Գրիգոր Դոփյան
Արտաքին տեսք
Գրիգոր Դոփյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1387 |
Կրոն | քրիստոնեություն |
Ծնողներ | հայր՝ Հասան Կրոնավորյալ |
Երեխաներ | Հասան Բ |
Գրիգոր Դոփյան (անհայտ - 1387), 14-րդ դարի հայ ռազմական և պետական գործիչ, իշխանաց-իշխան։
Գործունեությունը
Խաչենի իշխանապետ Հասան Գ Դոփյանի որդին է։ Հոր և եղբայրների՝ Շահնշահի, Ջահանշահի, Սարգսի, Աղբուղայի, Շիրվանշահի հետ զոհվել է Լանկ-Թամուրի դեմ ճակատամարտում։ Նա Վաչուտյան տոհմից Քուրդ Բ Ամբերդեցու, Զաքարյան տոհմից Շահնշահ Գ-ի, Բուրթել Օրբելյանի հետ եղել է 14-րդ դարի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։
Գրականություն
- Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.։
- Հայկ Խաչատրյան, Տիգրան Պետրոսյանց, Հայկազունք։ Երևան, 2002 թ., էջ 165։