Jump to content

Դիդիե Կադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դիդիե Կադիո
ֆր.՝ Didier Boris Kadio
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 5, 1990(1990-04-05)[1][2] (34 տարեկան)
Ծննդավայր Man, Montagnes District, Կոտ դ'Իվուար
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Դիդիե Բորիս Կադիո (ֆր.՝ Didier Boris Kadio, ապրիլի 5, 1990(1990-04-05)[1][2], Man, Montagnes District, Կոտ դ'Իվուար), կոտդիվուարցի ֆուտբոլիստ, ղազախական «Ժետիսու» ակումբի կենտրոնական պաշտպան։

Կենսագրություն

Դիդիեն ծնվել է Կոտ դ'Իվուարում (պետություն Արևմտյան Աֆրիկայում)։ Հինգ տարի մարզվել է ֆրանսալեզու երեք միլիոնանոց Աբիջան քաղաքի «ԱՍԵԿ Միմոսաս» ֆուտբոլային դպրոցում։ «ԱՍԵԿ Միմոզաս» թիմը, որն ուժեղագույնն է երկրում, դարձել է նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը։

2012 թվականի մարտին ֆուտբոլային գործակալ Դավիթ Աբրահամյանի օգնությամբ երեք տարվա պայմանագիր է կնքել Գյումրիի ամենատիտղոսակիր հայկական «Շիրակ» ակումբի հետ։ Եվ անմիջապես ապրիլի 29-ին թիմի հետ հաղթել է Հայաստանի ֆուտբոլի գավաթի 2011-12 եզրափակչում Դիլիջանի «Իմպուլսի» դեմ 1։ 0 հաշվով։ Երկու մրցաշրջան անցկացրել է Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում՝ դառնալով «Շիրակի» կազմում անցկացրած ամենաշատ խաղերն ունեցող լեգեոները։ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է առաջնության 40 հանդիպման (գավաթային խաղերով՝ 52), խփել է 2 գոլ և ակումբի հետ դարձել Հայաստանի 2013 թվականի չեմպիոն։ Նաև սեպտեմբերի 24-ին «Շիրակի» հետ հաղթել է Հայաստանի ֆուտբոլի 2013 թվականի Սուպերգավաթը Երևանի «Փյունիկի» հետ 2։ 0 հաշվով։ Հաջորդ՝ 2013-14 մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման (գումարած 5-ը՝ գավաթների համար), խփել է երկու գոլ և ակումբի հետ նվաճել արծաթե մեդալներ։

2014 թվականի ապրիլին վարձակալությամբ է հանձնվել Տալդի Կուրգանի «Ժետիսու» ղազախական ակումբին[3]։ Ղազախստանի 2014 թվականի առաջնությունում ակումբը զբաղեցրել է համեստ՝ 7-րդ տեղը, կոտդիվուարցին անցկացրել է 24 խաղ և դեկտեմբերին վերադարձել Հայաստան։ Իսկ 2015 թվականի հունվարին նրա պայմանագիրը «Շիրակի» հետ փոխադարձ համաձայնությամբ խզվել է[4]։

2015 թվականի ապրիլի 1-ից Դիդիեն՝ որպես ազատ գործակալ, մեկ տարվա պայմանագիր է կնքել Պրիմորսկի Յակոբստադի «Յարո» ֆիննական ակումբի հետ[5], մասնակցել է 31 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ, բայց թիմը զբաղեցրել է վերջին 12-րդ տեղը և հոկտեմբերին Վեյկկաուսլիգայից թռել առաջին դիվիզիոն։

2016 թվականի հունվարին Դիդիեն վերադարձել է «Ժետիսու»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։

Միջազգային կարիերա

Դիդիե Բորիս Կադիոն հանդես է եկել մինչև 17, մինչև 20 տարեկանների հավաքականներում և երկրի օլիմպիական հավաքականում։

Ձեռքբերումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Дидье Борис Кадио: «Ничего не должно влиять на качество выполняемой мной работы»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  4. «Ширак расторг контракт с Дидье Борисом». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  5. «Кадио стал игроком финского «Яро»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.
  6. ««Жетысу» подписал Дидье Бориса Кадио». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 22-ին.