Jump to content

Նաթան Քոլինզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Նաթան Քոլինզ
անգլ.՝ Nathan Collins
Քաղաքացիությունը  Իռլանդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 30, 2001(2001-04-30)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Leixlip, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա
Հասակ 193 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան

Նաթան Մայքլ Քոլինզ (անգլ.՝ Nathan Michael Collins, ապրիլի 30, 2001(2001-04-30)[1], Leixlip, Քիլդեր կոմսություն, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Իռլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան։

Ակումբային կարիերա

Ֆուտբոլային կարիերան սկսել է իռլանդական «Չերրի Օրչարդ» ակումբում, որի կազմում նախկինում խաղացել են նրա հայրը՝ Դևիդը և Դիադա Իմոնը[2]։ 2016 թվականի հունվարին սկաուտ Թոնի Բոուենի առաջարկությունից հետո միացել է անգլիական «Սթոք Սիթի» ակումբի ֆուտբոլային ակադեմիային[3][4]։ 2019 թվականի ապրիլի 9-ին «Սուոնսի Սիթիի» դեմ խաղում նորամուտն է նշել «<Սթոք Սիթիի» կազմում[5][6]։ 2019 թվականի հուլիսին ակումբի հետ կնքել է նոր հնգամյա պայմանագիր[7]։ Ընդհանուր առմամբ «Սթոք Սիթիի» կազմում անցկացրել է 47 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։

2021 թվականի հունիսի 24-ին տեղափոխվել է Պրեմիեր լիգայի «Բերնլի» ակումբ՝ կնքելով քառամյա պայմանագիր[8]։ 2021 թվականի օգոստոսի 25-ին նորամուտն է նշել «Բերնլիի» կազմում Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթի՝ «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում[9]։ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին նորամուտն է նշել Պրեմիեր լիգայում «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում[10]։ 2022 թվականի ապրիլի 6-ին խփել է իր առաջին գոլը «Բերնլիի» կազմում Պրեմիեր լիգայի «Էվերթոնի» դեմ խաղում[11]։

Ավելի ուշ հանդես է եկել «Վուլվերհեմփտոն Ուոնդերերսի» կազմում, իսկ 2023 թվականի հուլիսին տեղափոխվել է «Բրենտֆորդ» ակումբի համար ռեկորդային՝ 27 միլիոն եվրոյի դիմաց՝ պայմանագիր կնքելով 6+2 սխեմայով[12]։

Կարիերա հավաքականում

2016 թվականի հոկտեմբերի 17-ին Ղազախստանի հասակակիցների դեմ խաղում նորամուտն է նշել Իռլանդիայի մինչև 17 տարեկանների հավաքականում[13]։

Հանդես է եկել նաև Իռլանդիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների հավաքականներում[14][15]։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին Քաթարի հավաքականի դեմ ընկերական խաղում նորամուտն է նշել Իռլանդիայի գլխավոր հավաքականում[16]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Fallon, John. (2017-05-04). «Collins continues family tradition on big stage» (անգլերեն). Irish Independent. Արխիվացված է օրիգինալից 2017-06-14-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Two Irish youngsters selected in list of young Premier League talents to watch» (անգլերեն). The42.ie. 2017-10-03. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Smith, Peter. (2020-04-05). «The story of Nathan Collins and how he became Stoke City's youngest ever captain» (անգլերեն). The Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2019-09-14-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Swansea City 3-1 Stoke City» (անգլերեն). BBC Sport. 2019-04-09. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Smith, Peter. (2019-05-20). «Who is Nathan Collins? Introducing Stoke City's new teenage first teamer» (անգլերեն). The Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2019-04-10-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Smith, Peter. (2019-07-26). «Major coup for Stoke City as Nathan Collins pens new long-term contract amid significant interest from big clubs» (անգլերեն). The Sentinel. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Nathan Collins: Burnley sign Stoke City defender on four-year deal» (անգլերեն). BBC Sport. 2021-06-24. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Newcastle United vs. Burnley» (անգլերեն). Soccerway.com. 2021-08-25. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Burnley vs. Norwich City» (անգլերեն). Soccerway.com. 2021-10-02. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Burnley vs. Everton» (անգլերեն). Soccerway.com. 2022-04-06.
  12. Дрижук, Евгений (2023-07-04). ««Брентфорд» приобрёл Нэйтана Коллинза за рекордную сумму в размере € 27 млн». Championat.com. Արխիվացված օրիգինալից 2024-01-05-ին. Վերցված է 2024-01-05-ին.
  13. «Republic of Ireland U17 vs. Kazakhstan U17» (անգլերեն). Soccerway.com. 2016-10-17. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «N. Collins» (անգլերեն). Soccerway.com. Արխիվացված է օրիգինալից 2022-04-07-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Nathan Collins» (անգլերեն). FAI.ie. Արխիվացված է օրիգինալից 2021-08-01-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Republic of Ireland vs. Qatar» (անգլերեն). Soccerway.com. 2021-10-12. Արխիվացված է օրիգինալից 2021-10-28-ին. Վերցված է 2022-04-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթան Քոլինզ» հոդվածին։