Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ
Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Nafplio Municipality? |
Վայր | Նաֆպլիոն |
Հասցե | Βασ. Αλεξάνδρου 1 και Σοφρώνη, 21100, Ναύπλιο |
Հիմնադրվել է | 1974[1] |
Հիմնադիր | Ioanna Papantoniou? |
Կայք | pli.gr(անգլ.) |
Պելոպոնեսյան բանահյուսական ‘Vas. Papantoniou’ հիմնադրամ կամ՝ PFF (հունարեն՝ Πελοποννησιακό Λαογραφικό Ίδρυμα, հապավված՝ ΠΛΙ), շահույթ չհետապնդող մշակութային հիմնարկություն և թանգարան Հունաստանի Նաֆպլիոն քաղաքում։ Հիմնադրել է բանահյուսագետ և թատերական նկարիչ Իոաննա Պապանտոնիուն՝ ի հիշատակ իր հանգուցյալ հոր՝ Վասիլիոս Պապանտոնիուի։ PFF-ի նպատակն է հայտնաբերել, պահպանել, ուսումնասիրել և ներկայացնել հույների նյութական մշակույթը[2]։
Պատմ��ւթյուն
PFF -ը հիմնադրվել է 1974 թվականին[3] Իոաննա Պապանտոնիուի նախաձեռնությամբ։ 1981 թվականից զբաղեցրել է 20-րդ դարասկզբին կառուցված և Պապանտոնիուների տոհմին պատկանող մի շենք, որը վերածվել է թանգարանի։ Այդ նույն տարում PFF-ը հռչակվել է «Տարվա եվրոպական թանգարան» և արժանացել գլխավոր մրցանակին (European Museum of the Year Main Award (EMYA)[4]: 1970-1980-ական թվականներին հիմնադրամը բանահյուսական-բանահավաքչական գործունեություն է ծավալել, հետազոտություններ իրականացրել Հունաստանում, Կիպրոսում, Հյուսիսային Իտալիայի հունական համայնքներում, գրի առել տեղեկություններ, գրական չափածո ու արձակ ստեղծագործություններ, ձայնագրել երաժշտություն, տեսանկարահանել ժողովրդական պարեր, ժողովել փաստաթղթեր, ինչպես նաև՝ նախաարդյունաբերական դարաշրջանի մանկական հնաոճ խաղալիքներ[5]։
1989 թվականին PFF-ը Նաֆպլիոնում՝ երկաթուղային հին կայարանում հիմնադրել է մանկական թանգարան[6]։ Դրանից չորս տարի անց Մելինա Մերկուրին, որ այն ժամանակ Հունաստանի մշակույթի նախարարն էր, PFF-ին է պահ տվել հելլենական ազգային տարազի արխիվը (Hellenic National Costume Archives): Հիմնադրամի կառավարմանը հանձնված կառույցները, սարքավորումները 1999 թվականին նորոգվել, նորացվել են[5]։ 2013-ին PFF-ն իր ծավալած մշակութային եռանդուն ու նպատակասլաց գործունեության համար արժանացել է Աթենքի ակադեմիայի մրցանակին[7][8]։
Հիմնադրամի թանգարանային բազմաթիվ ցուցանմուշներ ներկայացվել են աշխարհի զանազան երկրներում կազմակերպված ամենատարբեր ցուցահանդեսներում, ներառյալ Աթենքը, Սալոնիկը, Բրյուսելը, Դալլասը, Լիմասոլը, Լոնդոնը[5]... PFF-ն իր գործունեությունը ծավալում է՝ համագործակցելով Բենակիի թանգարանի[5], Նաֆպլիոյի համայնքապետարանի, Նիկոզիայի քաղաքապետարանի[5], Հարոկոպիոյի համալսարանի[9], «Հելլենական աշխարհ» հիմնադրամի, Լոնդոնի հելլենական կենտրոնի[10], արվեստի Թելոգլիոն հիմնադրամի[11] ևայլ հաստատությունների ու կազմակերպությունների հետ։
Պատկերասրահ
-
1950-ական թվականների գլխարկ
-
Հարսանեկան զգեստ (հունական Մակեդոնիա)
-
Հունական ավանդական տարազ (Թոփոլովգրադ, Բուլղարիա)
-
հունական ավանդական տարազ (Պելոպոնես)
-
19-րդ դարի ձեռնոցներ
Ծանոթագրություններ
- ↑ http://www.pli.gr/el/content/%CE%B9%CE%B4%CF%81%CF%85%CF%84%CE%AE%CF%82
- ↑ «History». pli.gr. Peloponnesian Folklore Foundation. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Kanellopoulos, Kanellos (2002). Το αποκεντρωμένο μουσείο και η συμβολή του στη βελτίωση της ποιότητας ζωής και στη σύγχρονη πολιτισμική ανάπτυξη: Το παράδειγμα του ΠΛΙ (Greek). Athens: International Council of Museums - Hellenic National Committee. էջ 79. ISBN 960-85867-4-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Awards». europeanmuseumforum.info. European Museum Forum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Timeline». pli.gr. Peloponnesian Folklore Foundation. Վերցված է 2017 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Kanellopoulos, Kanellos (2002). p.83.
- ↑ «ΠΙΝΑΚΑΣ ΤΙΜΩΜΕΝΩΝ ΑΠΟ ΤΗΝ ΑΚΑΔΗΜΙΑ ΑΘΗΝΩΝ ΓΙΑ ΤΟ 2013» (PDF) (Greek). To Vima. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Toulatou, Isma. «Ιωάννα Παπαντωνίου: Οι Ελληνίδες μέσα από τα νυφικά τους». tovima.gr. To Vima. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «5 - 7 Φεβρουαρίου Μονάδα Αριστείας ΕΛ/ΛΑΚ». hua.gr (Greek). Harokopio University. Արխիվացված է օրիգինալից 2017-05-29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Diary of Events January - March 2014» (PDF). Hellenic Centre of London. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Το Τελλόγλειο της Αλίκης και του Νέστορα (13/2/2009 – 14/6/2009)» (Greek). Σύλλογος Φίλων Τελλογλείου Ιδρύματος Τεχνών ΑΠΘ. 2009 թ․ փետրվարի 6. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
- Հիմնադրամի պաշտոնական կայքէջը(հուն.)(անգլ.)
- [http://www.tripadvisor.com.gr/Attraction_Review-g319780-d243277-Reviews-Peloponnesian_Folklore_Foundation_Museum-Nafplio_Argolis_Region_Peloponnese.html Թանգարանի պաշտոնական կայքէջը Tripadvisor
- Տեղեկատվություն թանգարանի մասին nafplio-tour.gr կայքում(հուն.)
- Տեղեկատվություն հիմնադրամի մասին Հունաստանի մշակույթի նախարարության կայքում Արխիվացված 2014-11-02 Wayback Machine(հուն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պելոպոնեսյան բանահյուսական հիմնադրամ» հոդվածին։ |