Հայկ Հովսեփյան Մեհր
Արտաքին տեսք
Հայկ Հովսեփյան Մեհր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1945 |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Մահացել է | հունվարի 19, 1994 (49 տարեկան) |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | քահանա |
Հայկ Հովսեփյան Մեհր (հունվարի 6, 1945, Թեհրան, Իրան - հունվարի 19, 1994), իրանահայ եպիսկոպոս, քրիստոնյա նահատակ։
Կենսագրություն
Հայկ Հովսեփյան Մեհրը եղել է Ջամաթ-ե-Ռաբբանի եկեղեցու եպիսկոպոս։ Հայկը ընտանիքի մեծ տղան էր և ուներ 3 եղբայր։ 1966 թ. ծառայություն ավարտելուց հետո ամուսնանում է Թագուշ Գինագոսյանի հետ։ 1967 թվականին նա եղել է Մեյիդի եկեղեցու հովիվ, որը գտնվում էր Թեհրան քաղաքում[1]։
Նա սպանվեց Իրանի կառավարության դեմ իր ընկեր Մեհդի Դիբաջի հետ կատարած բողոքի գործողությունից հետո։ 1994 թվականին Դիբաջը ազատ արձակվեց, իսկ դրանից 3 օր հետո Հայկը անհետացավ Թեհրանի փողոցներից։ Նրա մահվան մասին ընտանիքին հայտնեցին միայն հունվարի 30-ին[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 «Obituary: Haik Hovsepian Mehr». The Independent (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.