Jump to content

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան Չեխիա
Изображение логотипа
Տեսակռադիոկայան
Հիմնադրված է1949
ՀիմնադիրԱՄՆ դաշնային կառավարություն[1]
ՎայրՊրահա, Չեխիա
Երկիր ԱՄՆ և  Չեխիա[2]
ՏնօրենJamie Fly?[3]
Գլխավոր անձինքԴեյզի Սինդըլար (պրեզիդենտը սկսած Հունիսի 27-ից, 2020թ․).
Հրայր Թամրազյան
(հայկական ծառայության տնօրեն)
Ընդհանուր ակտիվներ114 մլն $ (2022)[4]
Հասույթ132 մլն $ (2022)[4]
ՆախկինԱզատ Եվրոպա Ռադիոկայան
Ազատություն Ռադիոկայան
Կայքrferl.org(անգլ.)
 Radio Free Europe/Radio Liberty Վիքիպահեստում

Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը (անգլ․ Radio Free Europe/Radio Liberty (RFE/RL)) միջազգային լրատվական ծառայություն է։ Այն կազմվել է 1949թ․ հիմնադրված Ազատ Եվրոպա ռադիոկայանի (Radio Free Europe) և 1953թ․ հիմնադրված Ազատություն ռադիոկայանի (Radio Liberty) միացումից 1976թ․։ Այն ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների համաշխարհային հեռարձակման գործակալության կողմից՝ որպես մասնավոր դրամաշնորհառու։ Ըստ ԱՄՆ օրենսդրության, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը պարտավոր է փաստական, օբյեկտիվ և պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել իր լսարանին և ԱՄՆ Կառավարության ներկայացուցիչները իրավունք չունեն միջամտել ռադիոկայանի լուսաբանմանը։ Ռադիոկայանի առաքելությունն է նպաստել ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների կայացմանն ու առաջ մղել մարդու իրավունքները՝ հաղորդելով լրատվություն երկրներում, որտեղ ազատ մամուլն արգելված է կառավարության կողմից կամ ամբողջովին հաստատված չէ[5]։

Միջազգային ծածկույթը

Կազմակերպությունը գործում է 23 երկրներում՝ 27 լեզուներով։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Հյուսիսային Կովկաս,Ռուսաստան, Տաջիկստան, Թաթարստան, Բաշկիրիա, Թուրքմենստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Բալկաններ, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Աֆղանստան, Իրան, Պակիստան ։ Նրա մեջ են մտնում նաև "Ներկա Ժամանակ" ռուսերեն հեռուստատեսությունև և տեղեկատվության ճշմարտացիությունը ստուգող Պոլիգրաֆ․ինֆո կայքը։ Միավորելով 600 լրագրողներ, 1,300 ֆրիլանսերներ և 21 տեղական բյուրոներ, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը խոշորագույն լրատվական կազմակերպություններից է.[6]

Հայկական ծառայությունը

Հայերեն լեզվով ծառայությունը հեռարձակվում է 1953 թվականի մարտի 18-ից։ Ռադիոկայանի երևանյան բյուրոն տեղակայված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փող., 15 շենք հասցեում։ Տնօրենն է Հրայր Թամրազյանը։ Աշխատակիցների թիվը տատանվում է 16-ից մինչև 50-ը սահմաններում[7]։

Վարքականոնը

Ռադիոկայանի լրագրողների և թղթակիցներից պարտավորվում են պահպանել ճշգրտություն, անկողմնակալություն, վերլուծություն, մեկնաբանություն և խմբագրականներ, չափավոր և հարգալից տոն, թարոզչությունից խուսափում, էթիկական բարձր չափանիշներ[5]։

Ծանոթագրություններ

  1. Radio Free EuropeEncyclopædia Britannica Online, 2023.
  2. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  3. https://pressroom.rferl.org/a/rferl-welcomes-back-jamie-fly-as-president/31086557.html
  4. 4,0 4,1 Nonprofit Explorer: Research Tax-Exempt Organizations
  5. 5,0 5,1 «Մեր մասին». Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  6. «RFE/RL Language Services» [Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի ծառայության լեզուները]. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայան. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  7. «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի երևանյան բյուրո». Սփյուռ. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ

  1. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի հայաստանյան բյուրոյի կայքը
  2. Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի գլխավոր կայքը