Jump to content

Հովասափ Սեբաստացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հովասափ Սեբաստացի
Ծնվել էմոտ 1510[1]
ԾննդավայրՍեբաստիա
Մահացել էմոտ 1564
Ազգությունհայ
Մասնագիտություներգերի հեղինակ, գրիչ և ժամանակագիր

Հովասափ Սեբաստացի (մոտ 1510[1], Սեբաստիա - մոտ 1564), XVI դարի հայ տաղասաց, գրիչ, վկայագիր։ Կրթությունն ստացել է հոր՝ Թադեոս քահանայի մոտ։ Հովասափ Սեբաստացիից մեզ են հասել սիրո երգեր, պատմական պոեմներ, բանաստեղծություններ, բարոյախրատական, ինչպես նաե հոգևոր թեմաներով գրված և տոմարագիտական գործեր, որոնք արտացոլում են հայ ժողովրդի, մասնավորապես Արևմտյան Հայաստանի բնակչության կյանքը, միջնադարյան Հայաստանի քաղաքական անցուդարձերը։ 1535 թ-ին Հովասափ Սեբաստացին ընդօրինակել է Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը։ Երկի վերջում եղած հիշատակարանը վկայում է, որ նա իր սիրերգերը, օժտված կյանքի ու բնության նկատմամբ լավատեսությամբ, ստեղծել է 1535 թ-ին։ Հովասափ Սեբաստացին գրել է նաև 17 տնից բաղկացած մի տաղ, որը նվիրված է Կոճա Սեբաստացուն (տաղի 7 տների ծայրակապն է «Ցովասաբ» բառը)։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 (հայ.) — հատոր 6. — էջ 551.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 551