The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սևախայտ քարաթռչնակ (Oenanthe hispanica), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Հայաստանում բնադրող-չվող է, տարածված։
Արտաքին կառուցվածք
Մարմնի երկարությունը 14,5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-27 սմ, կենդանի զանգվածը՝ 17-26 գրամ։ Պոչի եզրային փետուրների սպիտակ հատվածը լայն է, սև ծայրաշերտը՝ նեղ։ Հանդիպում են մուգ և բաց գույնի կոկորդով անհատներ։ Բնադրման շրջանում հասուն արուի մեջքն ու մարմինը ներքևից աղոտ սպիտակ են, սև ակնադիմակը չի միաձուլվում թևի սև հատվածին, կոկորդը սև է կամ սպիտակ։ Էգը վերևից դարչնագույն է, կուրծքը՝ նարնջագույն երանգով, ակնադիմակը և թևերը՝ ավելի մուգ։ Հետբնադրման շրջանում արուի և էգի գլխի ու թևերի փետուրները լայն, բաց գույնի երիզով են։ Երիտասարդը նման է էգին, սակայն մարմինը վերևից պտավոր է։
Կենսակերպ
Հաճախ նստում է թփուտներին կամ քարերին։ Զոհին բռնելու համար կատարում է կարճ թռիչքներ։ Բնակվում է չոր քարքարոտ կիսաանապատներում։ Սնվում է անողնաշարավորներով։
Բնադրում
Գարնանային ամենավաղ վերադարձը՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի 1-ին տասնօրյակին։ Բները հայտնվում են՝ սկսած մայիսի կեսերից։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 93-128 մմ)՝ խոտաբույսերից։ Բնադրում է գետնին։ Առաջին ձվերը հայտնվում են հունիսի ընթացքում։ Դնում է 20 մմ տրամագծով, բաց կապույտ՝ կարմիր-դարչնագույն պտերով 4-6 ձու։ Ամենավաղ թխսակալումը՝ ապրիլի վերջին։ Ձագերը բներում հայտնվում են հունիսի սկգբին, միաժամանակ առկա են թարմ ձվերով բներ։ Ձագերը թռիչքի պատրաստ են հունիսի վերջին տասնօրյակից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։