալյան շրջանում, իսկ հետո թողնում Իքս մարդկանց, որպեսզի նորմալ կյանք սկսի, ինչը նրան դժվարությամբ հաջողվում է։ Շուտով նա նորից միանում է թիմին։ Astonishing X-Men սերիայում Հսկան կենդանանում է և վերադառնում Իքս մարդկանց մոտ։ Կրահում մոլորակի մասին սյուժեում Քիթին զոհաբերում է իրեն Երկիր մոլորակի փրկության համար։

Հետո Մագնետոն հանում է նրան տիեզերական փամփուշտից, բայց Քիթին կորցնում է մարմնի խտությունը վերականգնելու և խոսելու ունակությունը, դրանից հետո նրան պահում են հատուկ սենյակում՝ Ուտոպիայում, բայց ժամանակ առ ժամանակ Իքս մարդկանց հետ սկաֆանդրի շնորհիվ կատարում է առաջադրանքներ, ինչից հետո պարզվում է, որ Էմմա Ֆրոսթը ծրագրում է վրեժխնդիր լինել Սեբաստյան Շոուին, ինչի համար էլ նրա հետ մեկնում էր որոնումների, որպեսզի հետո նրան համոզի հրաժարվել վրեժից։ Շուտով նրան օգնում են վերադարձնել ձայնը և անշոշափելիության վերահսկումը։ Երբ Քիթին հանդիպում է անցյալի Իքս մարդկանց հետ, ապա դառնում է նրանց առաջնորդը և քոլեջի պրոֆեսոր։

Այլընտրանքային տարբերակներ

Marvel Զոմբի

Իքս մարդկանց վրա հարձակվում են Ալֆա թռիչքի զոմբիները։ Այդ իրադարձությունից ավելի ուշ նա տեսնում է մարդկանց՝ վարակված ժանտախտով, բայց կարողանում է հաղթել նրանց, իսկ հետո Հսկայի և իր որդու՝ Փիթերի հետ փախչում է։ Հետո Հսկան անհայտ կորչում է։

Ultimate Քիթի Փրայդ

Քիթիի ունակությունները առաջին անգամ ի հայտ են գալիս 13 տարեկանում, երբ նա մի քանի անգամ ընկնում է մահճակալի միջով և մի անգամ հայտնվում գետնանցումում։ Այդ ժամանակ նրա մայրը՝ Թերեզան զանգահարում է Չարլզ Քսավյեին այն հույսով, որ նա կօգնի նրան վերահսկել իր ունակությունները։ Թերեզան պնդում էր, որ Քիթին մասնակցություն չպետք է ունենա Իքս մարդկանց առաքելություններում, բայց Քիթին վերցնելով իրեն Տեսիլային կատու անունը, ներթափանցում է Իքս մարդկանց ինքնաթիռ և նրանց հետ ուղևորվում է Վայրի երկիր առաքելության։ Այնտեղ նա փրկում է նրանց կյանքերը, անցնում է համակարգչի միջով, որը սպառնում է մուտանտներին։ Վերադառնալով տուն, մուտանտները մեղադրվում են Մագնետոյին օգնելու մեջ և Քիթին ստիպված թաքնվում է նրանց հետ միասին։ Որոշ ժամանակ Քիթին հանդիպում է Բոբի Դրեյքի հետ, բայց նրանց հարաբերությունները փակուղի են մտնում, քանի որ Բոբին դեռ սիրում էր իր նախկին ընկերուհի Շելմային։ Քիթին միշտ եղել է Սարդ-մարդու երկպրագուհի և առաքելություններից մեկի ժամանակ աղջկան հաջովում է ծանոթանալ Փիթերի հետ և բացահայտել նրա գաղտնիքը։ Միայնակ մնալով, Քիթին որոշում է Փիթերին հրավիրել ժամադրության։ Շուտով նրանք սկսում են հանդիպել և միասին պայքարել չարի դեմ։ Այն մասին, որ Քիթին և Փիթերը հանդիպում են, հայտնեցին բոլոր թերթերում և դա շատ դժվարեցրեց նրանց հարաբերությունները:Քիթի Փրայդ (անգլ.՝ Kitty Pryde), Marvel Comics-ի կոմիքսների հրատարակության հորինված կերպար։ Սկզբից կրել է Էլֆ (անգլ.՝ Sprite) և Ալիել (անգլ.՝ Ariel) մականունները, հետո հայտնի է դարձել որպես Տեսիլային կատու (անգլ.՝ Shadowcat): Կերպարըն առաջին անգամ հայտնվել է Uncanny X-Men #129 համարի կոմիքսում (հունվար 1980) և ստեղծել են Ջոն Բիրնը և Քրիս Քլերմոնտը։ Դերասանուհի Էլեն Փեյջը կատարել է Քիթի Փրայդի դերը «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» և «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմերում։

Ուժեր և ունակություններ

Քիթիի գլխավոր ուժերը՝ կենդանի և անկենդան առարկաների միջով անցնելն է, անց կացնելով իր մարմնի ատոմները առարկայի ատոմների ճեղքերով։ Հետո նա սովորում է ամրացնել առարկայի ատոմները (հանելով նրանց մեջի ճեղքերը), այդպես Քիթին կարողանում է քայլել օդով՝ աստիճանի նման։ Երբ նա օգտագործում է իր ունակությունները, նա ընկղմվում է ֆազավորման հատուկ վիճակի մեջ և անխոցելի է դառնում ֆիզիկական և էներգետիկ հարձակումների համար, բայց խոցելի է կախարդանքի և փսիոնիկայի նկատմամբ։ Նա առանց դժվարության կարող է անջատել ցանկացած էլեկտրոնիկա, նրա միջով անցնելով և կարճ միացում առաջացնելով։ Դա այդքան էլ օգտակար չէ թշնամիների դեմ, որոնք կարող են վերակոմուտացնել իրենց էներգետիկ համակարգերը (Երկաթե մարդ, Վիժն, Քեյբլ, Վախի սենյակ և այլն) և նորից մտնել կռվի մեջ։ Ժամանակի ընթացքում Քիթին սովորում է ֆազավորվել, նույնիսկ չաննելով օբյեկտների միջով, բայց պետք է հաշվի առնել, որ նա կարող է օբյեկտի մեջ մնալ այնքան, որքան կարող է պահել շնչառությունը։ Գտնվելով ընդարձակ օբյեկտի տարածքում (հողի տակ, հաստ պատերում և այլն), Քիթին կարող է արագ տեղաշարժվել, բառացիորեն «լողալով» տարածության մեջ։ Նաև Քիթին լավ տիրապետում է արևելյան մենամարտերին և սառը զենքերին։

Կոմիքսներից դուրս

Հեռուստատեսություն

  • Քիթի Փրայդը Իքս մարդկանց հետ հայտնվել է «Սարդ-մարդը և նրա զարմանալի ընկերները» մուլտսերիալի սերիաներից մեկում։ Նրան հնչյունավորում է Սալի Ջուլիանը։
  • Քիթի Փրայդը հայտնվել է «Խիզախ Իքս մարդիկ» մուլտսերիալի պիլոտային սերիայում որպես թիմի նոր անդամ։ Նրան հնչյունավորում է Քեթ Սաուսինը։
  • «Իքս մարդիկ։ Էվոլյուցիա» մուլտսերիլում Քիթին գլխավոր հերոսուհին է, որը ցուցադրված է որպես թիմի երիտասարդներից մեկը, որը ունի ռոմանտիկ հարաբերություններ եղբայրության անդամ՝ Լենս Ալվարեսի հետ։ Նա նաև Գիշերային օձի մոտ ընկերն է (չնայած նրան, որ նա ի սկզբանե անբարյացակամորեն էր վերաբերվում նրա արտաքինին), սակայն սյուժեում նրա և Հսկայի մեջ ոչ մի ռոմանտիկ հարաբերություններ չկան։ Նաև այդ մուլտսերիալում նա չունի Լոքհիդա վիշապիկ, բայց ցուցադրվում է, որ նա քնում է փափուկ խաղալիքի հետ, որը շատ նման է այդ վիշապին։ Քիթիին հնչյունավորվում է Մեգգի Բլու Օ’Հարան։
  • Քիթին հայտնվել «Կուղխ և Իքս մարդիկ» մուլտսերիալում որպես համալսարանի ուսանողուհի մինչ նրա ավերումը, և Չարլզի և Ջինի անհետանալը։ Երբ Կուղխը որոշում է նորից հավաքել թիմը, Քիթին արդեն Ջենոշայի «մուտանտների դրախտի» ճանապարհին է լինում։ Երբ Կուղխը ժամանում է նրա հետևից, նա միանգամից համաձայնվում է։ Քիթին թիմի ամենակրտսեր ադնամն է։ Այդ մուլտսերիալում Քիթին մի քիչ ցինիկ է և ամեն ինչի մասին խոսում է բաց սարկազմով։ Բացի այդ, նա շատ բարյացակամ է։ Նրան հնչյունավորում է Դանիելա Ջուբոֆիթսը։

Ֆիլմեր

Քիթի Փրայդը հայտնվում է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի ֆիլմերում.

  • «Իքս մարդիկ» ֆիլմում Քիթին հայտնվում է պրոֆեսոր Քսավյերի դասին, երբ Կուղխը մտնում է դասի ժամանակ։ Դասից հետո նա մոռանում է իր պայուսակը և վերադառնում դրա հետևից, իսկ հետո հեռանում է, անցնելով դռան միջով։
  • «Իքս մարդիկ 2» ֆիլմում Քիթին, փրկվելով Սթրայքերի գործակալներից, անցնում է մահճակալի միջով։ Երբ ֆիլմի վերջում մուտանտները գալիս են նախագահի մոտ, Պրոֆեսոր Իքսը ասում է, որ նա ունի ծանոթ աղջիկ, որը կարողանում է անցնել պատերի միջով։ Դերը կատարում է Քեթի Ստյուարտը։
  • «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմում Քիթին ավելի շատ էկրանային ժամանակ է ստանում։ Այստեղ նա սկսում է մոտիկից շփվել Այսբերգի հետ, ընդ որում ընկերական։ Նա մասնակցություն է ունենում Ալկատրասի վրա եղած մարտում և փրկում է Ջիմիին՝ Ջագերնաութից։ Դերը կատարում է Էլեն Փեյջը։
  • Քիթի Փրայդը նորից հայտնվում է «Իքս մարդիկ։ Անցած ապագայի օրերը» ֆիլմում[1][2], որտեղ նա դառնում է բանալի կերպարներից մեկը[3]։ Քիթի Փրայդը արդեն տիրապետում է մարդու գիտակցությունը անցյալ ուղարկելու ունակությանը[4] և այդ կերպ ուղարկում է Լոգանին անցյալ, որպեսզի կանխի Թրասքի ռոբոտների կողմից մուտանտների ոչնչացումը։ Նրա դերը կատարում Էլեն Փեյջը։

Մատենագրություն

A+X #2,8 (Avengers + X-Men #2,8) (2012)

Քննադատություն և արձագանքներ

2011 թվականի մայիսին IGN-ի վարկածով կոմիքսների 100 լավագույն հերոսները ցանկում Քիթի Փրայդը զբաղեցրել է 47-րդ հորիզոնականը[5]։

Ծանոթագրություններ

  1. «Empire X-Men: Days Of Future Past Exclusive - Kitty Pryde Cover». Վերցված է 2014 թ․ հունվարի 30-ին.
  2. «'X-Men: Days of Future Past' Cast: Ellen Page, Anna Paquin, Shawn Ashmore Added To Roster». The Huffington Post. 2013 թ․ հունվարի 26.
  3. «Ellen Page as Shadowcat». Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին.
  4. Plumb, Ali (2013 թ․ հուլիսի 31). «Exclusive: Bryan Singer Talks X-Men: Days of Future Past». Empire Magazine. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «47 Kitty Pryde is number 47». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ