Մանգո
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանգո (այլ կիրառումներ)
Մանգո | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Օճառածաղկավորներ (Sapindales) |
Ընտանիք | Աղտորազգիներ (Anacardiaceae) |
Ցեղ | Մանգո (Mangifera) L., 1753 |
Մանգո կամ ամպաճ, աղտորազգիների ընտանիքին պատկանող բույսերի խումբ է, որի գիտական անվանումն է՝ Mangifera։
Համարվում է, որ սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ «արքայական պտուղ»։
Տեսակները և տարածվածությունը
Տեսակներից մեկը՝ M.odorata, հենց այդպես էլ կոչվում է՝ «քվինի»։ Այս տեսակը բնության մեջ հանդիպում է Հարավ-Արեւելյան Ասիայի բնական արեւադարձային անտառներում՝ Ինդոնեզիա, Վիետնամ, Թաիլանդ, Ֆիլիպիններ, այլ Գուամում։
Այս եւ M.foetida (հոտավետ) տեսակները շատ հարգի են տեղաբնակների մոտ, սակայն չեն արտահանվում սուր (սկիպիդարի) հոտ ունենալու հետեւանքով։
Արտաքին թաղանթը ուտելուց առաջ պարտադիր հեռացնում են, այն պարունակում է խայթող քայքայող հատկություն ունեցող նյութ, որը օգտագործում են դաջվածքների ամրացման եւ վերքերի բուժման համար։ M.foetida տեսակի կորիզը մյուսների համեմատ ավելի ուռուցիկ է։ Արեւելյան ժողովուրդները համարում են, որ այս միրգը տրված է մարդկանց Աստծո կողմից, այն անվանում են «արեւադարձային խնձոր»` առողջություն եւ երկարակ��ցություն պարգեւող պտուղ։
Մանգոն ազգային արժեքների խորհրդանիշներից մեկն է համարվում հինդուիզմ դավանող Հնդկաստանում եւ Պակիստանի Իսլամական Հանրապետությունում։ 16-րդ դարում պորտուգալացիները բերել են բույսը Բրազիլիա եւ Աֆրիկա։
Հնդկական տեսակը կոչվում է M. indica, այն ունի բազմաթիվ ենթատեսակներ, որոնք մշակվում են ոչ միայն հայրենիքում, այլեւ Լատինական եւ Կենտրոնական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի, Օվկիանիայի եւ Ավստրալիայի բազմաթիվ երկրներում։ Եվրոպայում բույսը մշակվում է Իսպանիային պատկանող Կանարյան կղզիներում։
Վերջին 20 տարում մանգոյի արտահանման ծավալներն աճել են երկու անգամ։ Առաջատար արտահանող երկիրը Հնդկաստանն է, որտեղ կենտրոնացած է համաշխարհային արտադրանքի 40 տոկոս։
Բույսի մորֆոլոգիան
Մանգոն մշտադալար, 40 մետր բարձրությամբ բույս է, սաղարթը` խիտ բրգաձև, լայն մասի տրամագիծը համաչափ է բարձրությանը։ Տերեւները մուգ կանաչ են՝ սկզբում դեղնավարդագույն, նեղ նշտարաձեւ, վերջում՝ սուր եւ հիմքում՝ կլորավուն, կաշվեկերպ, մինչեւ 30 սմ երկարությամբ եւ 10 սմ լայնությամբ։
Ծաղիկները հավաքված են դեպի վեր ուղղված կատվիկների մեջ։
Մեկ ծաղկաբույլում կան հարյուրավոր մանր ծաղիկներ, որոնք բազմերանգ են, սպիտակից-վարդագույն. 5 ծաղկաթերթերով եւ 5 կարմիր բաժակատերեւներով, ունեն նուրբ հոտ։
Երկտուն բույս է, փոշոտումը կատարվում է միջատների միջոցով։
Պտուղները հասունանում են ծաղկելուց 4-6 ամիս հետո։ Հասունացած պտուղները առաձգական են, սեղմելիս վերականգնում են նախնական տեսքը։
Օվալ են կամ կլոր, ներքեւից ունեն արտահայտված փոքր ելուստ, երկարությունը՝ 10-12 սմ, կորիզը տափակ է եւ ամուր, 8 սմ երկարությամբ։ Կեղեւը բարակ է՝կանաչ, դեղին, կարմիր գույնի կամ բազմերանգ, պուտիկավոր։ Հասունացած պտուղը հյութալի է՝ փափուկ, քաղցր համով, պտղամիսը՝ դեղնանարնջագույն։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանգո» հոդվածին։ |
|