Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուչիտոտո (իսպ.՝ Suchitoto), մունիցիպալիտետ Սալվադորի Կուսկատլան շրջանում[2]։ Ամբողջ երկրում հայտնի է իր եկեղեցով և գլաքարային փողոցներով։ Այս բնակավայրից հիանալի տեսարան է բացվում դեպի Սուչիտլան լիճ, որն արհեստական լիճ է Լեմփա գետի և Cerrón Grande ամբարտակի վրա[3]։ Սուչիտոտոն սալվադորցիների հանգստյան օրերի սիրելի վայրն է։ Այն ունի մշակութային միջոցառումների մեծ ծրագիր, արվեստի պատկերասրահներ, մշակութային կենտրոններ, բազմատեսակ ձեռագործ աշխատանքներ։
Սուչիտոտոյի քույր քաղաքն է Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքը։
Տեսարժան վայրեր
- Սանտա Լուսիա եկեղեցի (Iglesia de Santa Lucía)
- Հին քաղաք (Ciudad Vieja, El Salvador)
- Ալեխանդրո Կոտոյի տուն-թանգարան (Casa Museo de Alejandro Cotto)
- Ասիենդա Կոլիմա (Hacienda Colima)
- «Հիշողությունն ապրում է» համայնքային թանգարան (Museo Comunitario "La Memoria Vive")
- Արժույթի թանգարան (Museo de la Moneda)
- Տատիկի թանգարան (Casa de la Abuela)
Հայտնի անձինք
- Խոսե Մարիա Կանյաս (1809-1860), ռազմական գործիչ, մասնակցել է Նիկարագուայի ազգային պատերազմին
- Մանուել Գալարդո (1826-1913), բժիշկ, Սալվադորի համալսարանի ռեկտոր, երկրում առաջինն է կատարել ոսպնյակի մթագնման վիրահատությունը[4]
- Ռիո Ռոմերո Բոսկե (1860-1935), Սալվադորի նախագահ (1927-1931)
- Ալֆոնսո Կինոնես Մոլինա (1874-1950), Սալվադորի նախագահ (1914-1915), (1918-1919) և (1923-1927)
- Արտուրո Արաուխո (1878-1967), Սալվադորի նախագահ (1931-1931)
- Խուան Կոտտո (1900-1938), բանաստեղծ, լրագրող
- Լուիս Մելգար Բրիսուելա (1943), գրող, բանաստեղծ[5]
- Խոսե Լուիս Էսկոբար Ալաս (1959), Սան Սալվադորի արքեպիսկոպոս
- Ալեխանդրո Կոտտո (1928 -2015), Սալվադորի պատմության ու մշակույթի ջատագով, Սուչիտոտոյի պատվավոր քաղաքացի (2002)
Պատկերասրահ
Գրականություն
- Instituto Geográfico Nacional (1986). Diccionario Geográfico de El Salvador, Tomo II, L-Z. San Salvador: Talleres Litográficos del Instituto Geográfico Nacional.
Ծանոթագրություններ