Jump to content

Վիքիպեդիա:Օրվա հոդված/Սեպտեմբեր 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Թարմացնել այս էջի քեշը
Սեպտեմբեր ամսվա հոդվածները
Սեպտեմբերի 1
Վահան Թոթովենց (1 Սեպտեմբեր 1889, Խարբերդ - 18 Յուլիս 1938), հայ դասական գրող, արձակագիր, հրապարակախօս եւ մանկավարժ:

Արեւմտեան Հայաստանի Խարբերդ քաղաքը ծնած, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ ուսանած եւ խորհրդային Հայաստանի մէջ հաստատուած Թոթովենց այն հազուագիւտ հայ գրողներէն է, որու ստեղծագործութիւններուն մէջ համադրուած են արեւմտահայ, սփիւռքահայ եւ խորհրդահայ գրականութեան տարրերը։ Բազմաթիւ այլ մտաւորականներու բախտակից Թոթովենց 1938-ին ստալինեան մաքրագործումներու զոհերէն է... Ավելին

Սեպտեմբերի 2
Դատարանի դահլիճը: 1876 թվականի պատկեր
Դատարանի դահլիճը: 1876 թվականի պատկեր

Սալեմի վհուկների դատավարություն, պատմության ամենահայտնի վհուկների որսերից մեկը: Դատավարությունը տեղի է ունեցել 1692 թվականի փետրվարից մինչև 1693 թվականի մայիս ամիսը` Նոր Անգլիայի Սալեմ քաղաքում: Կախարդության մեղադրանքով 19 մարդ կախաղան է բարձրացվել, մեկ մարդ քարկոծվել է, իսկ 175-200 մարդ բանտարկվել է: Մինչ բանտարկությունը առնվազն հինգ մարդ մահացել է:

Սալեմը հիմնվել է 1629 թվականին պուրիտանների կողմից: 1641 թվականին անգլիական օրենսդրությամբ կախարդությունը համարվել է քրեական հանցագործություն: 1692 թվականի հունվարին հարևան Յորք քաղաքի վրա հարձակվել են հնդկացիները, որի արդյունքում բնակչության մեծ մասը զոհվել է կամ... Ավելին

Սեպտեմբերի 3
Մարիենպլաց հրապարակը գարեջրային հեղաշրջման ժամանակ

«Գարեջրային հեղաշրջում», առավել հայտնի է, որպես Հիտլերի և Լյուտենդորֆի հեղաշրջում (գերմ.՝ Hitler-Ludendorff-Putsch), Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստանական աշխատավորական կուսակցության պարագլուխներ Ադոլֆ Հիտլերի և գնդապետ էրիխ Լյուդենդորֆի նախաձեռնությամբ կատարված պետական հեղաշրջման անհաջող փորձ, որը տեղի է ունեցել... Ավելին

Սեպտեմբերի 4

Սեպտեմբերի 5
Քեմբրիջ
Քեմբրիջ

Քեմբրիջ (անգլ.՝ Cambridge), համալսարանական քաղաք Անգլիայի արևելյան հատվածում՝ Քեբրիջշչերի վարչական շրջանում։ Գտնվում է Քեմ գետի ափին՝ Լոնդոնից մոտավորապես 50 մղոն (80 կմ) հեռավորության վրա։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Քեմբրիջի բնակչությունը կազմում է 123,867 մարդ, որոնց թվին են դասվում նաև քաղաքում ուսանող 24,486 ուսանողներ։

Հնագիտական փաստերը վկայում են այն մասին, որ այս տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարի և Հռոմեական Բրիտանիայի ժամանակաշրջաններում, իսկ վիկինգների տիրապետության տարիներին Քեբրիջը եղել է կարևոր առևտրային կենտրոն։ Քաղաքային առաջին կանոններն առաջ են քաշվել 12-րդ դարում, չնայած նրան, որ Քեմբրիջը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է միայն 1951 թվականին։

1209 թվականին հիմնադրված Քեմբրիջի համալսարանը դասվում է աշխարհի լավագույն... Ավելին

Սեպտեմբերի 6

Սեպտեմբերի 7
Ռուբեն Դարբինյանի 1920 թվականին լույս տեսած «Ռուսական վտանգը» գրքի կազմը

Ռուսական վտանգը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի հանրահայտ գիրքը, որը լույս է տեսել 1920 թվականին: 1991 թվականին գիրքը վերահրատարակվել է Երևանում՝ «Ազատ խոսք» հրատարակությունում:

Ինչպես գրում է գրքի 1991 թվականի վերահրատարակված նմուշի նախաբանում պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը, «Ռուսական վտանգը» է 1920 թվականի ապրիլին Ադրբեջանի խորհրդայնացման, Հայաստանում դրան հաջորդած Մայիսյան խռովության, այսինքն... Ավելին

Սեպտեմբերի 8
Մխիթարեաններու եկեղեցւոյ ներքին յարդարանքը

Մխիթարեան Միաբանութիւն, Մխիթարեան միաբանութիւն (Մխիթարեաններ), հայ կրօնական եւ մշակութային կազմակերպութիւն, հայ կաթոլիկ եկեղեցւոյ պենետիկտեան վանականներու միաբանութիւն։ Հիմնադրուած է 8 Սեպտեմբեր 1701-ին, Կ. Պոլսոյ մէջ՝ վանահայր Մխիթար Սեբաստացիի կողմէ։ Միաբանութիւնը իր գործունէութեան ընթացքին հրատարակած է բազմաթիւ հայագիտական-բանասիրական, կրօնական եւ գիտական... Ավելին

Սեպտեմբերի 9

Սեպտեմբերի 10
Ջոկեր
Ջոկեր

Ջոկեր (անգլ.՝ Joker, Կատակասեր, Զվարճախոս), DC Comics տիեզերքի սուպեր չարագործը, Բեթմենի երդվյալ թշնամին։ Ջոկերը կրում է մանուշակագույն կոստյում և պայքարում է հատուկ զենքերի օգնությամբ, որոնք ոճավորված են ծաղրածուի ռեկվիզիտ և իլյուզիոնիզմ ոճի ներքո։ Ջոկերի անցյալը մինչև օրս մնում է գաղտնի, չնայած, որ կերպարն ունի յոթանասունհինգամյա պատմություն։

DC-ն շարունակում է հավատարիմ մնալ Ալան Մուրիի չար ծաղրածուի բազմատարբերակ անցյալին։ Հնարավոր է, որ նույնիսկ ինքը Կատակասերը արդեն չի հիշում, թե ով է եղել մինչ այն պահը, երբ... Ավելին

Սեպտեմբերի 11
Էրեխթեյում
Էրեխթեյում

Հունաստանը Արխաիկ դարաշրջանում կամ Արխաիկ Հունաստան (հին հունարեն՝ Αρχαϊκή εποχή, մ.թ.ա.750-480), պատմաբանների կողմից ընդունված եզր, որով անվանվում է Հին Հունաստանի պատմության՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։

Եզրն առաջացել է այդ դարաշրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։

Ավելի ուշ «Արխաիկ ժամանակաշրջան» եզրն սկսեց վերաբերել ոչ միայն մ.թ.ա. 8-րդ դարի հին հունական արվեստին, այլ նաև Հունաստանի ներքին քաղաքական կյանքին։ Պատճառն այն էր, որ Արխաիկ ժամանակաշրջանը հաջորդեց «մութ տարիներին» և նշանավորվեց դեմոկրատիայի ծաղկումով, ինչպես նաև իմաստասիրության, թատրոնի, պոեզիայի և այլ բնագավառների առաջընթացով... Ավելին

Սեպտեմբերի 12

Սեպտեմբերի 13
Մանմոհան Սինգհ
Մանմոհան Սինգհ

Մանմոհան Սինգհ (ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह, սեպտեմբերի 26, 1932, Գահ, Պակիստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ, 2004 թվականի մայիսի 22-ից մինչև 2014 թվականի մայիսի 26-ը՝ Հնդկաստանի վարչապետ: Նա եղել է առաջին ոչ հինդուիստ վարչապետը Հնդկաստանի պատմության մեջ:

1982-1985 թվականներին եղել է Հնդկաստանի պահուստային բանկի ղեկավարը, իսկ 1991-1996 թվականներին՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը: 2005-2006 թվականներին միաժամանակ վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ եղել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ 2008 թվականի դեկտեմբերին և 2009 թվականի հունվարին, չլքելով վարչապետի պաշտոնը, եղել է ֆինանսների նախարարը (2006 թվականին արտաքին գործերի նախարարի պաշտոնում և 2009 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնում Սինգհը փոխարինել է Պրանաբ Մուհերջիին):

Տնտեսության ոլորտում մի քանի մրցանակների դափնեկիր, գիտությունների դոկտոր, տնտեսագիտության մասին գիտական աշխատությունների հեղինակ: 1993 թվականին Euromoney ամսագիրը նրան ճանաչեց, որպես... Ավելին

Սեպտեմբերի 14

Սեպտեմբերի 15
Սուրբ Սարգիս Եկեղեցի (Դամասկոս)
Սուրբ Սարգիս Եկեղեցի (Դամասկոս)

Ս. Սարգիս վանքը, կը գտնուի Դամասկոսի արեւելեան կողմը՝ Պապ Շարքիի դրան կողքի պարիսպին կից։ Եկեղեցին գոյութիւն ունի 1400-ականներու սկիզբէն ի վեր։

Վանքը, սկզբնական շրջանին, իր կալուածներով եւ հոգետունով պատկանած է Երուսաղէմի Հայոց Միաբանութեան: Անիկա եղած է Երուսաղէմ ուխտի գացող հաւատացեալներու կայան: Հոն կ'իջեւանէին Հայաստանէն, Միջագետքէն եւ Կիլիկիոյ շրջաններէն եկող հայ ուխտաւորները, որոնք քանի մը օրուան հանգիստէն ետք կը շարունակէին իրենց ուխտագնացութիւնը՝ դէպի... Ավելին

Սեպտեմբերի 16
Մանմոհան Սինգհ
Մանմոհան Սինգհ

DC-ի ընդարձակ տիեզերք (անգլ.՝ DC Extended Universe (DCEU)), կինեմատոգրաֆիական տիեզերք` հիմնված DC Comics-ի կողմից հրատարակված կոմքիսների վրա, որը թողարկվում է Warner Bros. Pictures-ի կողմից: Ֆիլմերի արտադրությունները սկսվել են 2011 թվականից: Ֆիլմաշարը համաշխարհային տոմսարկղերի շահույթով վաստակել է ավելի քան 3 միլիարդ դոլար և համարվում է տասնըյոթերորդ ամենաշատ շահույթ ունեցող ֆիլմաշարը:

Ֆիլմերը հիմնականում պարունակում են մեծ դերասանական անձնակազմեր: Դերակատարներից են` Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Գալ Գադոտը, Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան, Ռեյ Ֆիշերը և այլոք: 2016 թվականի մայիսից Ջեոֆ Ջոնսը և Warner Bros.-ի գործադիր փոխնախագահ Ջոն Բերգը ղեկավարում են DC-ի ֆիլմերի բաժինը:

DCEU-ի առաջին ֆիլմը եղել է «Պողպատե մարդը» (2013) ֆիլմը, դրանից հետո «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության արշալույսին» (2016), «Ինքնասպանների ջոկատ» (2016) և «Հրաշք կին» (2017) ֆիլմերը: Առաջիկայում սպասվում են... Ավելին

Սեպտեմբերի 17
Գրաֆիտին խորհրդանշում է երեխաների նկատմամբ սեռական բռնությունները, որոնք տեղի են ունեցել կաթոլիկ եկեղեցում

Կաթոլիկ եկեղեցում սեռական ոտնձգությունների մասին սկանդալ (անգլ.՝ Catholic Church sexual abuse cases), 1990-2000-ական թվականներին տեղի ունեցած եկեղեցական սկանդալ։ Սկանդալի շրջանակներում բացահայտվել են երեխաների նկատմամբ սեռական բռնության բազմաթիվ դեպքեր, որոնք իրականացվել են կաթոլիկ եկեղեցու սպասավորների կողմից։ Թիրախում եղել են 3-14 տարեկան աղջիկները և տղաները։

«The New York Times» ամսագրի կատարած հետաքննության համաձայն, պաշտոնական Վատիկանը ոչ միայն լռել է անչափահասների նկատմամբ բռնությունների վերաբերյալ և չի տեղեկացրել այդ մասին աշխարհիկ իշխանություններին, այլև... Ավելին

Սեպտեմբերի 18

Սեպտեմբերի 19

Սեպտեմբերի 20
Սևերուս Սնեյփ (անգլ.՝ Severus Snape; հունվարի 9 1960 - մայիսի 2 1998), Ջոան Ռոուլինգի Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմի գլխավոր կերպարներից մեկը: Կախարդությունների և մոգությունների դպրոցի՝ Հոգվարթսի, բույսերի եփման (1981-1996) և Մթին արվեստներից պաշտպանության (1996-1997) ուսուցիչն էր, Սլիդերին ֆակուլտետի դեկանը (1981-1997), 1997 թվականից 1998 թվականը Հոգվարթսի տնօրեն, միաժամանակ «Մահ կլանողների» և «Փյունիկի միաբանության» անդամ... Ավելին
Սեպտեմբերի 21
Լեոնիդ Կրավչուկ
Լեոնիդ Կրավչուկ

Լեոնիդ Մակարովիչ Կրավչուկ (ուկրաիներեն՝ Леонід Макарович Кравчук, հունվարի 10, 1934, Վելիկի Ժիտին, Ռովնոյի շրջան, Ռովնոյի մարզ, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և պետական գործիչ, Ուկրաինայի առաջին նախագահ (1991-1994 թթ.), ով ստանձնեց նախագահի պաշտոնը 1991 թ. դեկտեմբերի 5-ին և հրաժարական տվեց 1994 թ. հուլիսի 19-ին:

Ուկրաինայի Գերագույն ռադայի I-IV գումարման պատգամավոր: 1958-1991 թվականներին ԽՄԿԿ անդամ: 1990-1991 ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ: 1998-2009 թվականներին Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության... Ավելին

Սեպտեմբերի 22
Քոքինիոյ (Քոքինիա-Գոքինիա) հայկական գաղութը Շրջան, որ կը գտնուի Փիրէա (Πειραιάς) եւ Նիքէա (Νίκαια) քաղաքներուն միջեւ, Յունաստանի Ատիկէ նահանգին մէջ։ Վաղեմի անունով՝ Քոքինատա (Κοκκινάδα) այդպէս կոչած են, որովհետեւ ատենին կակաչներով, սոճիներով, բարտիներով լեցուն եւ հարուստ մարգագետիններով շրջան էր։

Քոքինիան պատմականօրէն կապուած է դրացի Նիքէա քաղաքին՝ հիմնուած է 1922-1923-ին, այդ պատճառով ալ կոչուած է Նոր Քոքինիա եւ կամ... Ավելին

Սեպտեմբերի 23
Ամստերդամի քաղաքային թանգարան
Ամստերդամի քաղաքային թանգարան

Ամստերդամի քաղաքային թանգարան (Նիդերլանդերեն արտասանություն` [ˈsteːdələk myˈzeːjɵm ˌɑmstərˈdɑm], հոլ.՝ Stedelijk Museum Amsterdam, խոսակցական լեզվում հայտնի է որպես Stedelijk), Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում գտնվող մոդեռն և ժամանակակից արվեստի թանգարան: Թանգարանը տեղակայված է 19-րդ դարի շենքում, որը նախագծել է Ադրիան Ուիլեմ Ուեսմանը, 21-րդ դարում շենքի ներկայիս մուտքի ավելացված հատվածի նախագծողը հոլանդական Benthem Crouwel Architekten ճարտարապետական ընկերությունն է: Թանգարանը գտնվում է Ամստերդամի թանգարանային հրապարակում Վան Գոգի թանգարանի, Ամստերդամի պետական թանգարանի և Կոնսերտգեբաուի հարակից տարածքում:

Թանգարանի հավաքածուն ներառում է վաղ 20-րդ դարից մինչև 21-րդ դար ժամանակակից արվեստի և դիզայնի նմուշներ: Ներկայացված են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են... Ավելին

Սեպտեմբերի 24
Քլինթոն-Լևինսկի սկանդալ (անգլ.՝ Lewinsky scandal), քաղաքական, սեռական աղմկահարույց սկանդալ, որը սկսվել է 1998 թվականին: Սկանդալի հերոսներն են եղել ԱՄՆ 49-ամյա նախագահ Բիլ Քլինթոնը և Սպիտակ տան 22-ամյա աշխատակցուհի Մոնիկա Լևինսկին:

1995 թվականին Լևինսկին, ով Լուիսի և Քլարկի քոլեջի շրջանավարտ էր, որպես ստաժոր աշխատանքի էր անցել Սպիտակ տանը՝ նախագահ Քլինթոնի առաջին պաշտոնավարության ժամանակ: Ավելի ուշ մշտական աշխատանքի է անցել Սպիտակ տան օրենսդրության հետ կապված հարցերի բաժնում: Սպիտակ տանը աշխատելու ժամանակ Լևինսկին սկսել է անձնական հարաբերություններ ունենալ Քլինթոնի հետ, որոնց մասին հետագայում նա պատմել է իր ընկերուհի, պաշտպանության նախարարության աշխատակից Լինդա Թրիփին: Վերջինս... Ավելին

Սեպտեմբերի 25
Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)
Էլիզաբեթ Բավարացի (Ավստրիայի կայսրուհի)

Էլիզաբեթ Ամալի Եվգենյա Բավարացի, Բավարիայի դքսուհի, Էլիզաբեթ Ավստրիացի (գերմ.՝ Elisabeth Amalie Eugeniein Bayern, Herzogin in Bayern, ), բավարացի արքայադուստր, կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի կինը, Ավստրիայի կայսրուհին (1854 թվականի ապրիլի 24-ից՝ ամուսնությունից հետո), Հունգարիայի թագուհին (1867 թվականի հունիսի 8-ից) և Խորվաթիայի ու Բոհեմիայի միության թագուհին։ Հայտնի է փաղաքշական Սիսի անունով (գերմ.՝ Sisi), որով նրան կոչում էին հարազատները և ընկերները (գեղարվեստական գրականության և ֆիլմերի մեջ օգտագործվում է գրության Սիսսի տարբերակը)։

Ծնվելով Բավարիայի արքունիքում՝ Էլիզաբեթը («Սիսի») վայելել է ոչ պաշտոնական դաստիարակություն՝ մինչև տասնվեց տարեկանում կամուսնանար Ֆրանց Յոզեֆի հետ։ Ամուսնությունը նրան տարավ առավել քան պաշտոնական Հաբսբուրգների արքունական կյանք, որին նա պատրաստ չէր և որին համամիտ չէր։ Ամուսնությունից կարճ ժամանակ հետո նա բավականին տարբերվում էր սկեսրոջից՝ արքայադուստր Սոֆյայից, որը վերցրել էր Էլիզաբեթի դստրերի խնամակալությունը, որոնցից մեկը՝ Սոֆյան, անչափահաս տարիքում մահացավ։ Արու ժառանգի՝ Ռուդոլֆի ծնունդն օգնեց Էլիզաբեթին ավելի նշանակալի դեր զբաղեցնելու արքունիքում, սակայն... Ավելին

Սեպտեմբերի 26

Սեպտեմբերի 27
Ֆեոդոր Բոնդարչուկ
Ֆեոդոր Բոնդարչուկ

Ֆեոդոր Սերգեևիչ Բոնդարչուկ (ռուս.՝ Фёдор Серге́евич Бондарчу́к, մայիսի 9, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, կլիպմեյքեր, ռեստորանատեր։ «Լենֆիլմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Դերասանուհի Իրինա Սկոբցևայի և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի որդին։

Նկարահանել է «Իններորդ վաշտը» ֆիլմը (2005 թվականի ամենաշահութաբեր ռուսական ֆիլմը վարձույթում, որն ստացել է 7 տարբեր կինոմրցանակներ, առաջադրվել է 8 անվանակարգերում, 2006 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հայտնի ֆիլմերից են նաև «Բնակելի կղզին» երկմասանոց ֆիլմը (առաջին մասը 2009 թվականին դարձավ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենաշահութաբեր ֆիլմը վարձույթում) և «Ստալինգրադ» լայնածավալ ռազմական դրաման (2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում)։

«Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում... Ավելին

Սեպտեմբերի 28

Սեպտեմբերի 29
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան
Գէորգեան Հոգեւոր Ճեմարան

Գէորգեան Հոգեւոր Ճեմարան, Գէորգեան Հոգեւոր Ճեմարան (աստուածաբանական համալսարան), Հայաստանի մէջ հիմնուած եւ մինչեւ օրս գործող ամէնէն հին բարձրագոյն կրթական հաստատութիւնը։ Հիմնադրուած է 1874-ին, Վաղարշապատի Մայր Աթոռ Ս. Էջմիածինի Տաճարի հարեւանութեամբ։

  • 1866-ին, Գէորգ Դ. Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսը Ռուսաստանի Ալեքսանդր Բ. ցարին հանդիպելով, արտօնութիւն կը ստանայ հիմնադրելու հոգեւոր կրթական հաստատութիւն մը։
  • 25 Մայիս 1869-ին Ճեմարանի շինարարութիւնը կը սկսի, բացումը կը կատարուի... Ավելին
Սեպտեմբերի 30

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր