Չեյզ Կալիշ
Չեյզ Կալիշ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | լողորդ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Ծննդյան ամսաթիվ՝ | մարտի 7, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ[1] |
Ակումբ՝ | LA Current? |
Հասակ՝ | 193 սանտիմետր |
Քաշ՝ | 90 կիլոգրամ |
Չեյզ Կալիշ (անգլ.՝ Chase Kalisz, մարտի 7, 1994, Բել Էյր, Մերիլենդ, ԱՄՆ[1]), ամերիկացի լողորդ, որը մասնագիտացած է կոմպլեքս լողում։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն (2020 թվական) կոմպլեքս լողում 400 մետր մրցատարածությունում։
Կենսագրություն
Ծնվել է ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Հարֆորդ շրջանում։ Առաջին անգամ հայտնի է դարձել Բարսելոնայում 2013 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունից հետո, որտեղ մասնակցել է կոմպլեքս լողի 400 մ մրցմանը։ Առաջին ռաունդում ցույց տալով 4 րոպե 11,87 վայրկյան ժամանակ՝ գրավել է առաջին տեղը և անցել եզրափակիչ[2]։ Եզրափակիչում ցույց է տվել 4 րոպե 09,22 վայրկյան ժամանակ և նվաճել արծաթե մեդալ՝ զիջելով ճապոնացի Դայա Սետոյին[3]։ 200 մետր մրցատարածությունն առաջին ռաունդում լողալով 2 րոպե 01,03 վայրկյանում՝ զբաղեցրել է 10-րդ տեղը և ավարտել ելույթները[4]։
2014 թվականին մասնակցել է Pan Pacific խաղերին։ Մասնակցել է կոմպլեքս լողի մրցումներին 200 և 400 մետր մրցատարածություններում։ Առաջին ռաունդում 400 մետր մրցատարածությունն անցել է 4 րոպե 13,12 վայրկյանում, գրավել 3-րդ տեղը և անցել A եզրափակիչ[5]։ Եզրափակիչում մրցատարածությունն անցել է 4 րոպե 09,62 վայրկյանում և նվաճել բրոնզե մեդալ՝ պարտվելով ճապոնացի Կոսուկե Հագինոյին և իր թիմակից Թայլեր Քլերին[6]։
2015 թվականի Կազանում մասնակցել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը։ Լողացել է 400 մ մրցատարածությունը կոպլեքս լողով։ Առաջին ռաունդում ցույց է տվել 4 րոպե 11,83 վայրկյան ժամանակ՝ գրավելով առաջին տեղը և անցել եզրափակիչ[7]։ Եզրափակչում նա լողացել է 4 րոպե 10,05 վայրկյանում և նվաճել բրոնզե մեդալ՝ զիջելով ճապոնացի Դայա Սետոյին և հունգարացի Դավիդ Վերաստոյին[8]։
Կվանգջու քաղաքում անցկացված մոլորակի 2019 թվականի առաջնությունում նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ 200 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 1։ 56.78 ժամանակ և հաղթողին զիջելով 0.64 վայրկյանով[9]։
2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Կալիշը 400 մետր անհատական մրցավազքում ոսկե մեդալ է նվաճել մրցումային երկրորդ օրը՝ ցույց տալով 4:09.42 ժամանակ[10][11]։ Նրա մեդալը դարձել է Միացյալ Նահանգների առաջին մեդալն այդ Օլիմպիական խաղերում[12][13][14]։
Հինգերորդ մրցումային օրը Կալիշն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ մրցատարածությունն անցնելով 1:57.38 ժամանակում և դուրս եկել կիսաեզրափակիչ[15]։ Կիսաեզրափակչում նա գրավել է վեցերորդ տեղը և չի անցել եզրափակիչ[16]։
Կարիերայի լավագույն արդյունքներ
Երկար մրցատարածություն (50 մետրանոց լողավազան)
Մրցություն | Ժամանակ | Վայր | Ամսաթիվ |
---|---|---|---|
200 մ բրաս | 2:09.90 | Ինդիանապոլիս | 2018 թվականի մայիսի 17 |
200 մ բաթերֆլայ | 1:54.79 | Ինդիանապոլիս | 2017 թվականի հունիսի 27 |
200 մ IM | 1:55.40 | Տոկիո | 2018 թվականի օգոստոսի 11 |
400 մ IM | 4:05.90 | Բուդապեշտ | 2017 թվականի հուլիսի 30 |
Կարճ մրցատարածություն (25 մետրանոց լողավազան)
Մրցություն | Ժամանակ | Վայր | Ամսաթիվ |
---|---|---|---|
200 մ բաթերֆլայ | 1:40.38 | Աթենք | 2016 թվականի դեկտեմբերի 4 |
200 մ IM | 1:41.19 | Օստին | 2014 թվականի մարտի 27 |
400 մ IM | 3:33.42 | Ինդիանապոլիս | 2017 թվականի մարտի 24 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 SwimSwam — 2012.
- ↑ Heats Results
- ↑ Final Results
- ↑ «Results of the 200-metre individual medley heats at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «Results of the 200-metre individual medley heats at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Results of the 200-metre individual medley finals at 2014 Pan Pacific». Australia Swimming. 2014 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Heats results». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Final results». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Японец Сето выиграл золото чемпионата мира на дистанции 200 м комплексом» (ռուսերեն). www.championat.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Young, Dennis (July 24, 2021). "Chase Kalisz destroys field in 400 medley to win first American gold in Tokyo". New York Daily News. Retrieved July 24, 2021.
- ↑ Evans, Simon (July 25, 2021). "Swimming-American Kalisz savours redemption with Tokyo gold". Reuters. Retrieved July 28, 2021.
- ↑ Brennan, Christine (July 24, 2021). "Team USA wins its first medals of the Tokyo Olympics: Swimmer Chase Kalisz takes gold in 400 IM". USA Today. Retrieved July 24, 2021.
- ↑ "Chase Kalisz wins 400-meter individual medley for first U.S. medal in Tokyo". ESPN. July 24, 2021. Retrieved July 24, 2021.
- ↑ Anglesey, Anders (July 25, 2021). "Who Is Chase Kalisz? Winner of 1st U.S. Gold Medal at Tokyo Olympics". Newsweek. Retrieved July 28, 2021.
- ↑ Raymond, Jonathan (July 28, 2021). "Former UGA Bulldog Chase Kalisz competes in men's 200m individual medley heats | Result". 11 Alive. Retrieved July 28, 2021.
- ↑ NBC Olympics (July 28, 2021). "U.S.' Chase Kalisz finishes sixth in 200m IM semifinal". KTVZ. Retrieved July 28, 2021.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեյզ Կալիշ» հոդվածին։ |
|