The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Մոռամբ (լատին․՝ Lycium), արաբերեն և թուրքերեն-Հազազ, մորմազգիների ընտանիքի բազմամյա փշոտ թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100), Հայաստանում՝ 4 տեսակ։
Կենսաբանական նկարագիր
Ցողունի բարձրությունը մինչև 2, 5 մ է, կեղևը՝ սպիտակ, ճյուղերը՝ փռված։ Տերևները թխակապույտ են, պարզ, ամբողջաեզր, հերթադիր, հակադիր՝ հաճախ հավաքված փնջերով։ Ծաղիկները ծոցային են, փնջերով կամ մեկական, վարդագույն, կարմիր, մանուշակագույն։ Ծաղկում է ապրիլ-օգոստոսին։ Պտուղը երկբուն, բազմասերմ, սև կամ կարմիր հատապտուղ է։ Սերմերը գորշադեղնավուն են, կլորավուն, երիկամաձև։ Որոշ տեսակներ դեղաբույսեր են. պարունակում են թթուներ, յուղեր և այլն։
Տարածվածություն
Հայտնի է մոտ 150 (այլ տվյալներով՝ 100)։
Հայաստան
Հայաստանում տարածված է հազազի չորս տեսակ։ Դրանք են՝
Մոռամբ սեղմված (L. depressum),
Մոռամբ անատոլիական (L. anatolicum),
Մոռամբ ռուսական (L. ruthenicum)
Մոռամբ բարբարոսական (L. barbarum)։
Հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին, աղուտներում, գետափերին։
Անատոլիական հազազ հանդիպում է Սյունիքի մարգում (Ագարակ ք-ի շրջակայքում)։ Աճում է քարքարոտ լանջերին, ճամփեզրերին, ջրանցքների երկարությամբ, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Gross, Paul M.; Zhang, Xiaoping & Zhang, Richard (2006). Wolfberry: Nature’s Bounty of Nutrition & Health. BookSurge Publishing, Charleston, South Carolina, United States. ISBN 1-4196-2048-7
Hitchcock, Charles Leo (1932)։ A Monographic Study of the Genus Lycium of the Western Hemisphere. Annals of the Missouri Botanical Garden19(2/3)։ 179—348 + 350—366.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։